8. Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 11.2018 - 08.2020 |
Լիազոր մարմինը | Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Սյուզի Մաշուրյան |
Պաշտոնը, վարչությունը | Կրթության տեղեկատվավերլուծական բաժնի պետ |
էլ. հասցեն | syuzi@ktak.am |
Հեռախոսահամար | +37410578453 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
«Արմավիրի զարգացման կենտրոն» և այլ ՀԿ-ներ:
Կարգավորման ենթակա խնդիրը
Կրթության տարբեր մակարդակներում անհրաժեշտություն է առաջանում բացառել նույն սովորողի բազմակի հաշվառումը, վերահսկել մի ուսումնական հաստատությունից մյուսը (նաև տարբեր կրթամակարդակների) տեղափոխման գործընթացը, հստակեցնել երեխաների հերթագրումների, ուսումնական հաստատություններ ընդունելության և տեղափոխման, հեռացման և վերականգման մեխանիզմները, ապահովել թափանցիկություն կրթության ոլորտում, նվազեցնել վարչարարությունը, օպտիմալացնել տեղեկատվական հոսքերը, ապահովել էլեկտրոնային հերթագրման և հերթին հետևելու հնարավորությունը:
Հիմնական նպատակը
Միասնական էլեկտրոնային կառավարման միջոցով տեղեկատվության ամբողջականության ապահովում, տվյալների հավաքագրում, վերլուծում, հավաստիության, հանրային հաշվետվողականության, աշխատանքի արդյունավետության բարձրացում, պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի և կրթության մեջ ընդգրկված չլինելու վտանգի վաղ հայտնաբերում և ուղորդում, հիմնական շահառուների՝ ծնողների համար բողոքարկման, որևէ օղակում թերացման, անգործության կամ պարտականությունների ոչ պատշաճ կատարման, խախտումներ թույլ տալու պարագայում համապատասխան մարմիններին դիմելու մեխանիզմների ստեղծում, էլեկտրոնային հերթագրման և հերթին հետևելու հնարավորության ապահովում:
Բարձրագույն ուսումնական հաստատությունից ուսանողի հեռացման կամ ազատման, բուհի կողմից պարտավորությունների ոչ պատշաճ կատարման կամ չկատարման դեպքում ուսանողների բողոքարկման մեխանիզմների ապահովում:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Կրթության կառավարման տեղեկատվական (սովորողների հաշվառման, տեղափոխման, հերթագրման, ընդունելության և տեղափոխման) միասնական համակարգի զարգացում՝ ներառելով բոլոր կրթական մակարդակների, այդ թվում՝ նախադպրոցական, բոլոր հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից: Այն հնարավորություն կտա բազմաշերտ և համապարփակ տեղեկատվություն ստանալ կազմակերպության գործունեության, հաշվետվությունների, սովորողների (սովորողների համաձայնությամբ) հաճախելիության, տեղափոխումների, սովորողների ակադեմիական առաջխաղացման, շնորհված որակավորման, ավարտական փաստաթղթի, թափուր տեղերի, հեռացման, նախակրթական հաստատությունների երեխաների գրանցման և այլ հարցերի վերաբերյալ: Համակարգը կապահովի ծնողների և սովորողների հետադարձ կապի և բողոքների ներկայացման հնարավորությունը, ինչպես նաև հետևելու դրանց լուծումների համար ձեռնարկված քայլերին:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Կրթության ոլորտում՝
- կոռուպցիոն ռիսկերի նվազեցում. բաց տեղեկատվություն (սովորողների համաձայնությամբ) սովորողների հաճախելիության, թափուր տեղերի, տեղափոխման, հեռացման, նախադպրոցական հաստատություններում հերթագրման և այլն,
- կազմակերպել հանրային իրազեկում բոլոր ընտանիքների համար՝ հարթակի հասանելիությունը բարձրացնելու նպատակով,
- մշակել մեխանիզմներ և ապահովել տեղեկատվության շարունակական թարմացումը,
- հարթակում գործարկել պատուհան շահագրգիռ անձանց բողոքներին, մեկնաբանություններին և առաջարկներին՝ համապատասխան գերատեսչության կողմից արձագանքելու, խնդիրներին համապատասխան լուծումներ տրամադրելու համար,
- ապահովել հետադարձ կապի հնարավորություն ծնողների և սովորողի կողմից բարձրացվող հարցերի և խնդիրների ներկայացման համար, ինչպես նաև հետևելու դրանց ուղղությամբ իրականացված քայլերին, նորարարության ներդնում:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում, նորարարական տեխնոլոգիաների կիրառում:
Հավակնություն
Երեխաների հերթագրումների, բազմակի գրանցումների, ուսումնական հաստատություններ ընդունելության և տեղափոխման, հեռացման և վերականգնման մեխանիզմների հստակեցում, թափանցիկության ապահովում, վարչարարության նվազում, ծնողների և սովորողների համար բողոքարկման մեխանիզմների ներդրում, այլ հարցերի կարգավորում:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
4. Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ամբողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ