Թվայնացման գործընթացը ընթացքի մեջ է
22.10.2016
ԲԿԳ Հայաստանյան գործողությունների երկրորդ ծրագրի՝ 2014-2016 թվականների պարտավորությունների առաջին հանձնառությունը նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել «Հանրապետական երկրաբանական ֆոնդ « ՊՈԱԿ-ում հավաքագրվող օգտակար հանածոների մոտ 750 հանքավայրերի եւ 600 հանքերեւակումների վերաբերյալ կազմված շուրջ 12,000 երկրաբանական հաշվետվություններ եւ 8,000 միավոր քարտեզագրական եւ գծագրական փաթեթներ , ստեղծված ինտերնետ կայքում զետեղել ամբողջ նյութը հասանելի ֆորմատներով: Ընդ որում կայքում տեղադրվող նյութերի ուսումնասիրության դյուրինությունն ապահովելու համար ստեղծել ՀՀ ինտերակտիվ քարտեզ: