Գործողությունների Ծրագրեր

4. «Բաց տվյալներ» պաշտոնական հայտարարագրերում. բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգի կատարելագործում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 09.2016 - 06.2018
Լիազոր մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Արմեն Խուդավերդյան
Պաշտոնը, վարչությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (ԲՊԱԷՀ -ի մանդատը 2020 թվականից փոխանցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին )
էլ. հասցեն armen.khudaverdyan@ethics.am
Հեռախոսահամար +374105880795

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Պետական կառավարման մարմիններ

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Հետք» (համաձայնությամբ)

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ (համաձայնությամբ)

Կարգավորման ենթակա խնդիրը

2012թ-ից բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերը հրապարակվում են ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1835-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ PDF ձևաչափով: 2015թ. Հանձնաժողովը հայտարարարագրերի էլեկտրոնային համակարգում ստեղծել է հաշվետվու­թյուն­ների համակարգ, որը հնարավորություն է տալիս ստանալու ինչպես հայտարարա­գիրը սահմանված ժամկետում չներկայացրած, այնպես էլ ժամկետից ուշ ներկայացրած անձանց մասին տեղեկատվությունը: Այն դեռևս կապակցած չէ  Հանձնաժողովի www.ethics.am կայքէջի հետ և օգտվողի համար անհասանելի է:  Արդյունքում գործող համակարգը օգտվողներին հնարավորություն է տալիս դուրս բերել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետից ուշ ներկայացրած հայտարարատուների մասին տվյալներ, սակայն ոչ ամփոփ տեսքով (ցուցակների դուրսբերման հնարավորություն գործող համակարգը չի ընձեռում):

Դրա հետ  մեկտեղ, Հանձնաժողովի www.ethics.am կայքէջի «Հայտարարագրերի ռեեստր» բաժնում հայտարարագրերի որոնումն իրականացվում է պաշտոնատար անձի «Անուն, Ազգանուն», «Պաշտոն» և «Տարի» հայտանիշներով: Առկա են խնդիրներ՝ կապված ոչ միայն հայտարարագրերի տվյալներին հասանելիության և մատչելիության ապահովման, այլ նաև այդ տվյալների հետագա վերամշակման հետ: «Հայտարարագրերի ռեեստր» բաժինն օգտվողների, մասնավորապես՝ հետաքննող լրագրողների, հայտարարա­գրերի տվյալների ուսումնասիրություններ իրականացնողների համար դեռևս մատչելի չէ հետևյալ տեսանկյունից. հայտարարագրերից պահանջվելիք տվյալների ընտրության` ըստ կոնկրետ հայտանիշի, առանձին տարիների տվյալների շարքերի (դինամիկայի) ստացման ու վերլուծությունների:

Հիմնական նպատակը

Քաղաքացիական հասարակության համար մատչելի ու հասանելի դարձնել օրենքով սահմանված ժամկետներում հայտարարագիր չներկայացրած հայտարարա­տուների տվյալները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել ինտերակտիվ եղանակով համակարգից ստանալու հրապարակման ենթակա տվյալները էլեկտրոնային բաց ձևաչափով:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի ֆորմատի համապատասխանեցում «բաց տվյալների» սկզբունքին, դրանց վերամշակման, վերլուծության, որոնման համակարգի կատարելագործում:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային օրինավորության խթանում

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հրապարակումը «բաց տվյալների» սկզբունքով կխթանի տեղեկատվության հասանելիությունը և մատչելիությունը, ինչպես նաև կապահովի առավել բարձր հանրային հաշվետվողականություն:

Հավակնություն

Ակնկալվում է ՔՀ օժանդակությամբ ազդեցություն ունենալ հայտարարատուների կողմից հայտարարագրերի ներկայացման պարտականության կատարման գործընթացի վրա՝ բարելավելով ինչպես օրենքով սահմանված ժամկետում չներկայացված, այնպես էլ ուշ ներկայացված հայտարարագրերի վիճակագրու­թյունը: Դրա հետ մեկտեղ, հայտարարագրերի ռեեստրի ինտերակտիվ գործիքի ներդրման արդյունքում Հանձնաժողովն ակնկալում է ՔՀ շահագրգիռ միավորում­ների կողմից ստանալ առավել փաստարկված առաջարկություններ ու դիմումներ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահանված գործունեության սահմանափակումների կամ շահերի բախման իրավիճակների, կամ էլ էթիկայի կանոնների առերևույթ խախտումների կամ այդ կապակցությամբ արձանագրված ռիսկերի վերաբերյալ:

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ogp.commitment.view.implementation.status.title.substantial

ՄԱԿ-ինպատակներ

16.6 Զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.1. Շահագրգիռ քաղաքացիական միավորումներին հանձնառության առաջարկության ներկայացում, նրանց կարծիքների ստացում, քննարկումների կազմակերպում, արդյունքների ամփոփում՝ օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացրած անձանց ցուցակների հրապարակման, Հանձնաժողովի կայքէջի «Հայտարարագրերի ռեեստր» բաժինը օգտվողների համար ինտերակտիվ դարձնելու ճանապարհով ծրագրային ապահովման մշակման վերաբերյալ:
09.2016
12.2016
կատարված
2.2. 2016թ. հայտարարագիր չներկայացրած և սահմանված ժամկետից ուշ ներկայացրած անձանց ցուցակների հրապարակում Հանձնաժողովի կայքում:
12.2016
03.2017
կատարված
3.3. Հանձնաժողովի www.ethics.am կայքի «Հայտարարագրերի ռեեստր» բաժնի որոնողական համակարգի զարգացում, դրա՝ օգտվողի համար ինտերակտիվ հասանելիության ապահովում, ծրագրային ապահովման մշակում և ներդնում:
03.2017
06.2018
ընթացիկ