Գործողությունների Ծրագրեր

1. Պատասխանատու գործուղում. Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց արտասահման գործուղումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 10.2016 - 10.2017
Լիազոր մարմինը Արդարադատության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Դիանա Ղազարյան
Պաշտոնը, վարչությունը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ
էլ. հասցեն diana_ghazaryan@yahoo.com
Հեռախոսահամար +37410594157

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Արտաքին գործերի նախարարություն, Վարչապետի աշխատակազմ, Ֆինանսների նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Հելիքս» ՍՊԸ (համաձայնությամբ),

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ (համաձայնությամբ)

Կարգավորման ենթակա խնդիրը

«Հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների` արտասահման գործուղումների մասին» ՀՀ վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշմամբ սահմանվում են հանրապետական գործադիր մարմինների կամ տարածքային կառավարման մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կամ պաշտոնատար այլ անձանց` արտասահման գործուղման մեկնելու համար ՀՀ վարչապետի թույլտվությունը ստանալու և գործուղումից վերադառնալուց հետո ՀՀ կառավարու­թյան աշխատակազմ գործուղման արդյունքների մասին հաշվետվու­թյուն ներկայացնելու ընթացակարգերը: Հաշվետվություններում ներկայացվում է տեղեկատվություն գործուղման նպատակի, հրավիրողի, քննարկված թեմաների, ելույթների, հանդիպումների, ընդունված որոշումների, ստորագրված փաստա­թղթերի, ակնկալվող արդյունքների և այլնի վերաբերյալ:

Վերոնշյալ անձանց գործուղելու մասին ՀՀ վարչապետի անհատական որոշումները հրապարակվում են ՀՀ կառավարության www.e-gov.am կայքում: Սակայն արտասահման գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները չեն հրապարակվում:

Հիմնական նպատակը

Հանրապետական գործադիր մարմինների կամ տարածքային կառավարման մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կամ պաշտոնատար այլ անձանց գործուղելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման արդյունավետության և հաշվետվողա­կանու­թյան բարձրացում, ՀՀ կառավարության գործունեության թափանցիկության բարելավում:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Կստեղծվի «բաց տվյալների» սկզբունքի հիման վրա՝ պաշտոնատար անձանց արտասահման գործուղումների որոշումների և դրանց  հաշվետվությունների հրապարակման միասնական հարթակ՝ որոնման հնարավորությամբ:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, հանրային օրինավորության խթանում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Գործուղումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների հանրայնացումը կհանգեցնի նախկինում քաղաքացիների համար չհրապարակվող տեղեկատվության հասանելիությանը և հանրային հաշվետվողա­կանության բարձրացմանը:

Հավակնություն

Գործուղումների հաշվետվությունների հասանելիությունը կապահովի պետական միջոցների առավել նպատակային օգտագործմանը, հաշվետվողականության և վստահության բարձրացմանը:

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

16. Խթանել արդար, խաղաղ և ներառական հասարակությունների կառուցումը

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.1. Պաշտոնատար անձանց արտասահման գործուղումների թույլտվությունների կարգը սահմանող իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների մշակում և քննարկում շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
09.2016
01.2017
կատարված
2.2. Իրավական ակտերի նախագծերի համաձայնեցում շահագրգիռ գերատեսչությունների հետ և ընդունում:
01.2017
04.2017
կատարված
3.3. Հանրապետական գործադիր մարմինների կամ տարածքային կառավարման մարմինների ղեկավարների, նրանց տեղակալների կամ պաշտոնատար այլ անձանց արտասահման գործուղումների որոշումների և հաշվետվու¬թյունների հրապարակման՝ օգտագործողի համար մատչելի միասնական տեղեկատվական հարթակի ստեղծում:
05.2017
10.2017
կատարված