Գործողությունների Ծրագրեր

9. Էլեկտրոնային գնումների համապարփակ համակարգ. Իրական շահառուների ինստիտուտի կատարելագործում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 03.2023 - 06.2024
Լիազոր մարմինը Ֆինանսների նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Ֆինանսների նախարարություն
Պաշտոնը, վարչությունը Ֆինանսների նախարարություն
էլ. հասցեն secretariat@minfin.am
Հեռախոսահամար +10525274

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Արդարադատության նախարարություն, Պետական կառավարման մարմիններ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«ՀԿ կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ եւ կազմակերպություններ

Կարգավորման ենթակա խնդիրը

Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

Գնումների համակարգի թափանցիկության եւ արդյունավետության աստիճանի բարձրացում, համակարգի օգտագործում բոլոր պատվիրատուների կողմից, էլեկտրոնային գնումների ժամանակակից, լիարժեք, բոլոր բիզնես գործընթացները ներառող եւ գնումների համակարգին առնչվող այլ համակարգերի հետ ինտեգրված նոր ազգային համակարգի առկայություն:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իրականացնելու Իրական շահառուների ինստիտուտի ներդրում, ուստի համապարփակությունն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել փոխգործելիությունը տվյալները նույնականացնելու համար:

Հիմնական նպատակը

Գործող համակարգը չի ապահովում հնարավորություն ներառելու բոլոր պատվիրատուներին, հնարավոր չէ լիարժեք ապահովել ինչպես բոլոր բիզնես գործընթացների, այնպես էլ բաց տվյալների վրա հիմնված տեղեկատվության ստացում:

Չնայած այն փաստին, որ ՀՀ-ում ներդրվել է իրական շահառուների բացահայտման գործընթացը, սակայն կատարված քայլերը բավարար չեն լիարժեքորեն հասնելու կոռուպցիոն գործընթացների կրճատմանը: Անհրաժեշտություն է առաջանում ապահովել փոխգործելիություն ՀՀ- ում գործող այլ համակարգերի եւ ռեգիստրների հետ:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Մշակել արդի պահանջներին համապատասխանող էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը կինտեգրվի գնումների հետ փոխկապակցված այլ էլեկտրոնային համակարգերի, ներառյալ պետական ռեգիստրի հետ՝ գնման ընթացակարգին մասնակիցների, ներառյալ պայմանագրի կատարման փուլում ընտրված մասնակցի իրական շահառուների տվյալների ավտոմատ եղանակով ստացման եւ հրապարակման մասով: Նոր համակարգը հնարավորություն կստեղծի ընդլայնել նաեւ այն օգտագործող պատվիրատուների շրջանակը: Համակարգը կունենա բաց տվյալների վրա հիմնված գնման ընթացակարգերի կազմակերպման եւ պայմանագրերի կառավարման վերաբերյալ համացանցում անվճար եւ ամբողջական՝ ավտոմատացված եղանակով տեղեկատվության հրապարակման, գեներացման եւ վերլուծության իրականացման հնարավորություն:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանձնառության իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել գնումների ընթացակարգերին մասնակցող բոլոր կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ ամբողջական եւ ճիշտ տեղեկատվության ստացումը, որոշումների կայացման փուլում շահերի բախման բացառումը: Սա նշանակում է, որ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունները կարող են գրանցվել էլեկտրոնային գնումների համակարգում, սակայն կարող են մասնակցել բուն գնումների գործընթացում միայն իրենց իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը (էլեկտրոնային եղանակով) ներկայացնելու դեպքում: Այս պահանջը կհանդիսանա լրացուցիչ միջոց ապահովելու էլեկտրոնային գնումների գործընթացին մասնակցող՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող կազմակերպությունների կողմից իրենց իրական շահառուի հայտարարագիրը ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրում ներկայացնելու համար:

Բացի մասնակից կազմակերպության իրական շահառուի հայտարարագիր ներկայացնելուց, պատվիրատուն (գնահատող հանձնաժողովի անդամ եւ քարտուղար) հայտերը բացվելուց հետո ստորագրում եւ հրապարակում է ընթացակարգի մասնակիցների հետ շահերի բախման բացակայության մասին հայտարարություն: Նախատեսվում է, որ այս հայտարարությունները ավտոմատ եղանակով կփոխանցվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Համապարփակ շրջանակ ապահովելու դեպքում՝ հնարավոր կլինի կանխարգելել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, այդ թվում՝ կանխել փողերի լվացման ռիսկերը, հայտնաբերել փոխկապակցված անձանց, շահերի բախումը եւ այլն:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Բաց տվյալների վրա հիմնված էլեկտրոնային գնումների համակարգը հնարավորություն կընձեռի անվճար եւ ավտոմատ եղանակով համացանցում հասանելի դարձնել գնման ընթացակարգերի կազմակերպման եւ պայմանագրերի կառավարման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Գնումներին մասնակցող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հանրային հասանելիությունը, իրական շահառուի վերաբերյալ հայտարարագրի ներկայացումը եւ հաղթող կազմակերպության վերաբերյալ հանրային տեղեկատվության տրամադրումը կբարելավեն հաշվետվողականությունը եւ որոշումների կայացման թափանցիկությունը:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:

ՔՀ կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ այլ կազմակերպությունների ներկայա- ցուցիչներն ունեն հնարավորություն պարբերաբար ուսումնասիրելու եւ վերլուծելու գնումների գործընթացը եւ դրա արդյունքում շահող կազմակերպությունների կողմից պարտականությունների իրականացումը: Արդյունքում՝ հնարավոր կլինի իրականացնել հանրային վերահսկում գնումներին առնչվող բոլոր մասնակիցների եւ որոշում կայացնողների նկատմամբ:

Հավակնություն

Մշակել արդի պահանջներին համապատասխանող էլեկտրոնային գնումների նոր համակարգ, որը կինտեգրվի գնումների հետ փոխկապակցված այլ էլեկտրոնային համակարգերի հետ: Նոր համակարգը հնարավորություն կստեղծի ընդլայնել նաեւ այն օգտագործող պատվիրատուների շրջանակը: Համակարգը կունենա բաց տվյալների վրա հիմնված գնման ընթացակարգերի կազմակերպման եւ պայմանագրերի կառավարման վերաբերյալ համացանցում անվճար եւ ամբողջական՝ ավտոմատացված եղանակով տեղեկատվության հրապարակման, գեներացման եւ վերլուծության իրականացման հնարավորություն:

2021 թվականի հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգի կառուցման նպատակով կնքվել է պայմանագիր Sinergy international systems ընկերության հետ, որով նախատեսվում է ներդնել նոր համակարգը: 2021-2022 թթ. «Հանրային ծառայության մասին» օրենքում եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել են հայտարարագրման ենթակա տվյալների ցանկը եւ հայտարարատուների շրջանակը: Նոր համակարգը նախատեսվում է ունենալ 2023 թվականին:

Առաջարկվում է փոխկապակցել գնումների նոր էլեկտրոնային, իրական շահառուների եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի համակարգերը:

Պոտենցիալ ազդեցություն

էական

Իրականացման կարգավիճակ

ogp.commitment.view.implementation.status.title.not_started

ՄԱԿ-ինպատակներ

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Գնումների նոր համակարգի կապալառուի ընտրության մրցույթի հայտարարում
10.2022
03.2024
ընթացիկ
Ընտրված խորհրդատուի կողմից տեխնիկական առաջադրանքի կազմում և դրա հիման վրա ծրագրային ապահովման մշակման նպատակով կապալառուի ընտրության մրցույթի հայտարարում
2.Թեսթավորման աշխատանքների մեկնարկում
01.2024
06.2024
ընթացիկ
Ընտրված կապալառուի կողմից ծրագրային ապահովման մշակում և թեսթավորման աշխատանքների մեկնարկում:
3.Իրական շահառուների ռեգիստրի հետ ինտեգրում
01.2024
06.2024
ընթացիկ
Էլեկտրոնային գնումների նոր հա-մակարգի ինտեգրում Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց Իրական շահառուների ռեգիստրի ծրագրի հետ՝ գնման ընթա-ցակարգերին մասնակցության հայտեր ներկայացրած ՀՀ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրական սեփակա-նատերերի վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ եղանակով ստացում, հրապարակում համացանցում, անհրաժեշտության դեպքում՝ տվյալների փոխանակումը Կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով:
4.Գնումների գործըն-թա¬ցին մասնակցած կազմակերպու-թյունների տվյալների (այդ թվում՝ իրական շահառուի հայտարարագրի) փոխանցում
01.2024
06.2024
նոր
Գնումների գործընթացին մասնակից կազմակերպությունների ամբողջական տեղեկատվության (այդ թվում՝ իրական շահառուի հայտարարագրի) ինտեգրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվող նոր հայտարարագրերի նոր համակարգի հետ՝ շահերի բախման, փոխկապակցվածության, կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման համար: