Մեկնարկեց «Բարեգործության խթանման գործընկերություն» ծրագիրը
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում բարեգործության մշակույթի զարգացմանը:
Սույն թվականի նոյեմբերի 10-ին Երևանում շահագրգիռ բոլոր կողմերի ներգրավմամբ տեղի ունեցավ ծրագրի մեկնարկի միջոցառումը։
Միջոցառման առաջին մասում ելույթներով հանդես եկան «Ոչ առևտրային իրավունքի Եվրոպական կենտրոն»-ի ծրագրի ավագ խորհրդատու Լյուբեն Փանովը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի բաժինից, Բաց կառավարման գործընկերություն-Հայաստանի համակարգող Լիլյա Աֆրիկյանը և ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը
Ապա «Բարեգործությանն աջակցող միջոցառումների համեմատական փորձը» թեմայով ներկայացմամբ հանդես եկավ Էսթեր Հարթին, ով «Ոչ առևտրային իրավունքի Եվրոպական կենտրոն»-ի ավագ իրավաբանական կառավարիչն է։
Միջոցառման երկրորդ մասում ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը ներկայացրեց «Բարեգործությունը Հայաստանում» հետազոտության բացահայտումները, որին հաջորդեց երեք թեմատիկ խմբերով քննարկումները։ Քննարկումների արդյունքում մասնակիցները բացահայտված խնդիրների հիման վրա մշակեցին հնարավոր գործողություններ, որոնք կօգնեն ծրագրային թիմին ճանապարհային քարտեզի մշակման հարցում, որով առաջիկա ամիսներին բարեգործության մշակույթի զարգացմանն ուղղված քայլեր են արվելու։