Կառավարությունը հրապարակել է ԲԿԳ Գործողությունների ծրագրի ինքնագնահատման զեկույցի նախագիծը
04.09.2015
ՀՀ կառավարության աշխատակազմը հրապարակել է Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գործողությունների երկրորդ ծրագրի իրականացման ինքնագնահատման զեկույցի նախագիծը: Այն դրվել է շրջանառության մեջ, որպեսզի երկաբաթյա ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում քաղհասարակության ներկայացուցիչները իրենց դիտարկումները և առաջարկությունները ներկայացնեն:
Հասարակական կազմակերպությունները կարող են Նախագիծը շրջանառել այլ կազմակերպություններին՝ դարձնելով այն լայն հանրային քննարկումների առարկա:
Նախագծի վերաբերյալ ձեր դիտողություններն ու առաջարկները կարող եք ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ Արամ Ասատրյանին՝ aram.asatryan@gov.am, մինչև 2015 թվականի սեպտեմբերի 21-ը:
Մանրամասներն՝ այստեղ