6. Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 08.2016 - 03.2017 |
Լիազոր մարմինը | Արդարադատության նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Դիանա Ղազարյան |
Պաշտոնը, վարչությունը | ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ |
էլ. հասցեն | diana_ghazaryan@yahoo.com |
Հեռախոսահամար | +37410594157 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Վարչապետի աշխատակազմ, Ֆինանսների նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
«Ներդաշնակ զարգացում» ՀԿ (համաձայնությամբ)
Կարգավորման ենթակա խնդիրը
Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների կողմից տրամադրված լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ միասնական գրանցամատյան չկա և լիցենզիայի առկայության, բացակայության կամ բնօրինակի հետ իսկության վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է ստուգել միայն թղթային եղանակով: Լիցենզիաները հրապարակվում են ընտրանքային սկզբունքով՝ դրանք տրամադրող լիազոր մարմինների համապատասխան պաշտոնական կայքերում: Միաժամանակ, պետական մարմինների կողմից անցկացվող մրցույթների կամ այլ միջոցառումների ժամանակ լիցենզիայի պարտադիր առկայության կամ դրա վավերականության ստուգման գործընթացն առավել դյուրին և արդյունավետ հնարավոր կլինի իրականացնել միասնական էլեկտրոնային համակարգի առկայության պարագայում, քանզի ստուգող կողմը, օգտվելով լիցենզիաների պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանից, կարող է միայն լիցենզիայի համարը և ամսաթիվը մուտքագրելով, ստուգել լիցենզիայի առկայության և դրա վավերականության մասին տեղեկատվությունը:
Հիմնական նպատակը
Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծումը կնպաստի լիցենզիաների տրամադրման գործընթացի, ծանուցման ենթակա գործունեության տեսակների վարչարարության առավել պարզեցմանը և հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում և տրամադրված լիցենզիաների թվայնացում:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
Լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց միասնական էլեկտրոնային գրանցամատյանի առկայությունը տեղեկատվության հասանելիության տեսանկյունից կարևոր խթան կհանդիսանա ոլորտի թափանցիկության, հանրային հաշվետվողականության և հանրային ծառայությունների մատուցման բարելավման տեսանկյունից:
Հավակնություն
Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց միասնական էլեկտրոնային գրանցամատյան առկայություն, որը կնպաստի հանրությանը՝ լիցենզավորվող գործունեությամբ զբաղվողների, լիցենզիաներում առկա տեղեկատվության հասանելիությանը և լիցենզիաների կեղծման ռիսկերի բացառմանը:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
10.3 Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, խթանելով պատշաճ օրենսդրության, քաղաքականությունների և գործողությունների ընդունումը: