Գործողությունների Ծրագրեր

10. Հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 11.2018 - 12.2020
Լիազոր մարմինը Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակ
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Սուրեն Քրմոյան
Պաշտոնը, վարչությունը «Թվայնացման թիմի» ղեկավար
էլ. հասցեն krmoyan@yahoo.com
Հեռախոսահամար +37477779292

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Վարչապետի աշխատակազմ

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

 

«Ներդաշնակ զարգացում» ՀԿ  (համաձայնությամբ),

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Կարգավորման ենթակա խնդիրը

 

«Հանրագրերի մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում յուրաքանչյուր անձ իրավունք ունի հանրային նշանա­կություն ունեցող հարցերով ներկայացնելու գրություն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնա­կառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրա­վա­կարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն: Միաժամանակ, վերը նշված օրենքով որպես հանրագրերի ներկայացման եղանակ առանձ­նաց­վում է ինչպես գրավոր ձևն ստորագրված հանրա­գիրը ներկայացրած անձի (անձանց) կամ ներկա­յա­ցուցիչների կողմից, այնպես էլ էլեկտրոնային եղանակը (էլեկտրոնային ստորագրությամբ):

Ըստ այդմ, սահմանադրորեն ամրագրված այս իրավունքի իրացումն առավել արդյունավետ և երաշխավորված կլինի հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման արդյունքում:

Հիմնական նպատակը

Հանրագրեր ներկայացնելու արդյունավետ գործընթացի ապահովում, հանրագրերի քննարկման բաց, հաշվետու և թափանցիկ գործընթացի ապահովում, պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշ­վետվողականության բարձրացում, պետական կառա­վարման բարելավում, պետություն-մասնավոր հատված համագործակցության խթանում:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Կստեղծվի հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակ:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային վստահության բարելավում, հանրային օրինա­վորության խթանում, տեղեկատվության մատչելիություն:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Հարթակի ստեղծումը կհանգեցնի պետական մար­մին­ների գործունեության թափանցիկությանը, հաշվե­տվողա­կանությանը, մասնակցային ժողովրդավարության և նորարարության խթանմանը:

Հավակնություն

Հարթակի ստեղծումը կապահովի պետա­կան մարմին­ների գործունեության թափանցիկությունը և հաշվե­տվո­ղա­կանությունը:

Պոտենցիալ ազդեցություն

էական

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

16.7 Ապահովել որոշումների կայացման արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթացը բոլոր մակարդակներում

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Միջազգային փորձի ուսումնասիրման հիման վրա տեխնիկական առաջադրանքի մշակում՝ պետական շահագրգիռ կողմերի և քաղհասարակության կազմակերպությունների հետ համատեղ
11.2018
01.2019
կատարված
2.Հարթակի ներդրում և փորձարկում:
07.2019
12.2019
կատարված
3.Հարթակի լիարժեք գործարկում:
12.2019
12.2020
կատարված
Ներդրվել և գործորկվել է հանրագրերի համակարգը, որը հասանելի է հետևյալ հղմամբ՝ հանրագիր.հայ https://bit.ly/3aKmfp0