Գործողությունների Ծրագրեր

7. Open & Social. ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 11.2018 - 11.2020
Լիազոր մարմինը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Գառնիկ Նալբանդյան
Պաշտոնը, վարչությունը Աշխատանքի և սոցիալական հետազոտու¬թյունների ազգային ինստիտուտի փոխտնօրեն
էլ. հասցեն garnik63@list.ru
Հեռախոսահամար +37410208344

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

Սոցիալական պաշտպանության ոլորտի շահագրգիռ հասարակական կազմակերպություններ,

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ 

Կարգավորման ենթակա խնդիրը

Հանձնառության իրականացումը պայմանավորված է ԲԿԳ հայաստանյան գործողությունների երրորդ ծրագրի 7-րդ հանձնառությամբ իրականացվող աշխատանքների շարունակականության ապահովման և տրամաբանական ավարտի ապահովման անհրա­ժեշտությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում սոցիա­լական ծառայությունների տրամադրման շրջա­նակ­ներում իրականացվում են սոցիալական պաշտպա­նության շուրջ 80 պետական ծրագրեր, որոնք գերազանցապես ենթադրում են նաև բազմաբնույթ ծառայություններ, բազմաբնույթ նախա­պայման­նե­րով և ընթացակարգերով: Յուրաքանչյուր ծրագիր որպես կանոն ենթադրում է բազմագործոն բիզնես գործընթաց, որի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ ընկալելի չէ հանրության կողմից։

Մյուս կողմից, հաշվի առնելով սոցիալական ծառա­յությունների մարդակենտրոնությունը և հանրության լայն շերտերի ներգրավվածությունը, անհրաժեշտ են լուծումներ՝ հանրության կողմից սոցիալական ծառայությունների և այդ ծառայությունը մատուցող պետական կառույցների աշխատանքի գնահատում­ների կայուն համակարգի առկայություն։

Հիմնական նպատակը

«Open&Social» հանձնառության շրջանակներում մշակված ինովացիոն գործիքների միջոցով կապա­հովվի հանրության առցանց մասնակցությամբ սոցիալական ծառայությունների մանրամասնորեն դասակարգված և ինքնաշխատ ներկայացվող տեղե­կատվության հասանելիությունը, սոցիալական ծառա­յությունների գնահատման գործընթացում հան­րու­թյան մասնակցությունը, ծառայություններ մատուցող կազմակերպությունների  ռեյտինգավորումը՝ ապա­հովելով սոցիալական ծառայությունների մատչելիու­թյան և իրազեկվածության բարձրացումը հանրության համար:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Հաշվի առնելով առկա խնդրի սահմանումը՝ հանձնառությունը ենթադրում է «Open&Social» տվյալ­ների հավաքագրման, համակարգման, հանրու­թյան համար «հարմարեցված» տարածման և վեր­լուծության վրա հիմնված գործիքների ներդրում: Առկա է անհրաժեշտություն հանրության շրջանում սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն, ամբողջական, մատչելի, թիրախավորված և կառա­վարելի տեղեկատվության ապահովման, ինչը վերջին հաշվով բարձրացնելու է հանրության իրազեկվա­ծությունը և նպաստելու է սոցիալական ծառա­յու­թյուններում շահառուի կողմից տեղեկացվածության պակասի պատճառով կոռուպցիոն երևույթների ճնշմանը, քանի որ քաղաքացին առավել լավ է տիրապետելու իր իրավունքներին: Արդյունքում, շահառուն իր վերաբերյալ տեղեկատվության ընտրու­թյան և մուտքագրման դեպքում պետք է տեղե­կացվի կոնկրետ իր համար հասանելի սոցիալական ծառայությունների, դրանցից օգտվելու ընթացա­կարգերի, ծառայությունների մատուցման աշխար­հա­գրության, ինչպես նաև քարտեզագրված սոցիա­լական ծառայություններ մատուցող համապա­տաս­խան ոչ պետական կազմակերպությունների վերա­բերյալ։ Օրինակ՝ շահառուն իր վերաբերյալ տեղե­կատվության մուտքագրման արդյունքում ինքնաշխատ կիրազեկվի, թե որքանով է հավանական իր կողմից  ընտանիքի անապահովության նպաստ ստանալը կամ սոցիալական բնակարանների տրամադրման ծրագրից օգտվելու հնարավորությունը, ինչպես և որտեղ պետք է ստանա այդ ծառայությունը, ինչպիսի այլընտրանքներ կան ոչ պետական սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություն­նե­րում և այլն։ Այսինքն, շահառուն ինքը կկարողանա կառավարել սոցիալական ծառայություններին իր հասանելիության ցուցիչները։ Առցանց համակարգը մշակվելու է օգտագործման համար մատչելի կառուց­վածքով, ապահովվելու են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից մատչելի օգտագործման լուծումներ, ինչպես նաև ապահովվելու է բարձրակարգ ու ընկալելի դիզայն։

Հանրության կողմից սոցիալական ծառայությունների գնահատման միջավայրերում ներառվելու են սոցիա­լական ծառայությունների մատուցման արդյունքում այդ ծառայությունների մատուցման ընթացակարգի, խնդրի լուծելիության, ինչպես նաև ծառայություններ մատուցող աշխատակիցների վարվելակերպի ու մասնագիտական կարողությունների գնահատման որակական ու քանակական գործոններ։ Օրինակ՝ համալիր սոցիալական ծառայությունների կենտրոններում տեղադրվելու են ծառայություններ մատուցող աշխատակիցներին այցելուների կողմից գնահատելու կոճակային սարքեր կամ սոցիալական ծառայությունների առցանց միջավայրերում տեղա­դրվելու են գնահատման պլատֆորմներ, ինչպես նաև վերանայվելու են արդեն իսկ գործող լուծումները։ Գնահատման բոլոր «խողովակները» կապվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախա­րա­րության մոնիթորինգի և գնահատման տեղե­կատվական համակարգին և գնահատման արդյունք­ները հաշվի են առնվելու մարտավարական լուծում­ներում, հետագա բարեփոխումներում։

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային ծառայությունների բարելավում, հան­րային օրինավորության խթանում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Սույն հանձնառությամբ հանրային մասնակցությունն ապահովող գործընթացների շնորհիվ կբարձրանա պետության կողմից տրամադրվող ծառայությունների որակը, էապես կնվազեցվի սոցիալական ծառայու­թյունների վերաբերյալ հանրության տեղեկատվա­կան անորոշությունը և կբարելավվի հանրային հաշվետվողականության մակարդակը։

Հավակնություն

Սոցիալական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի շնորհիվ դրանց արդյունավետու­թյան բարձրացում, տեղեկատվության մատչելիու­թյան և հանրային մասնակցության ապահովում:

Պոտենցիալ ազդեցություն

էական

Իրականացման կարգավիճակ

Սահմանափակ

ՄԱԿ-ինպատակներ

1.3 Զարգացնել և ընդլայնել համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգեր և միջոցառումներ բոլորի համար: 1.բ.1 ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ու կապիտալ այն ծախսերի մասնաբաժինը, որոնցից կանայք, աղքատներն ու խոցելի խմբերն օգտվում են անհամաչափորեն։

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Շահառուին՝ իր համար հասանելի սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման նպա¬տակով http://www.esocial.am ինտեգրված սոցիալական ծառայություն¬ների առգիծ տեղեկատվական համակարգում «Open&Social» գոր¬ծիքի ներդրում, ինչպես նաև ՀՀ ամբողջ տարածքում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների քարտեզագրում
11.2018
11.2020
մասնակի կատարված
2.Հարթակի ստեղծում և առկա լուծումների զարգացում ու լրամշակում, որտեղ հանրությանը հնարավորություն կտրվի կոնկրետ ծառայությանը և այդ ծառայությունը մատուցող կազմակերպությանը տալու բալային գնահատականներ, որոնց վերլուծության արդյունքում այդ ծառայությունները և սոցիալական պաշտանության ոլորտում գործող կազմակերպությունները կունենան որոշակի ռեյտինգ: Շահառուների կարծիքների հիման վրա մատուցվող ծառայությունների վերանայում, աշխատանքային գործընթացների պարզեցում, ժամանակի կրճատում
11.2018
11.2020
ընթացիկ
Համաձայն մշակված հարցաթերթի կատարվել է ՀՀ ամբողջ տարածքում սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների քարտեզագրում և ձևավորվել է համապատասխան տեղեկատվական փորձնական բազա։ Այդ հետազոտության հիման վրա պետք է մշակվեր սոցիալական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման տեղեկատվական համակարգ, որը սակայն չի մշակվել և կայացվել է որոշում, որ այն կներառվի սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգում, որը գտնվում է մշակման փուլում։ Նշված տեղեկտվական համակարգի բացակայությունը հնարավորություն չի տվել նաև իրականացնել հարթակի ստեղծման և լրամշակման աշխատանքները, որը հանրությանը հնարավորություն կտար կոնկրետ ծառայությանը և այդ ծառայությունը մատուցող կազմակերպությանը տալ բալային գնահատականներ, շահառուների կարծիքների հիման վրա իրականացնել մատուցվող ծառայությունների վերանայում, աշխատանքային գործընթացների պարզեցում, ժամանակի կրճատում, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ռեյտինգավորում։