Լրատվություն

Դպրոցների բյուջեների մշակման, ընդունման և կատարման ընթացքի հրապարակայնությունը

Դպրոցների բյուջեների մշակման, ընդունման և կատարման ընթացքի հրապարակայնությունը
30.05.2016

Այս տարի, առաջին անգամ կիրառության մեջ դրվեց ԲԿԳ պարտավորությամբ  և հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների ծրագրի շրջանակում ընդունված նոր կարգը, որով դպրոցի բյուջեն պետք է բաց լինի դպրոցի համայնքի համար, դրա նախագիծը պետք է անցնի հանրային քննարկման փուլ, որին պետք է մասնակցեն մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները: Հիմնականում շեշտը դրվել է ուսումնական հաստատության բյուջեի ձեւավորման գործում ծնողների և համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությամբ, առաջարկություններով և քննարկումներով պայմանվորված թափանցիկ կառավարման մեխանիզմի գործարկման վրա: Որքանո՞վ են ծնողները տեղյակ նոր կարգին, արդյոք ապահովվե՞լ են համապատասխան պայմանները: Այս և շատ խնդիրների է անդրադարձ արվում տեսանյութում:  

Թողնել մեկնաբանություն