Բազմաշահառու խումբ

«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» աշխատանքային խմբի նիստ

«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» աշխատանքային խմբի նիստ
27.10.2021

ԲԿԳ-Հայաստան խմբի հանդիպում՝ նոր ծրագրի ձևավորման վերաբերյալ

ԲԿԳ-Հայաստան խմբի հանդիպում՝ նոր ծրագրի ձևավորման վերաբերյալ

2021 թվականի հոկտեմբերի 27-ին կայացավ ԲԿԳ-Հայաստան բազմաշահառու խմբի հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ համաձայն ԲԿԳ սկզբունքների և քաղաքականությունների ուղղությունների: Աշխատանքային խմբի անդամներն էին՝ պետական կառավարման մարմինները, ՔՀԿ և միջազգային կազմակերպությունները: Խմբին ներկայացվեց ժամանակացույցը և ԲԿԳ գործընթացների բարելավմանն ուղղված ծրագրերը:

Մասնավորապես, ԲԿԳ-Հայաստան նախաձեռնության համակարգող/քարտուղար Լիլյա Աֆրիկյանը ներկայացրեց ԲԿԳ նոր 2021-2023թթ. գործողությունների ծրագրի մեկնարկն ու ժամանակացույցը, ԲԿԳ Արևելյան գործընկերության ծրագրի համակարգող Մարինա Մխիթարյանը խոսեց ԲԿԳ Արևելյան գործընկերության ծրագրի, ԲԿԳ գլոբալ ուղղությունների և այլ համագործակցային ուղղությունների վերաբերյալ: Փորձագետ Հայկ Մալխասյանն անդրադարձավ ԲԿԳ մեխանիզմների բարելավման գործընթացին (ընթացիկ վիճակի վերլուծություն, ՔՀԿ ներգրավում և համագործակցություն, մշտադիտարկման մեխանիզմ):

Խումբը համաձայնեց մոտ օրերս ներկայացնել իրենց դիտարկումները՝ ժամանակացույցի և առաջնահերթությունների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցում էին ինչպես պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները, այնպես էլ՝ ՔՀԿ և Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: 

Հանդիպման ընթացքում գործընկերներն հանդես եկան տարբեր առաջարկներով: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից Սոնա Այվազյանն առաջարկեց ԲԿԳ գործունեությունն իրականացնել համապարփակ umbrella բնույթի գործողություններով, որոնք կծածկեն եւ կբարեփոխեն մի շարք ոլորտներ: «Թվային Հայաստան» ՀԿ-ից Սուրեն Քրմոյանը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին առաջարկեց սերտ համագործակցություն՝ ծրագրային թափանցիկության արդյունավետ գործիքակազմի մշակման մասով եւ ուսուցողական-ճանաչողական zoom հանդիպումների կազմակերպում՝ տարբեր բիզնես մոդուլներով համակարգեր ունեցող գործընկեր երկրների հետ:  

Ավելին կարող եք գտնել տեսանյութում՝ 

Թողնել մեկնաբանություն