Գործողությունների Ծրագրեր

5. «Մասնակցային բյուջետավորման» ներդրում տեղական մակարդակում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 12.2022 - 06.2024
Լիազոր մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
Պաշտոնը, վարչությունը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
էլ. հասցեն agiloyan@gmail.com
Հեռախոսահամար +10515342

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Ֆինանսների նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
«Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպություն
 
Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)

Կարգավորման ենթակա խնդիրը

Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Ժողովրդավարական զարգացման հիմքում ընկած է քաղաքացիների՝ իրենց ընտրած ներկայացուցիչների հանդեպ վստահությունն առ այն, որ վերջինները կանդրադառնան համայնքային կյանքի բարելավմանն ուղղված իրենց մտահոգություններին: Սա հատկապես կարեւոր է համայնքային կառավարման մակարդակում, որտեղ ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու որակը զգացվում են ուղղակիորեն, իսկ թափանցիկ եւ հաշվետու որոշումների կայացումը մեծացնում է սոցիալական եւ տնտեսական զարգացման հավանականությունը: Առկա իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղական մակարդակում առկա է քաղաքացիների ցածր մասնակցայնության մակարդակ՝ չնայած նրան, որ իրավական տեսանկյունից մասնակցության համար անհրաժեշտ նախադրյալներն ապահովված են:

Քանի որ համայնքային բյուջեն վերաբերում է համայնքի ցանկացած բնակչի, բյուջեին առնչվող որոշումները մեծ հնարավորություն են տալիս բնակիչներին ներգրավվելու մասնակցային ժողովրդավարությանը: Տեղական բյուջետավորման գործընթացում քաղաքացիների մասնակցությունը կօգնի համայնքային իշխանություններին լինել էլ ավելի տեղեկացված եւ կայացնել առավել արդյունավետ որոշումներ, ինչպես նաեւ թույլ կտա բնակիչներին տեսնել եւ գիտակցել, որ իրենց ձայնն ու տեսակետները կարեւորվում են, որ իրենց առաջարկած գաղափարներն ու ծրագրերը քննարկվում, դիտարկվում են եւ իրականացման հնարավորություն են ստանում տեղական իշխանությունների կողմից:

Հիմնական նպատակը

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը քաղաքացիների՝ համայնքային մասնակցության երաշխիքներ եւ ձեւեր է սահմանում, ամրագրում է բյուջետավորման գործընթացում քաղաքացիների ունեցած մտահոգությունների քննարկմանն առնչվող դրույթներ։ Օրենքը սահմանում է նաեւ բյուջեի հանրայնացման եւ հաշվետվության վերաբերյալ պարտավորություններ։ Միեւնույն ժամանակ շատ համայնքապետարաններ չունեն իրենց քաղաքացիներին բյուջետավորման բարդ ընթացակարգին ներգրավելու համապատասխան կարողություններ, մոտեցումներ եւ փորձ։ Ավելին, առհասարակ բացակայում է նաեւ մասնակցային գործընթացների մշակման եւ կիրարկման գործնական փորձը։ Այդ իսկ պատճառով հանձնառության նպատակն է տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվ եւ քաղաքացիահենք մասնակցային բյուջետավորման ներդրման գործիքակազմի տրամադրումը՝ գործող իրավական դաշտի լիարժեք կիրարկմանը զուգընթաց, ինչպես նաեւ մասնակցային հնարավորությունների եւ առավելությունների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացումը:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Արդյունավետ տեղական ինքնակառավարման անհրաժեշտ նախապայմաններից մեկը համայնքի կառավարմանը բնակիչների մասնակցության ապահովումն է: Համայնքի բնակիչները տեղերում ընդունվող հանրային որոշումների անմիջական շահառուներն են, ուստի ՏԻՄ խնդիրը պետք է լինի հնարավորինս մոտ լինել համայնքի բնակիչներին, ապահովել հնարավորություններ համայնքի բնակիչների համար մասնակցելու տեղական ինքնակառավարմանը, ներգրավել նրանց ՏԻՄ մարմինների կողմից ընդունվող որոշումների կայացմանը:

Պարտավորության իրականացումը ենթադրում է համայնքային կայքերում բնակիչների համար նախատեսված «Մասնակցային բյուջետավորման» գործառնական հնարավորությունների ստեղծում՝ համայնքի բյուջետային գործընթացում քաղաքացիների մասնակցության խթանման նպատակով։

Մասնակցային բյուջետավորումն ունի սոցիալական արդարության եւ ժողովրդավարության զարգացման հստակ նպատակ, որն իրագործվում է քաղաքացիների ակտիվ մասնակցության խրախուսմամբ։

Ներկայումս համայնքապետարանների պաշտոնական էլեկտրոնային կայքերում բնակիչները հնարա- վորություն ունեն ծանոթանալ համայնքային բյուջեի նախագծերին, կատարողականին, հաշվետվություններին, առցանց մասնակցել հանրային լսումների, ներկայացնել առաջարկներ եւ կարծիք բյուջեի նախագծի վերաբերյալ, ինչպես նաեւ առցանց հետեւել բյուջեի իրականացմանն ու կառավարմանը: Նշված հանձնառությամբ նախատեսվում է զարգացնել եւ ընդլայնել համայնքային կայքերի մասնակցային հնարավորությունները, քաղաքացիներին տրամադրել համապատասխան գործիքակազմ՝ ներկայացնելու համայնքի բյուջեի կողմից ֆինանսավորվելիք գաղափարներ, մասնակցելու դրանց ընտրությանը, մշտադիտարկելու իրականացումը:

Նշված գործիքի միջոցով համայնքի բնակիչներին հնարավորություն կընձեռվի.

- Առաջարկել գաղափարներ/ծրագրեր՝ համայնքի բյուջեի կողմից ֆինանսավորելու եւ իրականացնելու համար,

-Քվեարկել առաջարկված գաղափարների/ծրագրերի օգտին,

-Հետեւել ընտրված ծրագրերի իրականացմանը:

Գաղափարների իրականացման համար նախատեսվում է ՏԻՄ-երին առաջարկել հատկացնել բյուջե՝ ֆինանսավորելու եւ իրականացնելու քաղաքացիների կողմից առաջարկվող եւ առավելագույն քվե հավաքած ծրագրերը: Բյուջեի հստակ չափը կսահմանվի ավագանու որոշմամբ: Համայնքապետարանների էլեկտրոնային կայքերում համապատասխան գործիքակազմի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է մշակել մասնակցային բյուջետավորման իրականացման ուղեցույց:

Գործիքակազմի մշակման ընթացքում նախատեսվում է ընդգրկել ինչպես քաղաքացիներին (ներառելով տարբեր խմբեր), այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչներին՝ քաղաքացիակենտրոն, մատչելի ու հարմարավետ գործիք մշակելու նպատակով:

Նախատեսվում է նաեւ իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ՝ բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը՝ մասնակցային բյուջետավորման հնարավորությունների վերաբերյալ:

Համայնքների բնակիչները հնարավորություն կունենան համայնքապետարանների հետ համատեղ բարելավել իրենց համայնքը, ինչպես նաեւ համայնքապետարանների համար առաջարկների այս հարթակը բնակիչներին հուզող խնդիրները հավաքելու եւ լուծումների միասնական հնարավորություն կստեղծի:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Արդյունավետ տեղական ինքնակառավարման անհրաժեշտ նախապայմաններից մեկը համայնքի կառավարմանը բնակիչների մասնակցության ապահովումն է: Համայնքի բնակիչները տեղերում ընդունվող հանրային որոշումների անմիջական շահառուներն են, ուստի ՏԻՄ խնդիրը պետք է լինի հնարավորինս մոտ լինել համայնքի բնակիչներին, ապահովել հնարավորություններ համայնքի բնակիչների համար մասնակցելու տեղական ինքնակառավարմանը, ներգրավել նրանց ՏԻՄ մարմինների կողմից ընդունվող որոշումների կայացմանը:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Մասնակցային բյուջետավորման ներդրումը թույլ կտա տեղական ինքնակառավարման «մեկուսացված» ձեւերից անցնել դեպի ավելի բաց, թափանցիկ եւ մասնակցային մոտեցումների, առավել թափանցիկ դարձնել համայնքային բյուջեների ձեւավորման գործընթացը:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Մասնակցային բյուջետավորումը ՏԻՄ-երին ավելի հաշվետվողական լինելու հնարավորու- թյուններ կստեղծի, քանի որ այն կհանգեցնի ավելի թափանցիկ վարչարարական աշխատելաոճի: ՏԻՄ-երն ավելի արձագանքող կդառնան մարդկանց կարիքներին ու ակնկալիքներին: Հասարակությունը, մասնակցելով բյուջետային գործընթացին, ավելի տեղեկացված կլինի բյուջեի կազմման, դրա բաղադրիչների, գործընթացի տարբեր փուլերի վերաբերյալ: Բացի այդ, տեղեկացված լինելով, քաղաքացիները կարող են բովանդակային քննարկումներ ծավալել շահագրգիռ կողմերի հետ:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:

Մասնակցային բյուջետավորման ներդրումը թույլ կտա բարձրացնել քաղաքացիների մասնակցայնությունը տեղական մակարդակում որոշումների կայացմանը, կստեղծի նպաստավոր պայմաններ բնակիչների համար՝ մասնակցելու համայնքի բյուջեի մշակմանն ու հետագա իրականացմանը՝ այսպիսով խթանելով մասնակցային տեղական ինքնա- կառավարման եւ ժողովրդավարության ձեւավորումը: Քաղաքացիները հնարավորություն կունենան տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել ծրագրեր, համայնքային կայքերում մասնակցել քվեարկությանը եւ ծրագրերի ընտրությանը, ինչպես նաեւ հետեւել եւ մշտադիտարկել ծրագրերի հետագա իրականացումը:

Հավակնություն

Տեղական մակարդակում որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցայնության խթանման նպատակով առաջարկվում է.

- Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում ներդնել «մասնակցային բյուջետավորման» էլեկտրոնային ենթահա- մակարգ,

- մշակել եւ համայնքապետարաններին տրամադրել մասնակցային բյուջետավորման ներդրման ուղեցույց, - ՀՀ երեք համայնքներում ներդնել եւ կիրառել «մասնակցային բյուջետավորման» ենթահամակարգը,
- իրականացնել մասնակցային բյուջետավորման վերաբերյալ հանրային իրազեկում:

Նշված միջոցառումների իրականացումը թույլ կտա ՀՀ-ում ներդնել եւ փորձարկել «մասնակցային բյուջետավորման» գործիքակազմը՝ հետագայում մնացած համայնքներում տարածման եւ կիրառման նպատակով:

Պոտենցիալ ազդեցություն

էական

Իրականացման կարգավիճակ

ogp.commitment.view.implementation.status.title.substantial

ՄԱԿ-ինպատակներ

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Մասնակցային բյուջետավորման էլեկտրոնային ենթահամակարգի մշակում
11.2022
12.2022
կատարված
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում մասնակցային բյուջետավորման էլեկտրոնային ենթահամակարգի մշակում :
2.Մասնակցային բյուջետավորման էլեկտրոնային ենթահամակարգի մշակում
07.2022
12.2022
կատարված
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում մասնակցային բյուջետավորման էլեկտրոնային ենթահամակարգի մշակում :
3.Մասնակցային բյուջետավորման իրականացում երեք համայնքներում
03.2023
10.2023
կատարված
Մշակված էլեկտրոնային բաղադրիչի ներկայացում շահառու համայնքներին, բաղադրիչի պիլոտային փորձարկում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Արմավիրի մարզի Արմավիր երեք համայնքներում:
4.Մասնակցային բյուջետավորման վերաբերյալ հանրային իրազեկում
12.2023
06.2024
ընթացիկ
Մասնակցային բյուջետավորման մասին քաղաքացիների իրազեկում և հմտությունների բարելավում: