Գործողությունների Ծրագրեր

4. ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 09.2014 - 06.2015
Լիազոր մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկյի հանձնաժողով
Պաշտոնը, վարչությունը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկյի հանձնաժողով
էլ. հասցեն la.cpcarmenia@gmail.com
Հեռախոսահամար 12777721

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Արդարադատության նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ),

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն (համաձայնությամբ):

Կարգավորման ենթակա խնդիրը

ՀՀ կառավարության կողմից 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմամբ հաստատված բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալների ցանկը հնարավորություն չի ընձեռում լիարժեքորեն թափանցիկ դարձնելու բարձրաստիճան պաշտոնատար և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերում ներառված գույքի բոլոր գործարքների վերաբերյալ տվյալները: Մասնավորապես,դրանք սահմանափակված են գործարքների գնի շեմերով: Հանձնաժողովը նախատեսում է նվազեցնել նման սահմանափակումները և ցանկանում է ընդլայնել հասարակությանը տրամադրվող տվյալների ցանկը և դրանով բարձրացնել հայտարարագրերի մատչելությունը հասարակության համար:

Հիմնական նպատակը

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի թափանցիկության ապահովում:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Հանձնաժողովը մտադիր է նվազեցնել տվյալների տրամադրման սահմանափակումները և ապահովել հանրության համար ավելի մեծ հասանելիություն:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային վստահության բարելավում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Թափանցիկություն,

Հաշվետվողականություն,

Նորարարություն:

Հավակնություն

Հանձնաժողովը մտադիր է նվազեցնել տվյալների տրամադրման սահմանափակումները և ապահովել հանրության համար ավելի մեծ հասանելիություն:

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

Սահմանափակ

ՄԱԿ-ինպատակներ

16.6 Զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում:

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.1. «ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխությունների կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և քննարկում շահագրգիռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
09.2014
02.2015
կատարված
2.2. Նախագծի համաձայնեցում շահագրգիռ գերատեսչությունների հետ և ՀՀ կառավարության որոշման ընդունում
03.2015
06.2015
կատարված