Հաջողության պատմություններ

Նոր կառավարության ԲԿԳ աշխատանքային խմբի առաջին նիստը

Նոր կառավարության ԲԿԳ աշխատանքային խմբի առաջին նիստը
20.01.2021

Ըստ օրակարգի առաջին կետի ԲԿԳ քարտուղարի կողմից առաջարկվեց և մասնակիցների կողմից ընդունվեց ԲԿԳ գործողությունների չորրորդ ծրագրի մշակման և հրապարակման ժամկետ ընդունել ս.թ. սեպտեմբերի 30-ը:

Լիանա Դոյդոյանը տեղեկացրեց, որ ս.թ. հունիսի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվել էր հանրային քաննարկում՝ ԲԿԳ-Հայաստան գործընթացի շրջանակներում, որի ընթացքում քննարկվել են ԲԿԳ գործընթացի հանրայնացման, էլեկտրոնային տեղեկագրի թարմացման, հաշվետվությունների և նյութերի պարբերականության, յուրաքանչյուր նախարարությունում կոնտակտային անձերի նշանակման և նոր գործողությունների ծրագրի ձևաչափում ֆինանսական կետի ավելացման հարցերը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ նոր ծրագրում ընդգրկվող հանձնառություններից որոշների համար հնարավոր կլինի ապահովել ֆինանսական աջակցություն, քանի որ այս ամիսներին քննարկվում է պետական բյուջեի նախագիծը: Այնուհետև հավելեց, որ պետք է ավելի սերտ համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ:

Նաիրա Առաքելյանը տեղեկացրեց, որ Արմավիրի զարգացման կենտրոնը մասնակցել է ԲԿԳ նախաձեռնության կողմից հայտարարված նոր գործողությունների ծրագրի շրջանակներում մասնակցային իննովացիոն լուծումների մրցույթին և Համաշխարհային բանկի կողմից ստացել դրամական մրցանակ: Նոր գործիքը թույլ կտա ոչ միայն հավաքագրել առաջարկությունները հանրության լայն շրջանակի կողմից, այլև ապահովել հետագա գործողությունների ծրագիր մոնիտորինգը հանրության կողմից:
Արարատ Միրզոյանը կարևորեց Գործողությունների նոր ծրագրում հավակնոտ և ստեղծարար հանձնառությունների ստանձնումը, հանրային ծառայողների կողմից այլընտրանքային գաղափարների հավաքագրումը և մոնիտորինգի ապահովումը:

Թամարա Աբրահամյանը առաջարկեց անդրադառնալ նախորդ ծրագրով ստանձնած հանձնառություններին և ավարտին հասցնել ամբողջությամբ չիրականացվածները:

Արմեն Խուդավերդյանը առաջարկեց ընտրել թեմատիկ ուղղվածություն, սակայն քննարկման արդյունքում խմբի անդամները մտավախություն հայտնեցին, որ հավակնոտ հանձնառությունների շրջանակը նեղանում է:

Կարեն Զադոյանը առաջարկեց ս.թ. սեպտեմբերի կազմակերպել լայն քաննարկում՝ Կառուցողական երկխոսություն ծրագրի շրջանակներում:

Վարուժան Հոկտանյանը կարևորեց կառավարության ավելի նախաձեռնողական լինելը, դոնոր կազմակերպությունների ակտիվությունը և պետական բյուջեում ֆինանսական հատկացումների նախատեսումը:

Խմբի անդամները առաջարկեցին այս գործընթացում ներառել նաև Թվային Հայաստան հիմնադրամին:

Հանդիպման վերջում աշխատանքային խմբի ղեկավարը շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբի անդամներին և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին՝ արդյունավետ քննարկման հանդիպման համար:

Դիտել տեսադարանը