Գործողությունների Ծրագրեր

8. «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 11.2022 - 10.2024
Լիազոր մարմինը Արդարադատության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Արդարադատության նախարարություն
Պաշտոնը, վարչությունը Արդարադատության նախարարություն
էլ. հասցեն Rubina.Mkhitaryan@justice.am
Հեռախոսահամար +10593944

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, Անվտանգության խորհուրդ, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թվային Հայաստան» ՀԿ

ԵԽ Երեւանի գրասենյակ

«Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս» ՍՊԸ ՄԱԶԾ

ԱՄՆ ՄԶԳ

Կարգավորման ենթակա խնդիրը

Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Հայաստանում արդարադատության ու դատաիրավական ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից: Այդուհանդերձ, տարիներ շարունակ բարեփոխումները չեն հասել իրենց առջեւ դրված նպատակներին ու թիրախներին՝ որոշ դեպքերում չունենալով իրականացման համապատասխան գործուն մեխանիզմներ ու գործիքակազմ:

2022 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը հաստատեց Դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագրերը։ Գործողությունների ծրագրով նախատեսված է ներդնել էլեկտրոնային արդարա- դատության (eJustice) համակարգը եւ գործիքները, որոնց արդյունքում՝

1) կստեղծվի դատական, իրավապահ (հետաքննության եւ նախաքննության մարմիններ, դատախազություն) եւ իրավակիրառ մարմինների (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Քրեակատարողական ծառայություն, Պրոբացիայի ծառայություն) եւ այլ մարմինների, կազմակերպությունների միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ.

2) կարդիականացվեն դատարանների եւ արդարադատության ոլորտի այլ մարմինների գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը.

3) կստեղծվի եւ կներդրվի դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով.

4) կապահովվի պաշտոնական առցանց նամակագրությունը, էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը գործի բոլոր մասնակիցների միջեւ, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հնարավորություն ստեղծելով առցանց կապ հաստատել, դիմում, բողոք եւ այլ փաստաթղթեր ներկայացնել պետական մարմիններին, բացի այդ ընձեռել գործի ընթացքին առցանց հետեւելու հնարավորություն.

5) կապահովվի համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում.
6) կմիավորվեն արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները, կապահովվի թվային արխիվների ստեղծումը: Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրմամբ կապահովվեն արդարադատության համակարգի հետ քաղաքացիների շփումները էլեկտրոնային եղանակով:

Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի միջոցով հնարավոր կլինի ապահովել վարույթի ամբողջ ընթացքում վիճակագրական տվյալների հավաքագրման կազմակերպումը, համաձայնեցումն ու ներդաշնակեցումը, իրավապահ (հետաքննության եւ նախաքննության մարմիններ, դատախազություն), դատական եւ իրավակիրառ մարմիններում (ՀԿԱԾ, քրեակատարողական ծառայություն, պրոբացիայի ծառայություն) գործող էլեկտրոնային համակարգերի համակցում, արդարադատության ոլորտի մարմինների միջեւ միասնական էլեկտրոնային հաղորդակցություն։

Նմանօրինակ հարթակի մշակումը կարեւոր նշանակություն ունի իրավապահ գործընթացների առավել պարզ ու թափանցիկ կազմակերպման տեսակետից, միաժամանակ այն թույլ կտա խուսափել պրոցեսների անհարկի երկարաձգումից եւ հնարավորություն կընձեռի ռիսկերի վերհանման, քաղաքականության ճիշտ մշակման նպատակով վարել համապատասխան վիճակագրություն։

ԲԿԳ-Հայաստան ազգային գործողությունների ծրագրով ՀՀ կառավարությունը ստանձնում է Էլեկտրոնային արդարադատության համակարգի բաղադրիչ համարվող «eCourt-statistics» վիճակագրական գործիքի ներդրումը, որը թույլ կտա վերլուծել մինչդատական եւ դատական գործերի քննության հետ կապված գործընթացները (բովանդակային եւ ձեւական)՝ ըստ նախապես որոշված վիճակագրական ցուցանիշների (statistic data) եւ «բաց տվյալների» ձեւաչափի կիրառմամբ։ Դատական գործերի քննության հետ կապված գործընթացների վերլուծությունը հնարավորություն է ընձեռելու քաղաքացիական հասարակության անդամների հանրային վերահսկողություն իրականացնել արդարադատության իրականացման նկատմամբ։ Վիճակագրությունն անվճար կլինի հասանելի շահագրգիռ կողմերի համար (իրավաբանական համայնք, քաղաքացի, հետազոտողներ, միջազգային կառույցներ եւ ոլորտային պետական մարմիններ):

Նշված վիճակագրական ցուցանիշների համատեքստում հասանելի կլինեն կոնկրետ դատավարություններով դատական գործերի քանակ, կայացված դատական ակտերի ընդհանուր քանակ, որոշակի տեսակի գործերով տոկոսային հարաբերակցություն եւ այլն:

Հիմնական նպատակը

Ներկայումս ՀՀ դատական համակարգը չունի միասնական էլեկտրոնային համակարգ, որի շրջանակներում իրականացվեն բոլոր դատական վարույթները:

Առկա են մի քանի առանձին էլեկտրոնային գործիքներ, որոնք չեն կարող ապահովել դատավարության ամբողջ թվայնացումը, ինչի պայմաններում չի կարող արդյունավետ ներդրվել եւ գործել «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգը:

Այս պահին «Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի մշակումն ու ներդրումը հանդիսանում են առաջնային անհրաժեշտություն, ինչի իրագործումը հնարավորություն կընձեռի դատարանին եւ կողմերին վարույթի շրջանակներում իրականացվող դատական գործառույթները եւ դատավարական գործողություններն իրականացնել էլեկտրոնային եղանակով:

Նախատեսվում է, որ համակարգն իր մեջ կպարունակի քաղաքացիական, վարչական, սնանկության եւ քրեական դատական գործերով էլեկտրոնային գործիքակազմը, յուրաքանչյուրն առանձին մոդուլով՝ համակցված այն բոլոր մարմինների եւ կազմակերպությունների էլեկտրոնային տվյալների շտեմարաններին, որոնք ներգրավված են դատավարության մեջ կամ հանդիսանում են դատարանի համար անհրաժեշտ տեղեկատվության մշակողներ/տնօրինողներ կամ ստացողներ:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Ներդնել Էլեկտրոնային արդարադատության համակարգի «eCourt-statistics» վիճակագրական վերլուծական գործիք, որն ուղղված կլինի քրեական գործերով մինչդատական վարույթի եւ դատական գործերի քննության հետ կապված գործընթացների վերլուծության, դատական համակարգի հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացմանը, «բաց տվյալների» ձեւաչափի կիրառման ապահովման համար: Էլեկտրոնային միասնական համակարգը կապահովի էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության իրականացումը, կնպաստի արդարադատության ոլորտի մարմիններում գործող համակարգերի վարման միասնական քաղաքականության մշակմանը, վիճակագրական համապարփակ տվյալների հավաքագրմանը, ժամանակի, նյութական ռեսուրսների խնայողությանը եւ վարչարարության պարզեցմանը:

«Էլեկտրոնային արդարադատություն» միասնական համակարգի ներդրման նպատակերն են՝

ա) ստեղծել դատական, իրավապահ (հետաքննության եւ նախաքննության մարմիններ, դատախազություն) եւ իրավակիրառ մարմինների (Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, Քրեակատարողական ծառայություն, Պրոբացիայի ծառայություն) եւ այլ մարմինների, կազմակերպությունների միջեւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ,

բ) արդիականացնել դատարանների եւ արդարադատության ոլորտի այլ մարմինների գործող էլեկտրոնային կառավարման համակարգերը,

դ) ստեղծել եւ ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի գործերի մեկ ատյանի դատարանից մեկ այլ ատյանի դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով,

ե) ստեղծել էլեկտրոնային հարթակ՝ ապահովելով պաշտոնական առցանց նամակագրությունը, էլեկտրոնային փաստաթղթերի շրջանառությունը գործի բոլոր մասնակիցների միջեւ, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հնարավորություն ստեղծելով առցանց կապ հաստատել, դիմում, բողոք եւ այլ փաստաթղթեր ներկայացնել պետական մարմիններին, բացի այդ ընձեռել գործի ընթացքին առցանց հետեւելու հնարավորություն,

զ) ապահովել համակարգի միջոցով վիճակագրական տվյալների հավաքագրումը վարույթի ողջ ընթացքում,

է) միավորել արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները,

ը) ապահովել թվային արխիվների ստեղծումը:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Գործիքն առավել պարզ ու թափանցիկ կդարձնի գործընթացները, եւ միաժամանակ այն թույլ կտա խուսափել պրոցեսների անհարկի երկարաձգումից։

Վիճակագրության կատարելագործումը հնարավորություն կտա նաեւ կոռուպցիոն գործերի քննության ամբողջական շղթայի վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն ստանալ, ինչը կօգնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության գնահատմանը։

Նշվածից բացի, դատական թվային վիճակագրության գործիքի ներդրումը եւ դատական վիճակագրության կատարելագործումը կօգնեն վեր հանել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները եւ օրենսդրական բացերը, հանցագործության պատճառները, հիմնական տեսակները, երկարաժամկետ կտրվածքով մշտադիտարկում իրականացնել պրակտիկայի նկատմամբ, որոնք հնարավորություն կտան գնահատել կիրառված միջոցների արդյունավետությունը եւ արդյունքում ապացուցահենք ու թիրախային ոլորտային քաղաքականություն մշակել։

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Միջազգային փորձի եւ խորհրդատվության հիման վրա սահմանված վիճակագրական ցուցիչների ներդրման միջոցով հասանելի կլինեն դատական համակարգի գործընթացները (թղթաբանության գործընթացի պարզեցում, տեխնիկական ծանուցումներ), տրամաբանությունը եւ վերջնարդյունքները, դրանից բացի քաղաքացիները հնարավորություն կունենան գործի ընթացքին առցանց հետեւելու։

Սույնով կբարձրանան իրավապահ համակարգի թափանցիկությունը եւ հանրային վերահսկողությունը:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Համակարգի շրջանակներում կներդրվեն գործիքներ եւ մեխանիզմներ, որոնք հասանելի կդարձնեն դատական գործերի քննության հետ կապված բոլոր գործընթացները, ներառյալ՝ ժամկետները: Կմիավորվեն արդարադատության եւ պետական մարմինների գործող բոլոր էլեկ- տրոնային համակարգերը եւ տվյալների շտեմարանները:

Գործիքը բավականին կբարելավի դատական համակարգի հաշվետվողականությունը եւ լայն հնարավորություններ կստեղծի հանրային վերահսկողության իրականացման համար:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:

Վիճակագրական թվային գործիքի ներդրումով կտրվի բաց հանրային հասանելիություն դատական գործերի քննության հետ կապված (բոլոր փուլերում): Արդյունքում՝ հնարավոր կլինի իրականացնել հանրային վերահսկողությունը դատական գործերի եւ գործընթացների նկատմամբ, կատարել պարբերական վերլուծություններ նախապես սահմանված վիճակագրական ցուցիչների միջոցով: Միաժամանակ՝ կկրճատվեն դատական գործընթացների անհարկի երկարաձգումները:

Հավակնություն

Առաջարկվում է մշակել եւ ներդնել Էլեկտրոնային արդարադատության շրջանակներում դատական համակարգի գործիք, որը հնարավորություն կտա կատարել վիճակագրական եւ վերլուծական աշխատանքներ դատական գործընթացների վերաբերյալ` սկսած մինչդատական փուլից:

Սրան կարելի է հասնել գործող էլեկտրոնային համակարգերի համակցմամբ, արդարադատության ոլորտի մարմինների միջեւ միասնական էլեկտրոնային հաղորդակցության ներդրմամբ։

Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է կատարելագործել գործող վիճագրական տողերը եւ վիճակագրական քարտերը։

Բացի այդ, միջազգային պարտավորություններին համապատասխան, անհրաժեշտ է նախատեսել կոռուպցիոն գործերի համար առանձնացված վիճակագրություն, ներառյալ վիճակագրական տեղեկություններ՝ ըստ պաշտոնների, ըստ հանրային եւ մասնավոր ոլորտների տարբերակման, տեղեկություններ իրավաբանական անձանց կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։

Պոտենցիալ ազդեցություն

էական

Իրականացման կարգավիճակ

ogp.commitment.view.implementation.status.title.substantial

ՄԱԿ-ինպատակներ

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Միջազգային փորձի ուսումնասիրություն
11.2022
12.2023
կատարված
Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն:
2.1. Էլեկտրոնային առկա և ներդրվող համակարգերի բիզնես գործըն¬թացների գույքագրում, վիճակագրություններ և զեկույցներ կազմելու հնարավորություն-ների գնահատում և համադրում: 2. Փորձագիտական աշխատանքներ
01.2023
05.2024
ընթացիկ
1. Բիզնես գործընթացների գույքագրումը, վիճակագրական հնարավորությունների գնահատումն իրականացվել է: 2. Կատարվել են համապատասխան փորձագիտական աշխատանքներ։
3.Վիճակագրության հավաքագրման նպատակով տարբեր համակարգերի զարգացման և միասնականացման առումով օրենսդրա-կան դաշտի ուսում-նասիրություն և անհրաժեշտության դեպքում իրավական համապատասխան ակտերի նախագծերի մշակում
01.2023
08.2024
ընթացիկ
Օրենսդրության նախապատրաստում միասնական վիճակագրական վերլուծության էլեկտրոնային գործիքի ներդրմանը:
4.Ծրագրային (Soft program) լուծման մշակում
12.2023
08.2024
ընթացիկ
Ծրագրային (Soft program) լուծման մշակում՝ հիմնված կատարված վերլուծության վրա: Տարբեր համակարգերի հետ ծրագրային լուծումների փոխընթերցման ապահովում։
5.Պիլոտային գործարկում
12.2023
10.2024
ընթացիկ
Մշակված համակարգի փորձարկում, հայտնաբերված խնդիրների շտկում: