4. Բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում եւ ներդրում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 11.2022 - 06.2024 |
Լիազոր մարմինը | Ֆինանսների նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Ֆինանսների նախարարություն |
Պաշտոնը, վարչությունը | Ֆինանսների նախարարություն |
էլ. հասցեն | ruzanna.gabrielyan@minfin.am |
Հեռախոսահամար | +37411800252 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, Պետական կառավարման մարմիններ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
Հասարակական կազմակերպություններ
«Միջազգային բյուջե նախաձեռնություն» կազմակերպություն
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ)
Մասնավոր հատված, այլ կազմակերպություններ
Կարգավորման ենթակա խնդիրը
Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը
Բյուջետային գործընթացում բյուջեի ձեւավորման, իրականացման եւ մշտադիտարկման մասնակցային մեխանիզմների լրամշակմանն ու ներդրմանը:
Պետական կառավարման համակարգի մարմիններում, տեղական կառավարման մարմիններում եւ քաղաքացիական հասարակության գործընկերների շրջանակներում մասնակցային կարողությունների եւ հմտությունների բարձրացում:
Բյուջետային գործընթացներում թափանցիկության, հաշվետվողականության եւ բարեվարքության խթանում:
Հիմնական նպատակը
Պետական մարմինների կողմից իրականացվող մասնակցային գործընթացների ապահովում՝ հնարավորինս ավտոմատացնելով, պարզեցնելով եւ մեկտեղելով բյուջեի ձեւավորման գործընթացները հանրության համար, նպաստելով բյուջետային գործընթացում ՔՀԿ-ների մասնակցության աճին
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Պետական մարմինների կողմից իրականացվող մասնակցային գործընթացների ապահովում՝ հնարավորինս ավտոմատացնելով, պարզեցնելով եւ մեկտեղելով բյուջեի ձեւավորման գործընթացները հանրության համար, նպաստելով բյուջետային գործընթացում ՔՀԿ-ների մասնակցության աճին
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
2023 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում նման խնդիրներից խուսափելու եւ անհրաժեշտ հետեւողականություն դրսեւորելու նպատակով կար անհրաժեշտություն առաջնորդվել Ֆինանսների նախարարության կողմից մշակված ՀՀ 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի եւ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման շրջանակներում պետական մարմինների բյուջետային ծրագրերի մշակման գործընթացին հանրային մասնակցության ապահովման մեթոդական ցուցումներով, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարություն սահմանված ժամկետում ներկայացնել ամբողջական տեղեկատվություն՝ նախագծերի շուրջ հանրային մասնակցության, առաջարկների եւ դրանց ընթացքի վերաբերյալ:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:
Ապահովել բյուջետային եւ այլ տեղեկատվության հասանելիությունը եւ մատչելիությունը հանրության համար՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով մասնակցային գործընթացներին բոլոր շահառուների հավասար մասնակցության եւ հանրության լայն շրջանակների մոտ այդ գործընթացների հետեւողական տարածման եւ մասնակցային մշակույթի արմատավորման համար:
2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:
Պետք է օժանդակի եւ սպասարկի մասնակցային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկումների/ ծանուցումների տրամադրման, պետական բյուջեի եւ բյուջետային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման/հանրայնացման, հանրության դիտողություն- ների եւ առաջարկությունների ներկայացման, հանրային քննարկումների իրականացման, ներկայացված առաջարկությունների, դիտողությունների եւ քննարկումների վերաբերյալ պետական մարմինների արձագանքի (հետադարձ կապի) ներկայացման, ընդունված առաջարկների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցով:
3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:
Հանրության դիտողությունների եւ առաջարկությունների ներկայացման, հանրային քննա- րկումների իրականացման, ներկայացված առաջարկությունների, դիտողությունների եւ քննարկումների վերաբերյալ պետական մարմինների արձագանքի (հետադարձ կապի) ներկայացման եւ ընդունված առաջարկների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցով:
Հավակնություն
Ապահովել բյուջետային եւ այլ տեղեկատվության հասանելիությունը եւ մատչելիությունը հանրության համար՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով մասնակցային գործընթացներին բոլոր շահառուների հավասար մասնակցության եւ հանրության լայն շրջանակների մոտ այդ գործընթացների հետեւողական տարածման եւ մասնակցային մշակույթի արմատավորման համար:
Պետք է օժանդակի եւ սպասարկի մասնակցային գործընթացներին առնչվող հետեւյալ գործառույթների իրականացումը.
- մասնակցային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկումների/ ծանուցումների տրամադրում,
- պետական բյուջեի եւ բյուջետային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում՝ Պարզեցված (եւ/կամ ինտերակտիվ) բյուջե, Քաղաքացու բյուջե, Բյուջետային հայտեր, Բյուջեի կատարման հաշվետվություններ, այլ հաշվետվություններ (Աուդիտորական եզրակացություններ, Մոնիթորինգային հաշվետվություններ, Բյուջետային ծրագրերի գնահատումներ), Հետազոտություններ եւ վերլուծություններ, Ընդունված առաջարկներ (կարգավիճակ) հրապարակում/հանրայնացում եւ այլն, հանրության դիտողությունների եւ առաջարկությունների ներկայացում,
- հանրային քննարկումների, այդ թվում նաեւ առցանց իրականացում (Քննարկումները կարող են կազմակերպվել տարբեր թեմաներով: Դա պետք է լինի բաց հարթակ թեմայի վերաբերյալ օգտատերերի դիտողությունների, առաջարկությունների եւ կարծիքների ներկայացման եւ կառուցողական երկխոսության համար: Չկան սահմանափակումներ տեղեկատվության դիտարկման, արտաբերման եւ
- օգտագործման առումով: Քննարկումներին կարող են դիտողություններ ու առաջարկներ ներկայացնել եւ քվեարկել միայն հարթակում գրանցված օգտատերերը),
- ներկայացված առաջարկությունների, դիտողությունների եւ քննարկումների վերաբերյալ պետական մարմինների արձագանքի (հետադարձ կապի) ներկայացում,
- ընդունված առաջարկների ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
- մասնակցային գործընթացների գնահատում:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ