3. Տեղեկատվության ազատության ոլորտի ինքնագնահատման համակարգ
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 11.2022 - 06.2024 |
Լիազոր մարմինը | Վարչապետի աշխատակազմ |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Վարչապետի աշխատակազմ |
Պաշտոնը, վարչությունը | Վարչապետի աշխատակազմ |
էլ. հասցեն | armen.khachatryan@gov.am |
Հեռախոսահամար | +37410515712 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, Անվտանգության խորհուրդ, Ազգային անվտանգության ծառայություն, Արդարադատության նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
Այլ ՀԿ-ներ եւ կազմակերպություններ, որոնք կմիանան հանձնառությանը
Պետական կառավարման համակարգի մարմիններ
Կարգավորման ենթակա խնդիրը
Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը
Խթանել պետական կառավարման համակարգի հրապարակայնությունը, հաշվետվողականությունը եւ տեղեկատվության ազատությունը (ՏԱ)՝ ներդնելով գնահատման հրապարակային եւ թափանցիկ համակարգ (պիլոտային)։
Հիմնական նպատակը
ՏԱ ոլորտում իրավական պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ դրանց արդյունավետության վերաբերյալ համակարգված եւ փաստահենք տեղեկատվական բազա հավաքագրելու եւ հանրայնացնելու նպատակով, առաջարկվում է մշակել եւ ներդնել ՏԱ ոլորտի ինքնագնահատման համակարգ, որը պետական լիազոր մարմինը կկարողանա ամեն տարի օգտագործել՝ գնահատելու պետական կառավարման համակարգի ՏԱ իրավունքի իրացման գործընթացը։
Գնահատման համակարգի մշակման շրջանակում հաշվի կառնվեն ոչ միայն գործընթացը կարգավորող միջազգային ու տեղական չափորոշիչները, այլեւ ոլորտի հիմնական դերակատարների՝ պետական կառավարման համակարգի մարմինների ՏԱ պատասխանատուների, քարտուղարությունը համակարգող հանրային ծառայողների, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը կառավարող կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մասնագիտացած քաղաքացիական հասարակության կառույցների դիտարկումները։
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Տեղեկատվության ազատության (ՏԱ) ոլորտում իրավական պարտավորությունների կատարման, ինչպես նաեւ դրանց արդյունավետության վերաբերյալ համակարգված եւ փաստահենք տվյալներ հավաքագրելու, տեղեկատվական բազա ձեւավորելու եւ հանրայնացնելու նպատակով, առաջարկվում է մշակել եւ ներդնել ՏԱ ոլորտի ինքնագնահատման եւ վիճակագրության վարման/հանրայնացման միասնական համակարգ, որը պետական լիազոր մարմինը կկարողանա ամեն տարի օգտագործել՝ գնահատելու պետական կառավարման համակարգի ՏԱ իրավունքի իրացման գործընթացը։ Ինքնագնահատման արդյունքները կհամադրվեն արտաքին գնահատման արդյունքների հետ՝ հնարավորություն տալով խնդիրների քարտեզագրումը դարձնել ավելի թիրախային, բազմակողմանի, իսկ առաջարկված լուծումներն ավելի արդյունավետ։ Սա նաեւ մեկ միասնական եւ համադրելի ՏԱ գնահատման մշակույթի ներդրման եւ զարգացման գործիք է, որը նոր մակարդակի կհասցնի ոլորտային վերլուծությունները եւ ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումները։
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Ներկայումս բացակայում են ՏԱ գնահատման միասնական համակարգերը: Հանձնառության շնորհիվ ՏԱ ոլորտի բոլոր դերակատարները կունենան ՏԱ իրավունքի իրացման մասին փաստահենք, ամբողջական եւ մատչելի տեղեկություն, ինչը կարեւոր նախապայման է հանրային վերահսկողության, ինչպես նաեւ ոլորտին առնչվող արդյունավետ որոշումների եւ բարեփոխումների համար։
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:
ՏԱ ինքնագնահատման չափորոշիչները պետական կառույցներին (ցանկության դեպքում նաեւ ոչ միայն պետական) հնարավորություն կտան բացահայտելու պրոակտիվ եւ ռեակտիվ ՏԱ խնդիրները եւ թիրախային կոնկրետ լուծումներ մշակել։ Այս գործընթացն ուղղակի եւ անուղղակի ձեւով կբարելավի տեղեկատվության եւ տվյալների հասանելիությունը։
2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:
ՏԱ ինքնագնահատման չափորոշիչները, նպաստելով պրոակտիվ թափանցիկությանը, խթանում են նաեւ պետական գերատեսչությունների հաշվետվողականությունը։ Ինքնագնա- հատման չափորոշիչների մշակման շրջանակում հաշվարկվում են այնպիսի բաղադրիչներ, որ դրանց կիրառումը բացահայտի նաեւ մոնիթորինգի եւ գնահատման համակարգերի խնդիրները՝ հետագայում դրանց ուղղված լուծումներ մշակելու եւ գործարկելու համար։
3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:
Ինքնագնահատման արդյունքների հրապարակումը ՔՀԿ-ներին եւ քաղաքացիներին այդ արդյունքների վավերականացման, ինչպես նաեւ սեփական դիտարկումները եւ կարծիքները հայտնելու հրաշալի առիթ կարող է լինել։ Երկարաժամկետ կտրվածքով սա նաեւ ոլորտում համակարգային երկխոսության հարթակ է ընձեռում. պետությունը բարձրաձայնում է իր արձանագրած խնդիրները, ՔՀԿ-ն համադրում է դրանք արտաքին գնահատման արդյունքների հետ, եւ այս դեպքում թե՛ քարտեզագրված խնդիրները, թե՛ դրանց համար առաջարկվող լուծումները կդառնան ավելի թիրախային ու իրատեսական, ինչը պետություն-ՔՀԿ համագոր- ծակցությունը կդարձնի ավելի արդյունավետ։
Հավակնություն
Համակարգը կներառի նաեւ վիճակագրության վարման եւ հանրայնացման մեկ միասնական ձեւաչափ, որը հնարավորություն կտա առնվազն նույնական եւ համադրելի եղանակով կիրառել վիճակագրության մասով օրենքով ամրագրված նորմերը։ Միաժամանակ, սա հրաշալի միջոց է ձեւավորելու վիճակագրության մշակման եւ հանրայնացման միասնական պրակտիկա՝ ապահովելով դրանց համադրումն ու արդյունավետ կիրառությունը ոլորտի բոլոր դերակատարների կողմից։
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ