Գործողությունների Ծրագրեր

3. Իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի ներդրում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 11.2018 - 12.2020
Լիազոր մարմինը Արդարադատության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Անի Վարդերեսյան
Պաշտոնը, վարչությունը «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ
էլ. հասցեն ani.varderesyan@gmail.com
Հեռախոսահամար +37410594023

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Վարչապետի աշխատակազմ, Ֆինանսների նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ, 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն,

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

Կարգավորման ենթակա խնդիրը

Թեև ՀՀ օրենսդրությունն արգելում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց զբաղվել ձեռնարկատի­րական գործունեությամբ, սակայն իրավաբանական անձանց իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը գործնականում կարող է հանգեցնել նշված պահանջի խախտմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի կոռուպցիայի տարած­մանը:

Հայաստանի նոր կառավարությունը 2018 թվականի գարնանը տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ձեռնամուխ է եղել կոռուպցիայի դեմ իրական և արդյունավետ պայքարի, ինչին մեծապես կնպաստի ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկատվության հրապարակումը։ ՀՀ կառավա­րու­թյունը կկիրարկի սեփականատերերի հրապարա­կայ­նության միջազգային ստանդարտները և կվերահսկի ընկերությունների չարաշահումները։

Հաշվի առնելով նոր կառավարության բացահայտ կամքը բացառել կոռուպցիան բոլոր ոլորտներում՝ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է իրականացնել իրական սեփականատերերի   վերաբերյալ տվյալների հրապարակայնության ապահովումը։

Հիմնական նպատակը

Առաջարկվող հանձնառության հիմնական նպատակն է ապահովել կոռուպցիայի կանխարգելում և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար՝ գործունեության բոլոր ոլորտներում ընկերությունների իրական սեփակա­նատերերի մասին տեղեկատվության բացա­հայտ­ման, հրապարակման շնորհիվ՝ համապարփակ իրա­­վա­բա­նական անձանց պետական գրանցման, իրավա­բանական անձանց առանձնացված ստորաբաժա­նումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշ­վառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի (այսուհետ՝ ռեգիստր) շրջանակներում համապարփակ գրանցամատյանի համապարփակ ռեգիստրի ստեղծ­ման և գործարկման միջոցով։

Իրական սեփականատերերի մասին տեղեկատվու­թյան հրապարակումը կաջակցի նաև հարկային և իրավապահ մարմիններին՝ առավել արդունավետ իրականացնել իրենց գործառույթները։ Այս տեղե­կատվու­թյան թափանցիկությունը կնպաստի հանրային վերահսկողության բարձրացմանը և արդյունավետ իրականացմանը, կառավարության հանդեպ հանրային վստահության ձևավորմանը։ Միաժամանակ սա նաև էապես կնպաստի ներդրումների ակտիվացմանը։

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

ՀՀ կառավարությունը հանձնառում է իրականացնել բոլոր ոլորտներում գործող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման համընդհանուր մեխանիզմների ձևավորում՝ ռեգիստրի շրջանակներում համապարփակ հանրային բաց գրանցամատյան ստեղծելու և գործարկելու միջոցով:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հրապարակայնություն, հաշվետվողականություն, Հանրային օրինավորության խթանում, նորարարություն: 

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Ռեգիստրի միջոցով հասանելի կդառնա տեղե­կատվությունն իրական սեփականատերերի մասին, կբարելավվի հանրային վստահությունը, կբարձրանան ոլորտի թափանցիկության և հանրային վերա­հսկո­ղության մակարդակները,  հետևաբար, կբարե­լավվի ընկերությունների հաշվետվողականության մակարդակը:

Հավակնություն

Հանձնառությունը բացառիկ է և Հայաստանի, և ԲԿԳ անդամ մյուս երկրների համար։ Հանձնառության իրականացման շնորհիվ կստեղծվի արդյունավետ գործիք քաղաքացիական հասարակության և պետու­թյան համար՝ հետագայում ըստ ոլորտների պարզելու՝ ովքեր են տվյալ ոլորտի բիզնեսների իրական սեփա­կանատերերը։ Այս հանձնառությունը համընդգրկուն, ամբողջական ծրագիր է, որը կհանգեցնի դրական մեծ փոփոխությունների։ Այն կունենա հսկայական ազդեցություն կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարում։ Այն իրագործելու դեպքում Հայաստանը կդառնա առաջամարտիկներից մեկն ամբողջ աշխար­հում  իրական սեփականատերերի բացահայտման (Beneficial Ownership) ոլորտում։

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

16.5 Էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունն 17.17 Խրախուսել և խթանել արդյունավետ պետական, պետական-մասնավոր և ՔՀԿ համագործակցությունը

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.1. Իրական սեփականատերերի թափանցիկության ապահովման համար անհրաժեշտ կառուցակարգերի և իրական սեփականատերերի բաց ռեգիստրի ներդրմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակում: Օրենսդրական փաթեթը պետք է հիմնված լինի միջազգային փորձի (այդ թվում՝ բաց ստանդարտի վերաբերյալ) համապարփակ վերլուծու¬թյան հիման վրա՝ ներառելով իրական սեփականատերերին առնչվող հասկացությունները, գրանցման մեխանիզմները, պահանջվող փաստաթղթերի շրջանակը: Ապահովել նախագծերի փաթեթի քննարկումը շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և մասնավոր հատ¬վածի ներկայացուցիչների հետ, փաթեթը ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ
11.2018
06.2019
մասնակի կատարված
2.2. ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացում ՀՀ Ազգային ժողով
06.2019
09.2019
կատարված
3.3. Պետական ռեգիստրի շրջանակներում իրական սեփականատերերի բաց, հանրային գրանցամատյանի մշակում (տեխնիկական առա¬ջա¬դրանքի մշակում, քննարկում ՔՀԿ-ների հետ և հաստատում)՝ տվյալների հրապարակայնության և որոնման հնարավորության մատչելիության ապահովմամբ
05.2019
12.2019
կատարված
4.4. Պիլոտային եղանակով Հայաստանում գործող մետաղական հանքա¬քար արդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի տվյալների մուտքագրում, հավաքագրում, հրապարակում և պիլո¬տային ծրագրի փորձառության ընթացքում ծագած համակարգային խնդիրների վերհանում և հասցեագրում
11.2019
06.2020
կատարված
5.5. Իրական սեփականատերերի բաց, հանրային ռեգիստրի գործար-կում, զուգահեռաբար գրանցամատյանի վերաբերյալ համապարփակ հանրային իրազեկման ծրագրի իրականացում
10.2020
12.2020
կատարված
2019 թվականին Կանադայում կայացած ԲԿԳ Գլոբալ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանը միացավ «Իրական շահառուների առաջնորդների թիմին», որը գլխավորում է Միացյալ Թագավորությունը: Հայաստանի կառավարությունը ստանձնել էր աստղանիշով հանձնառություն: Առաջնորդական թիմի վերաբերյալ հղումներով՝ https://bit.ly/3xu0FyA և https://bit.ly/3sWbplO 2019 թվականին Հայաստանում կայացավ «Իրական սեփականատերերի թափանցիկություն» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովը կազմակերպել էր Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան քարտուղարությունը, ԱՄՆ ՄԶԳ-ն և Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը: Աշխատաժողովի ընթացքում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և «Օփեն Օուներշիփ» ընկերության գործադիր տնօրեն Թոմ Թոունսենդը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր՝ «Օփեն Օուներշիփ»-ի կողմից իրական սեփականատերերի թափանցիկության ապահովմանը տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով: Մկջոցառման հղումը՝ https://bit.ly/3aH10Et Ի թիվս հանձնառությամբ նշված միջոցառումների՝ Այլ ոլորտներում ևս իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման գործուն մեխանիզմներ ներդնելու նպատակով՝ 2020 թվականին մշակվել է և 2021 թվականի հունվարի 18-ին հաստատվել է ՀՀ վարչապետի «Իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 30-Ա որոշումը (այսուհետ՝ նաև Ճանապարհային քարտեզ), որով նախանշվել են իրական սեփականատերերի (շահառուների) բացահայտման առաջնային ոլորտները և համապատասխան ժամկետները: 2021 թվականի ապրիլի 22-ին Կառավարության հավանությանն է արժանացել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է՝ ստեղծել իրավաբանական անձանց իրական շահառուների բաց և հանրամատչելի ռեեստր, որով նախատեսվում է իրական շահառուների բացահայտ