Գործողությունների Ծրագրեր

6. Քարտեզագրական տարածական տվյալների եւ մեթատվյալների հասանելիությունը

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 12.2022 - 12.2024
Լիազոր մարմինը Կադաստրի կոմիտե
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Կադաստրի կոմիտե
Պաշտոնը, վարչությունը Կադաստրի կոմիտե
էլ. հասցեն vahagn.muradyan@cadastre.am
Հեռախոսահամար +60474132

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, Ազգային անվտանգության ծառայություն, Քաղաքաշինության կոմիտե, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

Այլ ՀԿ-ներ եւ կազմակերպություններ

Ոստիկանություն

Երեւանի քաղաքապետարան «ԷԿԵՆԳ» ՓԲԸ

«Հայանտառ» ՊՈԱԿ

Ենթակառուցվածքները տնօրինող կազմակերպություններ

«Գեոդեզիստների եւ հողաշինարարների համահայկական միություն» ՀԿ

Կարգավորման ենթակա խնդիրը

Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

ՀՀ տնտեսության կառավարման մի շարք մարմինների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի եւ ռեսուրսների կադաստրների (ռեգիստրների) վարման գործառույթները հիմնականում չեն իրականացվել կամ թերի են իրականացվել, գործում են միմյանցից անկախ, տվյալները կրկնվում են, երբեմն լինում են իրարամերժ, որն էականորեն դժվարացնում է կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը, իսկ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտագործումը՝ կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական նշանակության ծրագրերի արդյունավետ իրագործման համար։

Վերոնշյալ խնդիրների լուծումները վերաբերելի են ինչպես պետական կառավարման համակարգի եւ օրենքով ստեղծված մարմիններին, այնպես էլ՝ ֆիզիկական անձանց: Համապարփակ գեոպորտալը կտա նաեւ հնարավորություն վերլուծելու հանրային նշանակություն ունեցող գործընթացները, ինչպիսիք են պաշտոնատար անձանց հայտարարագրերը, կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումները եւ այլն:

Հիմնական նպատակը

Ապահովել բազային քարտեզագրական տարածական տվյալների, մեթատվյալների հասանելիությունը հանրությանը՝ ազգային գեոպորտալի միջոցով, որոնման հնարավորությամբ` ապահովելով անձնական տվյալների

Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ստեղծումն օգտագործողների համար կընձեռի անընդմեջ եւ առցանց թարմացվող գեոպորտալ (թաղամաս, հողամաս, շենք, հողային ֆոնդ, սեփականության տեսակ կադաստրային շերտերը թարմացվում են ինքնաշխատ): Գեոպորտալը կտա հնարավորություն տարբեր աղբյուրներից ստացված տարածական տվյալները դիտելու, որոնելու, վերլուծելու եւ մշակելու հնարավորություն՝ մեկ հարթակի վրա: Տարածական տվյալների փոխանակումն ապահովվելու է տարբեր պետական մարմինների միջեւ փոխգործելիության սկզբունքի հիման վրա:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Ապահովել բազային քարտեզագրական տարածական տվյալների, մեթատվյալների հասանելիությունը հանրությանը՝ ազգային գեոպորտալի միջոցով, որոնման հնարավորությամբ` ապահովելով անձնական տվյալների

Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ստեղծումն օգտագործողների համար կընձեռի անընդմեջ եւ առցանց թարմացվող գեոպորտալ (թաղամաս, հողամաս, շենք, հողային ֆոնդ, սեփականության տեսակ կադաստրային շերտերը թարմացվում են ինքնաշխատ): Գեոպորտալը կտա հնարավորություն տարբեր աղբյուրներից ստացված տարածական տվյալները դիտելու, որոնելու, վերլուծելու եւ մշակելու հնարավորություն՝ մեկ հարթակի վրա: Տարածական տվյալների փոխանակումն ապահովվելու է տարբեր պետական մարմինների միջեւ փոխգործելիության սկզբունքի հիման վրա:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

ՀՀ տնտեսության կառավարման մի շարք մարմինների կառավարման ներքո գտնվող օբյեկտների, գույքի եւ ռեսուրսների կադաստրների (ռեգիստրների) վարման գործառույթները հիմնականում չեն իրականացվել կամ թերի են իրականացվել, գործում են միմյանցից անկախ, տվյալները կրկնվում են, երբեմն լինում են իրարամերժ, որն էականորեն դժվարացնում է կառավարման մարմիններին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու գործընթացը, իսկ երբեմն անհնար է դարձնում տարբեր տեղեկատվական շտեմարաններում առկա տեղեկատվության կամ տեղեկատվական համակարգերի օգտագործումը՝ կառավարման արդյունավետության, արդյունավետ ծրագրերի մշակման կամ պետական նշանակության ծրագրերի արդյունավետ իրագործման համար։

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Պետական մարմինների կատարած աշխատանքները տարածական տվյալների միջոցով հասանելի կլինեն քաղաքացիներին։

Ֆիզիկական անձինք կամ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց գույքի մասին հայցվող տեղեկության համար կազատվեն տեղեկատվության տրամադրման վճարից, բացառությամբ ազգային գեոպորտալին հասանելիության համար սահմանված վճարների: Ազգային գեոպորտալի հասանելիությունը, որոնման եւ դիտման հնարավորությամբ, ապահովվելու է անվճար: Գեոպորտալի միջոցով մեթատվյալների որոնումը կլինի անվճար, իսկ որոշ տարածական տվյալների դիտման եւ որոնման հնարավորությունը՝ մասնակի անվճար:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Պետական մարմինների կատարած աշխատանքները կարտացոլվեն ազգային գեոպոր- տալում, ինչն էլ հնարավորություն կտա հանրային վերահսկմանը, որի արդյունքում էլ կբարելավի պետական կառավարման համակարգի մարմինների եւ ՏԻՄ-երի հաշվետվո- ղականությունը:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:

Քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի ստանալ անվճար տեղեկատվություն տարածական եւ մետատվյալների վերաբերյալ (բացառությամբ որոշ կարգավորումների), ինչպես նաեւ՝ հաղորդագրությունների տեսքով արձագանքել Ազգային գեոպորտալում տեղ գտած տեղեկատվությանը։

Հավակնություն

Սույն հանձնառությամբ առաջարկվում է ապահովել բազային քարտեզագրական տարածական տվյալների, մեթատվյալների հասանելիությունը հանրությանը՝ ազգային գեոպորտալի ստեղծման միջոցով:

ԱՏՏԵ-ն օգտագործողների համար կընձեռի անընդմեջ եւ առցանց թարմացվող գեոպորտալ (թաղամաս, հողամաս, շենք, հողային ֆոնդ, սեփականության տեսակ կադաստրային շերտերը թարմացվում են ինքնաշխատ): Գեոպորտալը կտա տարբեր աղբյուրներից ստացված տարածական տվյալները դիտելու, վերլուծելու եւ մշակելու հնարավորություն՝ մեկ հարթակի վրա:

«Տարածական տվյալների մասին» օրենքի նախագծով կսահմանվեն տարածական տվյալների թարմացման մոտեցումներ՝ տվյալների արդիականություն եւ օբյեկտիվություն: Տարածական տվյալներ հավաքագրող, ստեղծող եւ տնօրինող պետական մարմինները, որոնք տրամադրում են տարածական տվյալների հավաքածուները եւ ծառայությունները, պետք է ստեղծեն, տրամադրեն եւ տարածեն համապատասխան մեթատվյալներ, ինչպես նաեւ դրանք պահպանեն եւ թարմացնեն տարածական տվյալների հավաքածուներին եւ ծառայություններին համապատասխան: Տարածական տվյալների եւ ծառայությունների մեթատվյալների ստեղծման, պահպանման եւ թարմացման կանոնները սահմանվելու են ոլորտները համակարգող լիազոր մարմնի կողմից:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ֆիզիկական անձինք իրենց գույքի կամ գույքային իրավունքների մասին հայցվող՝ օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11.1-12-րդ եւ 15-րդ (մինչեւ 10 էջ պատճենահանված փաստաթղթերի մասով) կետերով սահմանված տեղեկության համար ազատվում են տեղեկատվության տրամադրման վճարից:

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը, բացառությամբ միասնական տեղեկատվության, ՀՀ նախագահի աշխատակազմին, ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին եւ պատգամավորներին, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններին, ՀՀ մարզպետարաններին, դատարաններին, ՀՀ դատախազությանը եւ քրեական հետապնդման այլ մարմիններին, ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ հաշվեքննիչ պալատին, ինքնավար մարմիններին եւ անկախ պետական մարմիններին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին տրամադրվում է անվճար` ՀՀ օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար:

Պետական կառավարման համակարգի մարմիններին սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունը, ինչպես նաեւ կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են վերջիններիս կողմից փոխանցվել այլ անձանց միայն Կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց անշարժ գույքի պետական ռեգիստրին հատկացվում է համապատասխան փոխհատուցում:

 
 

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ogp.commitment.view.implementation.status.title.substantial

ՄԱԿ-ինպատակներ

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Տարածական տվյալների կառավարման (ԵՏՀ/ GIS) մասնագետների վերապատրաստում
07.2022
12.2022
ընթացիկ
Որակավորված մասնագետների ներգրավում տարածական տվյալների կառավարման գործում՝ ինտեգրված կադաստրի բազային և ոլորտային բաղադրիչների վարումը իրականացնելու համար:
2.Իրավական կարգավորումների ապահովում
06.2023
12.2023
կատարված
Այս գործողությամբ նախատեսվում է մշակել և Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ («Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենք):
3.Բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում
02.2024
12.2024
ընթացիկ
Արդիական միասնական երկրատարածական տվյալների շտեմարանի ստեղծում և միջազգային ստանդարտներին համապատասխանեցում:
4.Ինտեգրված կադաստրի բազային բաղադրիչների հասանելիության ապահովում իրական ժամանակային ռեժիմում
06.2023
12.2023
կատարված
Օրենքով վերապահված լիազորություններ ունեցող պետական մարմիններին իրական ժամանակային ռեժիմում առկա տարածական տվյալները ստանալու հնարավորության ապահովում:
5.Ինտեգրված կադաստրում միջազգային ISO ստանդարտներին համապատասխան անվտանգության համակարգի ներդրում, ըստ անհրաժեշտության ինտեգրում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի փոխգործելիության կառավարման հարթակի հետ
06.2022
12.2023
մասնակի կատարված
Միջազգային չափանիշներին համապատասխան անվտանգության համակարգի ներդրում
6.Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծում և ներդրում
06.2023
12.2023
կատարված
Մեկ ոլորտի կադաստրի ստեղծում և ներդրում, որը հնարավորություն կտա վերհանել ինտեգրման գործնական խնդիրները և, ըստ անհրաժեշտության, խմբագրումներ կատարել նախորդ քայլերով մշակված իրավական ակտերում և այլ գործառնական փաստաթղթերում:
7.Գեոպորտալի և մետատվյալների շտեմարանի ներդրում և լիարժեք վերագործարկում
09.2022
03.2023
կատարված
Հասանելի ԱՏՏԵ-ի Գեոպորտալի և առցանց մետատվյալների շտեմարանի ներդրում
8.Հասցեների միասնական ռեեստրի տվյալների բազա
02.2024
12.2024
ընթացիկ
Հասցեների ռեեստրում կատարվող անշարժ գույքի հասցեի անվանափոխման, համարակալման ցանկացած փոփոխության առցանց և կադաստրային քարտեզների վրա արտացոլում, ինչպես նաև օգտվողների համար հասանելիության ապահովում:
9.Ինտեգրված կադաստրի ոլորտային բաղադրիչների ստեղծում, համապատասխան սարքածրագրային միջոցների ներդրում և համակարգի ամբողջական գործարկում՝ ըստ ոլորտների պատրաստվածության
02.2024
12.2024
ընթացիկ
1․ Տվյալների տարածական հղմամբ, աշխարհագրական հարաչափեր ունեցող ճյուղային կադաստրների և ռեգիստրների միավորմամբ, փոխկապակցված տեղեկատվական փաստաթղթերի հիման վրա մեկ միասնական ինքնաշխատ տեղեկատվական ռեսուրսի ստեղծում։ 2. Տարածքների, տնտեսության, բնական պաշարների, բնապահպանական, քաղաքաշինական և այլ գործընթացների արագ և արդյունավետ կառավարում։ 3. Ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն։ 4. հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում։ 5. Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագության և արդյունավետության ապահովում։