1. Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության ձեւավորում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 11.2022 - 06.2024 |
Լիազոր մարմինը | Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Պաշտոնը, վարչությունը | Արշակ Քերոբյան, Թվայնացման վարչության պետ |
էլ. հասցեն | info@hti.am |
Հեռախոսահամար | +10590189 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, Ազգային անվտանգության ծառայություն, Արտաքին գործերի նախարարություն, Արդարադատության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
Փոխվարչապետ
Մ. Գրիգորյանի գրասենյակ
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ
Արդարադատության նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Անվտանգության խորհրդի գրասենյակ
Ազգային անվտանգության ծառայություն
Կենտրոնական բանկ
Ազգային ժողով
«ԷԿԵՆԳ» ՓԲԸ
Մասնավոր հատված
«Թվային Հայաստան» ՀԿ
Այլ ՀԿ-ներ եւ կազմակերպություններ, որոնք կմիանան հանձնառությանը
Կարգավորման ենթակա խնդիրը
Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության մշակումն ուղղված է Հայաստանում տվյալների ձևավորման ու օգտագործման շուրջ հարաբերությունների կարգավորմանը, ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձևավորմանը բաց տվյալների դոկտրինի որդեգրմամբ: ՀՀ օրենսդրությունը հնարավորություն կտա հստակեցնել տվյալների շուկայի մասնակիցների իրավունքներն ու պատասխանատվությունը, կարգավորող մարմինները և այլ ինստիտուցիոնալ կառուցակարգեր՝ լավագույն հասանելի լուծումներով, անվտանգ և քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցման, հանրային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, տնտեսության մրցունակության և արդյունավետության խթանման, թվային տնտեսության ու թվային հասարակության զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման նպատակով:
Որո՞նք են խնդրի պատճառները:
Ներկա դրությամբ տվյալների քաղաքականության սկզբունքներն ու մոտեցումները, տվյալների ստեղծման, մշակման, պահպանման, փոխանակման, օգտագործման ու տարածման հետ կապված իրավունքների ու պատասխանատվության համակարգը, անվտանգության հարցերը կարգավորված են հատվածական։ Ներկայում թվային տնտեսության աճող ծավալների, հանրային կառավարման ու հանրային ծառայությունների արդիականացման ու թվայնացման գործընթացների համատեքստում առկա է անխուսափելի անհրաժեշտություն լիարժեք կարգավորումների ապահովման համար: Տվյալների քաղաքականությունը սահմանող իրավակարգավորումների հատվածականությունը խոչընդոտում է առավել արդյունավետ բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ապահովմանն ուղղված պետության հռչակած հանձնառությունների իրականացմանը
Հիմնական նպատակը
Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրության մշակումն ուղղված է Հայաստանում տվյալների ձեւավորման ու օգտագործման շուրջ հարաբերությունների կարգավորմանը, ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձեւավորմանը բաց տվյալների դոկտրինի որդեգրմամբ: ՀՀ օրենսդրությունը հնարավորություն կտա հստակեցնել տվյալների շուկայի մասնակիցների իրավունքներն ու պատասխանատվությունը, կարգավորող մարմինները եւ այլ ինստիտուցիոնալ կառուցակարգեր՝ լավագույն հասանելի լուծումներով, անվտանգ եւ քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցման, հանրային կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, տնտեսության մրցունակության եւ արդյունավետության խթանման, թվային տնտեսության ու թվային հասարակության զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձեւավորման նպատակով։
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Արդի տեխնոլոգիական զարգացումների համատեքստում տվյալները եւ տվյալների ու տեղեկատվական համակարգերի կառավարումը արդյունավետ հասարակության, տնտեսության եւ պետության կայացման համար առանցքային նշանակություն ունեն։
Հայաստանի Հանրապետության թվայնացման եւ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարական օրակարգերն ըստ այդմ օրակարգային առաջնահերթություն են դիտարկել երկրում տվյալների կառավարման ինստիտուցիոնալ կառուցակարգերի ձեւավորումը՝ շեշտադրելով նախեւառաջ տվյալների շուրջ ընդհանուր քաղաքականությունը սահմանող օրենսդրական դաշտի ձեւավորումը։Նշված ռազմավարական օրակարգերի ներքո պետական քաղաքականության հիմքում դրվում է տվյալը որպես հանրային հարստություն դիտարկելու գաղափարախոսությունը։
Տվյալների կառավարման ինստիտուցիոնալ ու օրենսդրական հիմքերի ձեւավորումը հնարավորություն է ստեղծելու վարչական տեղեկատվական համակարգերի իրավահենք եւ քաղաքացիակենտրոն ձեւավորման ու գործարկման, բաց տվյալների քաղաքականության տրամաբանությամբ տվյալների հասանելիության կառուցակարգերի ներդրման, քաղաքացու կողմից իր անձնական տվյալների շուրջ հարցումների եւ հետագծելիության համակարգերի ներդրման, վարչական տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների կառավարման չափորոշիչների, տվյալների հետ կապված իրավունքների ու պատասխանատվության հարաբերությունների շրջանակը եւ այլն։
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Ներկա դրությամբ Հայաստանի տվյալների եւ տեղեկատվական համակարգերի մասով քաղաքականության ու ինստիտուցիոնալ կարգավորումները հատվածական եւ մասնակի են, լիարժեք չեն բավարարում ժամանակի զարգացումներին եւ թվային ու վիրտուալ տնտեսության, հանրային ծառայությունների մատուցման ու կառավարման համակարգերի զարգացման կարիքները։
Հետեւաբար՝ անհրաժեշտ է մշակել եւ ներդնել միասնական եւ համապարփակ իրավական կարգավորումներ, որով կնախանշվի տվյալների շուրջ հարաբերությունների ամբողջ դաշտը եւ կիրարկման մեխանիզմները։
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:
Տվյալների քաղաքականությունը սահմանող օրենսդրությունը կներառի կարգավորումներ՝ տվյալների, դրանց ստացման, մշակման, պահպանման, փոխանցման եւ այլ գործողություններն իրականացնողների իրավունքների եւ պատասխանատվության վերաբերյալ, կձեւավորվի նաեւ տվյալների հասանելիության ու թափանցիկության հետ կապված կանոնների համակարգը՝ հիմքում ունենալով բաց տվյալների դոկտրինը, կապահովվեն իրավական հիմքեր ու ստանդարտներ տվյալների կատալոգների եւ մեթատվյալների հանրային հասանելիության ապահովման վերաբերյալ:
2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանվելու եւ հստակեցվելու են տվյալների դասակարգման, օգտագոր- ծելիության, որակի գնահատման, նույնականացման, տվյալների պաշտպանության եւ ճշգրիտ տարածման չափանիշները, ռիսկերի կառավարման սկզբունքները, պատասխանատվությունը եւ հաշվետվողականությունը, այլ իրավահարաբերություններ:
3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:
Բաց տվյալների քաղաքականության հիման վրա տվյալների օրենսդրության մշակումը եւ փաստացի ներդրումը նաեւ կնպաստի քաղաքացի-պետություն հաղորդակցության ու մասնակցային կառավարման համակարգերի զարգացմանը առավել խելացի եւ փոխադարձ վստահելի լուծումների ու հարթակների կիրարկման միջոցով: Միաժամանակ, տվյալների օրենսդրությամբ նաեւ կապահովվի բավարար իրավական ենթակառուցվածք, ինչը հնարավորություն կտա ներդնել հանրային ծառայությունների որակի մոնիթորինգի, հսկողության եւ կառավարման համակարգեր, խրախուսել հանրային ծառայությունների՝ քաղաքացիակենտրոն եւ քաղաքացու փորձառության հիման վրա նախագծման ու մատուցման պրակտիկաները։
Հավակնություն
Տվյալների քաղաքականության օրենսդրության մշակումը եւ ընդունումը թույլ կտան լիարժեք կարգավորել թվային տնտեսության, թվային հասարակության եւ թվային պետության ու ծառայությունների համար հարաբերությունների դաշտը, ինչի արդյունքում կբարելավվեն տվյալների որակը, հասանելիությունը եւ դրանց անվտանգ կառավարումը, նշանակալիորեն կբարձրանա հանրությանը ծառայությունների մատուցման որակը, պետական տվյալների եւ տեղեկատվական համակարգերի նկատմամբ հանրության վստահությունը, թվային ծառայությունների օգտագործելիությունը: Որպես վերջնարդյունք ակնկալվում է ստեղծել քաղաքացիակենտրոն եւ տվյալահենք քաղաքականության մշակման, տնտեսության եւ թվային հասարակության զարգացման համար կրիտիկական եւ լիարժեք իրավական հիմքեր։
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ