Գործողությունների Ծրագրեր

2. Կառավարության դրամաշնորհների հաշվետվողականություն. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 10.2016 - 06.2018
Լիազոր մարմինը Արդարադատության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Դիանա Ղազարյան
Պաշտոնը, վարչությունը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ
էլ. հասցեն diana_ghazaryan@yahoo.com
Հեռախոսահամար +37410594157

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Վարչապետի աշխատակազմ, Ֆինանսների նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)

Կարգավորման ենթակա խնդիրը

  ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման գործընթացները կանոնակարգվում են «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, «Գնումների մասին» ՀՀ օրենքով, «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24 N 1937-Ն որոշմամբ և «ՀՀ պետական բյուջեից ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացված միջոցները հասարակական կազմակերպություններին որպես դրամաշնորհներ հատկացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի 2008թ. մայիսի 19-ի ՆՀ-118–Ն հրամանագրով:

Սահմանված չեն լիազոր մարմնի կողմից դրամաշնորհի տրամադրման համար կազմակերպված մրցույթների մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման, դրամաշնորհային ծրագրերը իրականացնող կազմակերպությունների կողմից հաշվետվությունների ներկայացման և լիազոր մարմնի կողմից այդ հաշվետվությունների հրապարակման ընթացակարգերը:

Հիմնական նպատակը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացում, դրամաշնորհների տրամադրման ընթացակարգերի և դրամաշնորհներով իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, դրամաշնորհների հասցեականության, ոլորտի հաշվետվողականության և թափանցիկության  բարելավում: 

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկի, ինչպես նաև դրամաշնորհներով իրականացված ծրագրերի հաշվետվությունների հրապարակում համապատասխան պետական մարմնի պաշտոնական կայքում:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, հանրային վստահության բարելավում, հանրային օրինավորության խթանում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհներով իրականացված ծրագրերի հաշվետվությունների հրապարակումը կխթանի հանրային հաշվետվողա­կանու­թունը, ինչը կնպաստի պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը և հասցեական օգտագործմանը:

Պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկի հրապարակումն հանգեցնելու է տեղեկատվության հասանելիության մակարդակի ընդլայնմանը:

Հավակնություն

Պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարում, իրականացվող դրամաշնորհային ծրագրերի որակական փոփոխություն, հաշվետվողա­կանու­թյան, թափանցիկության և վստահության բարձրացում:

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

10.3 Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, խթանելով պատշաճ օրենսդրության, քաղաքականությունների և գործողությունների ընդունումը:

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.1. Դրամաշնորհների տրամադրման կարգերը սահմանող իրավական ակտերում փոփոխությունների և լրացումների մշակում և քննարկում շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
09.2016
12.2016
կատարված
2.2. Իրավական ակտերի նախագծերի համաձայնեցում շահագրգիռ գերատեսչությունների հետ և ընդունում:
01.2017
05.2017
կատարված
3.3. Դրամաշնորհ ստացած կազմակերպությունների հաշվետությունների հրապարակում դրամաշնորհներ տրամադրող լիազոր մարմինների պաշտոնական կայքերում:
06.2017
06.2018
կատարված
4.4. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների տրամադրման մրցույթներին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկի տեղադրում դրամաշնորհներ տրամադրող լիազոր մարմինների պաշտոնական կայքերում:
06.2017
06.2018
կատարված