Լրատվություն

Քաղհասարակության մշտադիտարկման զեկույցը

Քաղհասարակության մշտադիտարկման զեկույցը
30.09.2015

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է ԲԿԳ-Հայաստան. մշտադիտարկման զեկույցը:

Սա հայաստանյան քաղհասարակության կողմից արված առաջին ամբողջական մոնիտորինգն է: Այս մշտադիտարկման զեկույցի նպատակն է ներկայացնել քաղհասարակության դիտարկումներն ու գնահատականները Բաց կառավարման Գործընկերություն միջազգային նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ազգային երկրորդ ծրագրի մշակման և դրա իրականացման մեկամյա ընթացքի վերաբերյալ:  Մոնիտորինգն ընդգրկում է 2013 թվականի սեպտեմբերից՝ ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկրորդ ծրագրի մշակման մեկնարկ, մինչև 2015 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը, երբ լրանում է ԳԾ-ի իրականացման մեկ տարին:  Առանձնացվում է երկու հիմնական փուլ՝ 

  • Գործողությունների ծրագրի մշակման ընթացքը՝ 2013թ.-ի սեպտեմբերից մինչև 2014թ.-ի հուլիս, 
  • ԳԾ-ի իրականացման մեկ տարին՝ 2014թ.-ի հուլիսի 31-ից մինչև 2015թ.-ը սեպտեմբերի 15-ը:
Մոնիտորինգը բաղկացած է 4 հիմնական բաժիններից՝ 
  • Ներածություն, 
  • Գլուխ Ա. Գործողությունների ծրագրի մշակման փուլ, 
  • Գլուխ Բ. Գործողությունների ծրագրի իրականացման փուլ 
  • Գլուխ Գ. Եզարահանգումներ ու առաջարկություններ: 

Մշտադիտարկումն արվել է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: Մանրամասներն՝ այստեղ