Խորհրդարանները կարող են համագործակցել ԲԿԳ-ի հետ մի շարք եղանակներով
Բաց խորհրդարանը խրախուսում է թափանցիկությունը, մասնակցությունը և հաշվետվողականությունը օրենսդրական գործընթացի ողջ ընթացքում եւ բաց կառավարման կարևոր մասն է: Օրենսդրական տեղեկատվության հասանելիության ապահովումը և հասարակության մասնակցության և հաշվետվողականության մեխանիզմների ստեղծումը կարևոր նշանակություն ունեն քաղաքացիների հետ բաց, վստահելի հարաբերություններ կառուցելու համար: Խորհրդարանները կարող են նաև օրինակ ծառայել՝ ընդունելով բաց կառավարման սկզբունքներ իրենց սեփական գործընթացների և պրակտիկայի շրջանակներում, ներառյալ՝ քաղաքացիներին հաշվետվողականությունը բարելավելու միջոցները:
Այն Խորհրդարանները, որոնք որոշում են ընդունել համագործակել ԲԿԳ-ի հետ, ունեն հետևյալ տարբերակները.
-
Մասնակցություն ԲԿԳ ազգային կամ տեղական գործընթացին
-
Մասնակցություն՝ անկախ Բաց խորհրդարանի ծրագրի ներկայացման միջոցով
-
ԲԿԳ հարթակից դուրս թափանցիկության խթանում
ԲԿԳ-ում խորհրդարանական ներգրավվածության հուշագիրը սահմանում է ԲԿԳ-ում խորհրդարանական ներգրավվածության հիմնավորումն ու մոտեցումը: ԲԿԳ յուրաքանչյուր գործընթացում խորհրդարանական ներգրավվածության սահմանները և առանձնահատկությունները հիմնականում որոշվում են երկխոսության մեջ ներգրավված ներքին դերակատարների կողմից: Խորհրդարանական ներգրավվածությունը խրախուսվում է, հատկապես այնտեղ, որտեղ հնարավոր է առաջ մղել բաց կառավարության կարևոր բարեփոխումները, սակայն դա ԲԿԳ-ի մասնակցության պահանջ չէ: