Լրատվություն

Կառավարությունը հրապարակել է ԲԿԳ Գործողությունների 2-րդ ծրագրի ինքնագնահատման զեկույցը

Կառավարությունը հրապարակել է ԲԿԳ Գործողությունների 2-րդ ծրագրի ինքնագնահատման զեկույցը
04.10.2016

2016թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ինքնագնահատման վերջնական զեկույցը: 

Համաձայն զեկույցի՝ ԲԿԳ գործողությունների ծրագրի իրականացումը այս տարիների ընթացքում նկատելի առաջընթաց է արձանագրել քաղաքացիական մասնակցության և կառավարման գործընթացների թափանցիկության ոլորտում: 

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել՝ բաց կառավարման հայեցակարգային ու համակարգային ադապտացմանը իր գործունեության բոլոր ասպեկտներում: Դա կնպաստի կառավարության հանրային վարկանիշի ամրապնդմանը և բարեփոխումների մասին տեղեկատվության հանրայնացմանը:

Զեկույցին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության էջում՝