Ստեղծվել է առողջապահական միասնական պորտալ

26.10.2016
Ամենապահանջված ու միաժամանակ ամենաշատ կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտներից է առողջապահությունը: Այս ոլորտի շատ դեպքերում հանրային մեծ հնչեղություն ստացած խնդիրներին անդրադառնալու փոխարեն, այս անգամ որոշեցինք ներկայացնել այդ խնդիրների զգալի մասի լուծման եղանակներից մեկը, որը մշակվել է քաղաքացիական հասարակության ու կառավարություն համագործակցության շնորհիվ: Բաց կառավարման գործընկերության երկրորդ գործողությունների ծրագրով առողջապահության նախարարությունը պարտավորվել էր ստեղծել առողջապահության ֆինանսական պորտալ, որտեղ որպես չափելի միավոր կլինեին 25 հանրային հաշվետվություններ: