9. Բաց առողջապահություն. Պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 02.2019 - 08.2020 |
Լիազոր մարմինը | Առողջապահության նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Ծաղկանուշ Սարգսյան |
Պաշտոնը, վարչությունը | ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի էլեկտրոնային առողջապահության բաժնի ղեկավար |
էլ. հասցեն | tssargsyan@gmail.com |
Հեռախոսահամար | +37460808003 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Պետական կառավարման մարմիններ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
Առողջապահական և սոցիալական ոլորտի ՀԿ-ներ:
Կարգավորման ենթակա խնդիրը
Ներկայում պարզելու համար, թե ուղեգիր ստանալուց հետո որ բժշկական կազմակերպությունում կարող է հերթագրվել և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում, քաղաքացին ստիպված է լինում բժշկական կազմակերպությունից բժշկական կազմակերպություն գնալ, հերթերի մեջ կանգնել, լավագույն դեպքում` զանգահարել և բժշկական կազմակերպությունը կարող է սխալ տեղեկատվություն տրամադրել, որը պարունակում է կոռուպցիոն ռիսկերի վտանգ:
Հիմնական նպատակը
Բժշկական կազմակերպություններում առաջացող հերթերի կարգավորում՝ ֆինանսավորման սահմանաչափերի առցանց տրամադրման, էլեկտրոնային ուղեգրերի և հերթագրման միջոցով՝ կրճատելով նաև դրա հետ կապված անհարմարությունները՝ պացիենտի ժամանակի և ֆինանսական ծախսերը` հատկապես մարզերում բնակվող քաղաքացիների համար։
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Այս պահին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքների, առկա տեղերի և հերթագրումների մասին հանրությանն իրազեկելու և թափանցիկ դարձնելու համար ստեղծվել է https://www.armed.am/govlimits/ կայքը, որտեղ երեք գույնով ցուցադրվում են վերը նշված տվյալները՝ կարմիր (սպառված), դեղին (հերթագրված) և կանաչ (առկա) և ֆինանսական սահմանաչափերը: Սահմանաչափերի ցուցադրման աղբյուրը հանդիսանում են պետական պատվերի շրջանակում յուրաքանչյուր բժշկական կազմակերպության համար համակարգում մուտքագրվող տվյալները։ Քաղաքացու համար ավելի կհստակեցվի և կպարզեցվի տվյալների աղբյուրը (այս ծառայությունները խմբավորված են, քանի որ դրանց նպատակը սահմանաչափն ու ֆինասավորումն է բժշկական կազմակերպության համար)։
Կստեղծվի նաև առցանց հերթագրումների հնարավորություն։ Ուղեգիր տրամադրող բժիշկը համակարգում կմուտքագրի ուղեգրի համարը և անհրաժեշտության դեպքում կկցվեն նաև դեպքի հետ առնչություն ունեցող հավելյալ փաստաթղթեր։ Պացիենտը առկա համակարգի իր էջից կհերթագրվի՝ ընտրելով բժշկական կազմակերպությունը՝ կցելով ուղեգիրը։ Ընտրած բժշկական կազմակերպությունում ըստ հայտի կիրականացվի հերթագրում, և դրա մասին կտեղեկացվի պացիենտին։ Հերթագրման ժամանակ համակարգը կիրականացնի ուղեգրի համարի ստուգում՝ կեղծումներից խուսափելու համար։ Քաղաքացին կստանա տեղեկատվություն տվյալ բժշկական կազմակերպությունում բժշկական օգնություն ստանալու օրվա մասին և կունենա հնարավորություն գնահատելու տվյալ գործառույթն իր էջից:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Հանրային վստահության բարելավում, հանրային ծառայությունների հասանելիության թափանցիկության ապահովում և որակի բարելավում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
Թափանցիկություն․ ֆինանսական սահմանաչափերի մասին տեղեկատվության առցանց տրամադրումը կապահովի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում կատարված աշխատանքների թափանցիկություն։
Մասնակցություն և նորարարություն․ առցանց հերթագրման և հետադարձ կապի հնարավորությունը կապահովի քաղաքացիների մասնակցությունն առողջապահության ոլորտում՝ գնահատելով մատուցված ծառայությունը, կբարձրացնի բժշկական կազմակերպությունների պատասխանատվությունը և կբարելավի մատուցվող ծառայության որակը:
Հավակնություն
Հանձնառությունը կապահովի բժշկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունների վերահսկումը, թափանցիկությունը։
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
3.8 Հասնել առողջապահության համընդհանուր ընդգրկմանը, այդ թվում՝ պաշտպանություն ֆինանսական ռիսկերից, որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիություն, մատչելի դեղորայքի և պատվաստանյութեր բոլորի համար: