2. Պետության ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության ձեւավորում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 12.2022 - 06.2024 |
Լիազոր մարմինը | Վարչապետի աշխատակազմ |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Վարչապետի աշխատակազմ |
Պաշտոնը, վարչությունը | Վարչապետի աշխատակազմ |
էլ. հասցեն | lilia.afrikyan@gov.am |
Հեռախոսահամար | +37410515767 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, Պետական կառավարման մարմիններ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Հանրային լրագրության ակումբ«Կ.Ե.Տ.» ՀԿ
Այլ ՀԿ-ներ եւ կազմակերպություններ
Ազգային ժողով
Կարգավորման ենթակա խնդիրը
Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը
1. Պետության տեղեկատվական ու հանրային հաղորդակցության քաղաքականության ասպարեզում առկա են կառուցվածքային եւ բովանդակային բազմաթիվ խնդիրներ, որոնց հավաքական հետեւանքն են լինում պետության վարած քաղաքականությունների շուրջ անբավարար եւ ոչ պատշաճ իրազեկումը, հասարակության տարբեր շերտերի հետ կոմունիկացիոն խզվածքի եւ վակուումի առաջացումը: Հաղորդակցության կառավարման ու տեղեկատվության տարածման ժամանակակից հնարավորությունները նաեւ շոշափելի ռիսկեր են հարուցում պետության հաղորդակցային անվտանգության առումով, հատկապես, երբ բաց վիրտուալ տիրույթը հագեցած է տեղեկատվական աղմուկով եւ մանիպուլյատիվ ինֆորմացայի գրեթե անվերահսկելի ծավալով եւ դինամիկայով:
Այս խնդիրը հատկապես ընդգծվեց համավարակի (Covid-19) եւ պատերազմի ընթացքում եւ դրանից հետո: Ճգնաժամերի ժամանակ հանգամանքների բերումով արագ արձագանքումը պահանջում է շատ ավելի վաղ մտածված, մշակված հաղորդակցության ռազմավարություն, բնակչության իրազեկվածության եւ պատրաստվածության բարձր մակարդակ: Ոչ ժամանակին եւ ոչ լիարժեք տեղեկատվությունը տեղիք տվեց սադրանքների, ապատեղեկատվության բարձրացմանը, պետության նկատմամբ վստահության նվազմանը:
Վերոգրյալն արձանագրելու արդյունքում՝
1. Կարեւորվեց արդյունավետ եւ ներառական հաղորդակցումը, որը հնարավորություն կտա հանրային եւ շահագրգիռ կողմերին ճգնաժամային իրավիճակներում ըմբռնել ստեղծված իրավիճակը, ճիշտ արձագանքել մանիպուլյատիվ շահարկումներին, արագ ճանաչել սոցիալական ցանցերի կեղծ տեղեկատվությունը եւ ճանաչել պաշտոնական աղբյուրները: ՀՀ-ում սահմանված չեն նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հաշվետվողականության մեխանիզմները, պարտականությունները եւ շրջանակը:
2. Մյուս կողմից պետության համար կարեւոր է համակարգված տեղեկատվության արագ տարածումը թիրախային խմբերին, հանրային լայն շրջանակներին՝ ապահովելու համար գործընթացների թափանցիկությունը եւ հասանելիությունը, ինչպես նաեւ բարձրացնելու վստահությունը կառավարության նկատմամբ:
3. Այս պարագայում կարեւոր է ձեւավորել ինստիտուցիոնալ հանրային հաղորդակցման մեխանիզմ, որը ենթադրում է համակարգված հանրային քննարկումներ, հանդիպումներ, թիրախային խմբերին արագ հասանելիություն, ՔՀԿ կարողությունների զարգացում եւ ներառականության ապահովում:
Այս խնդիրները եւ մարտահրավերները գործում են ինչպես գործադիր եւ քաղաքացի հարաբերություններում, այնպես էլ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ եւ քաղաքացի հարաբերություններում:
Հիմնական նպատակը
Մշակել պետության ռազմավարական եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգային հիմքերը, արդիականացնել ինստիտուցիոնալ կառավարման ֆունկցիոնալ համակարգը եւ ներդնել նորարարական մոդելներ պետության կողմից վարվող քաղաքականությունների, հանրության հետ հաղորդակցության, հանրային իրազեկման, տեղեկատվության հասցեագրման գործընթացներին՝ ռազմավարական հաղորդակցության պլանավորման եւ իրականացման միջոցով։
Ակնկալվող արդյունքներ.
- կհաստատվեն պետության գործունեության եւ հանրային քաղաքականությունների վերաբերյալ պրոակտիվ եւ հստակ պլանավորված իրազեկման կառուցակարգերը
- կհաստատվեն տարբեր արտակարգ իրավիճակներում ռազմավարական հաղորդակցության կառավարման ու գործընթացների համակարգման կարգերի /պրոտոկոլների/ ձեւավորում
- կհաստատվեն ու կներդրվեն մանիպուլյատիվ ինֆորմացիայի, ապատեղեկատվության եւ կեղծ տեղեկատվության տարածմանը պետական պատշաճ արձագանքման մեխանիզմներ
- կարդիականացվի ՀՀ կառավարության ռազմավարական հաղորդակցության ֆունկցիոնալ եւ ինստիտուցիոնալ համակարգը:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Մշակել պետության ռազմավարական եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգային հիմքերը, արդիականացնել ինստիտուցիոնալ կառավարման ֆունկցիոնալ համակարգը եւ ներդնել նորարարական մոդելներ պետության կողմից վարվող քաղաքականությունների, հանրության հետ հաղորդակցության, հանրային իրազեկման, տեղեկատվության հասցեագրման գործընթացներին՝ ռազմավարական հաղորդակցության պլանավորման եւ իրականացման միջոցով։
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
- կհաստատվեն պետության գործունեության եւ հանրային քաղաքականությունների վերաբերյալ պրոակտիվ եւ հստակ պլանավորված իրազեկման կառուցակարգերը
- կհաստատվեն տարբեր արտակարգ իրավիճակներում ռազմավարական հաղորդակցության կառավարման ու գործընթացների համակարգման կարգերի /պրոտոկոլների/ ձեւավորում
- կհաստատվեն ու կներդրվեն մանիպուլյատիվ ինֆորմացիայի, ապատեղեկատվության եւ կեղծ տեղեկատվության տարածմանը պետական պատշաճ արձագանքման մեխանիզմներ
- կարդիականացվի ՀՀ կառավարության ռազմավարական հաղորդակցության ֆունկցիոնալ եւ ինստիտուցիոնալ համակարգը:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:
Հանձնառության իրականացումը կնպաստի թափանցիկության բարձրացմանը՝ պետության վարած քաղաքականությունների շուրջ բավարար եւ պատշաճ, ժամանակին իրազեկման, հասարակության եւ տարբեր շերտերի հետ կոմունիկացիոն խզվածքների վերացման միջոցով:
2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:
Հաղորդակցման փաստաթուղթը կնպաստի պետական մարմինների, այդ թվում նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հաշվետվողականության բարձրացմանը՝ պարբե- րական եւ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու միջոցով:
3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:
Հաղորդակցության ճարտարապետության սահմանումը կձեւավորի հանրային հաղորդակ- ցության ու իրազեկման նոր մշակույթ: Քաղաքացիները եւ գործունեություն ծավալող հանրային տարբեր սեգմենտները ժամանակին եւ պատշաճ միջոցներով կտեղեկանան իրենց համար առանձին քաղաքականությունների, բարեփոխումների, մատուցվող ծառայությունների վերա- բերյալ տեղեկատվությանը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում կապահովվեն վերջին- ներիս պատշաճ իրազեկումը, վարվելակերպի կանոնների ուսուցումը: Հանրային հաղոր- դակցության ոլորտի կարգավորումը կնպաստի պաշտոնական տեղեկատվության հիման վրա հանրային դիրքորոշման ձեւավորմանը, մասնագիտական կազմակերպությունների եւ ՔՀԿ կարողությունների զարգացմանը, պետություն-քաղաքացի ամուր կապի ստեղծմանը, ինչպես նաեւ կնպաստի մեդիագրագիտության բարձրացմանը:
Հավակնություն
Հանձնառության իրականացմամբ՝
1) Հանրային ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության սահմանումը կնախորդի տեղեկատվական քաղաքականության ռազմավարական ու հայեցակարգային սկզբունքների սահմանմանը: Առաջնային կլինի կառավարության ու առանձին մարմինների համար հաղորդակցության նպատակների, ուղղությունների, լիազորությունների սահմանումը:
2) Ճարտարապետության առանցքը տարբեր ինստիտուտների միջեւ համակարգումն ապահովող կենտրոնական մարմնի նույնականացումն ու ձեւավորումն է, ինչպես նաեւ ինստիտուտների միջեւ հորիզոնական համակարգման մեխանիզմների սահմանումը:
3) Հաղորդակցության քաղաքականության ու ինստիտուցիոնալ ճարտարապետության նպատակը պետք է լինի նախաձեռնողական կերպով հանրության իրազեկումը եւ ոչ թե արձագանքումը:
4) Անհրաժեշտ է մշակել ԶԼՄ-ների հետ աշխատանքի ու հաղորդակցության միասնական մոտեցումներ եւ ուղեցույցներ, այդ թվում՝ վարքականոնների ու արարողակարգային:
5) Կենտրոնական կառավարման համակարգում հանրային հաղորդակցության նորարարական մոդելի ներդրում (ֆիզիկական վայրի, մեթոդաբանության եւ մեխանիզմի սահմանում):
Վերջնարդյունքում ակնկալվում է պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում ներդնել հանրային ռազմավարական հաղորդակցության իրականացման ռազմավարություն, որի շնորհիվ հանրության հետ կապը կդառնա ավելի ամուր, կստեղծվեն հետադարձ կապի մեխանիզմներ, հանրությանը հաղորդագրություն հասցնելու արդյունավետ խողովակներ, արագ արձագանքման գործիքներ եւ թվային լուծումներ, որոնք կաշխատեն սինխրոն եւ հաղորդակցությունը կվերածեն ավտոմատացված ու ինստիտուցիոնալ աշխատող համակարգի։
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ