Գործողությունների Ծրագրեր

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 12.2018 - 05.2021
Լիազոր մարմինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Լիլիթ Ալեքսանյան
Պաշտոնը, վարչությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
էլ. հասցեն la.cpcarmenia@gmail.com
Հեռախոսահամար +37412777721

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Վարչապետի աշխատակազմ, Արդարադատության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Պետական կառավարման մարմիններ

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ (համաձայնությամբ),

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա (համա­ձայնությամբ),

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ (համաձայնությամբ)

Կարգավորման ենթակա խնդիրը

Թեև շարունակաբար իրականացվում են հայտարա­րա­գրման համակարգի բարեփոխումներ, սակայն ոլոր­տում դեռևս առկա են մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, ՀՀ համայնքների ղեկավարների և ավագանու անդամների գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները՝ բացառությամբ 15.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, անհայտ են հանրու­թյանը: Միաժամանակ, առկա են բազմաթիվ հրապա­րա­կումներ համայնքային բյուջեների միջոցները տնօրինող պաշտոնյաների և ավագանու անդամների շահերի բախման հարցի առնչությամբ: 

Սահմանափակ է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան՝ հայտարարագրման ենթակա գույքի շրջանակը։ Նշված օրենքի համաձայն՝ հայտա­րա­րատու անձինք, ի թիվս այլ գույքի, պարտավոր են հայտա­րարագրել միայն 8 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույքը: Այդ արժեքային շեմը շատ բարձր է, ինչով պայմանավորված՝ հայտարարագրման ենթակա գույքի շրջանակն ընդգրկուն չէ։

Գործող իրավակարգավորումների պայմաններում հայտա­րարագրման ենթակա են անշարժ, շարժական և թանկարժեք գույքի տեսքով նվերները, ինչպես նաև դրամական տեսքով ստացված նվերները: Հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը (հայտարարագրերի բովանդակությունը) մեծ մասամբ հնարավորություն չի ընձեռում բացահայտելու նվի­րատուի և հայտարարատուի միջև առկա կապը: Միաժամանակ, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշմանը համապատասխան` նվիրատուի վերաբերյալ տվյալները ենթակա չեն հրապարակայնացման: Առկա է երրորդ անձի տվյալների պաշտպանության խնդիրը: Արդյունքում՝ հանրության շրջանում առաջ են գալիս տարա­բնույթ կասկածներ և մեկնաբանություններ: Մինչդեռ, եթե հանրությանը հասանելի լինեն նվիրատուի անվան/անվան­ման, ինչպես նաև հայտարարատուի հետ վերջինիս կապի մասին տվյալները, նշված կասկածները կփարատվեն: Բացի դրանից, նվիրատու երրորդ անձի անձնական տվյալ­ների պաշտպանության առումով, նրա անվան վերաբերյալ հայտա­րարագրված տվյալների հրապարակայնացումը ենթա­դրում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրեն­քով ամրագրված վերաբերելի կարգավորում­ների հստակե­ցում:

Թեև գույքի և եկամուտների գործող հայտարարագրման համակարգի պայմաններում առանձին ծախսերի (օրինակ՝ գույքի ձեռքբերման) վերաբերյալ տվյալները ենթակա են հայտարարագրման, այդուհանդերձ, մի շարք ծախսերի (մասնավորապես, կրթական, առողջապահական, հանգստի հետ կապված ծախսեր և այլ թանկարժեք ծառայություններ) վերաբերյալ տվյալների հայտարարագրման պահանջ սահմանված չէ: Նշված հանգամանքով պայմանավորված՝ առաջ են գալիս (գալու) խնդիրներ հայտարարագրերի՝ բովանդակային առումով վերլուծության գործընթացում, այդ թվում՝ ապօրինի հարստանալու ռիսկերի վերհանման առումով:

Հանձնաժողովի կայքէջի «Հայտարարագրերի ռեեստր» բաժնում հայտարարագրերի որոնումն իրականացվում է պաշտոնատար անձի «Անուն, Ազգանուն», «Պաշտոն» և «Տարի» հայտանիշներով: «Հայտարարագրերի ռեեստր» բաժինն օգտվողների համար դեռևս մատչելի չէ ըստ կոնկրետ հայտանիշի հայտարարագրերի համապատասխան տվյալների ընտրության առումով:

Հիմնական նպատակը

Հայտարարագրման ենթակա տվյալների թափանցիկության ապահովում:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

  1. Հայտարարատուների շրջանակի շարունակական ընդլայ­նում (15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամներ և աշխատակազմերի քարտուղարներ).
  2. հայտարարագրերի բովանդակության վերանայում, այդ թվում՝ հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմի նվազեցման և հայտարարատու պաշտոնատար անձի հետ նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման), ինչպես նաև որոշակի գումարային շեմը գերազանցող մի շարք ծախսերի վերաբերյալ տվյալների՝ հայտարարագրման ենթակա լինելու առումներով.
  3. հայտարարագրերի՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնում:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային օրինավորության խթանում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Թափանցիկություն, հաշվետվողականություն, տեխնոլոգիա:

Հավակնություն

Հայտարարագրերի ռեեստրի ինտերակտիվ (որոնման համակարգի հնարավորությամբ) գործիքի ներդրման արդյունքում հանձնաժողովն ակնկալում է ՔՀ շահագրգիռ միավորումների կողմից ստանալ առավել փաստարկված առաջարկություններ ու դիմումներ հայտարարատու անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Նշյալի, ինչպես նաև օրենսդրական փոփոխու­թյունների արդյունքում ակնկալվում է ՔՀ շահագրգիռ միավորումների կողմից հանձնաժողով ներկայացված (հրապարակումների կամ այլ եղանակով) դիմումների քանակի աճ: Միաժամանակ, ակնկալվում է ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց հաշվետվողակա­նության և նրանց նկատմամբ վստահության բարձրացում։

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

16.6 Զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.2017-2020 թթ. հայտարարագիր չներկայացրած և սահմանված ժամկետից ուշ ներկայացրած հայտարարատու անձանց նկատմամբ հանձնաժողովի կողմից կիրառված վարչական պատասխանատվության միջոցների վերաբերյալ տեղեկատվության հրապարակում հանձնաժողովի կայքում
12.2018
05.2021
կատարված
Մասնակի կատարված
2.«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ հայտարարատուների շրջանակի ընդլայնման, հայտարարագրերի բովանդակության վերանայման, այդ թվում՝ հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի արժեքային շեմի նվազեցման և նվիրատուների նույնականացման (հայտարարատուի հետ կապի բացահայտման) համատեքստում
02.2020
11.2020
կատարված
3.ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կա-տարելու մասին նախագծի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ
10.2020
11.2020
կատարված
4.Հանձնաժողովի www.ethics.am կայքի «Հայտարարագրերի ռեեստր» բաժնի որոնողական համակարգի զարգացում, դրա՝ օգտվողի համար ինտերակտիվ հասանելիության ապահո-վում, ծրագրային ապահովման մշակում և ներդնում
06.2020
05.2021
մասնակի կատարված
2020 թվականի վերջին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ և Համաշխարհային բանկի կողմից հաստատվեց հայտարարագրման նոր համակարգի տեխնիկական առաջադրանքը: Հայտարարվեց մրցույթ ծառայություն մատուցող ընկերություն ընտրելու համար, սակայն որևէ ընկերության կողմից մրցույթին մասնակցության հայտ չներկայացվեց: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Համաշխարհային բանկը վերանայել են մրցույթի պայմանները ՏՏ կազմակերպությունների կողմից ստացված դիտարկումների հիման վրա և նախապատրաստում են գնումների նոր մրցույթ: Հերևաբար հանձնառության իրականացման ժամկետը կերկարաձգվի երկրորդ մրցույթի անցկացման և մրցույթի արդյունքում նոր համակարգի մեկնարկման հետ կապված: Գործողության կատարման հստակ ժամկետ հնարավոր չէ հայտնել, քանի դեռ չի ընտրվել ծառայությունները մատուցող կազմակերպությունը և ժամկետները չեն ամրագրվել ծառայությունների մատուցման պայմանագրում։ 2021 թվականի հունվարի 19-ին Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքներով, ի թիվս հանձնառությամբ նշված միջոցառումների՝ • ներդրվել է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ: Այս ինստիտուտի շրջանակում հայտարարատուի համար պարտականություն է սահմանվել հայտարարագրելու որոշ տեսակի ծախսերը, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ինչպես նաև հայտարարագրելու ցանկացած այլ ծախս, որի միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը: • հայտարարատու անձի համար սահմանվել է պահանջ հայտարարագրելու այն գույքը, որի իրական շահառու է հանդիսանում տվյալ հայտարարատուն: Նոր կարգավորումների համատեքստում հայտարարագրման ենթակա է նաև հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը և թանկարժեք գույքը: