Լրատվություն

ԲԿԳ Գործողություների երկրորդ ծրագրի իրականացման վերջնական մշտադիտարկման զեկույց

ԲԿԳ Գործողություների երկրորդ ծրագրի իրականացման վերջնական մշտադիտարկման զեկույց
02.12.2016

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է ԲԿԳ-Հայաստան. մշտադիտարկման զեկույցը: Սա հայաստանյան քաղհասարակության կողմից արված առաջին ամբողջական մոնիտորինգն է: Այս մշտադիտարկման զեկույցի նպատակն է ներկայացնել քաղհասարակության դիտարկումներն ու գնահատականները Բաց կառավարման Գործընկերություն միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ազգային երկրորդ ծրագրի մշակման և դրա իրականացման ընթացքի վերաբերյալ: Մշտադիտարկումն իրականացվել և հրապարակվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակությունը բաց և հաշվետու Կառավարության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից: Հրապարակված կարծիքները հեղինակային են և կարող են չհամապատասխանել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ կառավարության տեսակետներին:

Մոնիտորինգն ընդգրկում է 2013 թվականի սեպտեմբերից՝ ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի մշակման մեկնարկ, մինչև 2016 թվականի հունիս ընկած ժամանակահատվածը, երբ լրանում է ԳԾ-ի իրականացման ժամանակացույցը:

Առանձնացվում է երկու հիմնական փուլ՝ 

  • Գործողությունների ծրագրի մշակման ընթացքը՝ 2013թ.-ի սեպտեմբերից մինչև 2014թ.-ի հուլիս, 
  • ԳԾ-ի իրականացման վերջնաժամկետ՝ 2014թ.-ի հուլիսի 31-ից մինչև 2016թ.-ի հունիս:

Մոնիտորինգը բաղկացած է 4 հիմնական բաժիններից՝ 

• Ներածություն, 

• Գլուխ Ա. Գործողությունների ծրագրի մշակման փուլ, 

• Գլուխ Բ. Գործողությունների ծրագրի իրականացման փուլ 

• Գլուխ Գ. Եզարահանգումներ ու առաջարկություններ: 

Մանրամասներն՝ այստեղ