ԲԿԳ Գործողություների երկրորդ ծրագրի իրականացման վերջնական մշտադիտարկման զեկույց
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է ԲԿԳ-Հայաստան. մշտադիտարկման զեկույցը: Սա հայաստանյան քաղհասարակության կողմից արված առաջին ամբողջական մոնիտորինգն է: Այս մշտադիտարկման զեկույցի նպատակն է ներկայացնել քաղհասարակության դիտարկումներն ու գնահատականները Բաց կառավարման Գործընկերություն միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ազգային երկրորդ ծրագրի մշակման և դրա իրականացման ընթացքի վերաբերյալ: Մշտադիտարկումն իրականացվել և հրապարակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը բաց և հաշվետու Կառավարության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Հրապարակված կարծիքները հեղինակային են և կարող են չհամապատասխանել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ կառավարության տեսակետներին:
Մոնիտորինգն ընդգրկում է 2013 թվականի սեպտեմբերից՝ ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի մշակման մեկնարկ, մինչև 2016 թվականի հունիս ընկած ժամանակահատվածը, երբ լրանում է ԳԾ-ի իրականացման ժամանակացույցը:
Առանձնացվում է երկու հիմնական փուլ՝
- Գործողությունների ծրագրի մշակման ընթացքը՝ 2013թ.-ի սեպտեմբերից մինչև 2014թ.-ի հուլիս,
- ԳԾ-ի իրականացման վերջնաժամկետ՝ 2014թ.-ի հուլիսի 31-ից մինչև 2016թ.-ի հունիս:
Մոնիտորինգը բաղկացած է 4 հիմնական բաժիններից՝
• Ներածություն,
• Գլուխ Ա. Գործողությունների ծրագրի մշակման փուլ,
• Գլուխ Բ. Գործողությունների ծրագրի իրականացման փուլ
• Գլուխ Գ. Եզարահանգումներ ու առաջարկություններ:
Մանրամասներն՝ այստեղ