3. «Ավելի ինտերակտիվ բյուջե». Պետական բյուջեի թափանցիկության ապահովում՝ «բաց տվյալների» սկզբունքի կիրառմամբ
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 10.2016 - 06.2018 |
Լիազոր մարմինը | Ֆինանսների նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Ժիրայր Տիտիզյան |
Պաշտոնը, վարչությունը | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ |
էլ. հասցեն | zhirayr.titizyan@minfin.am |
Հեռախոսահամար | +37411910406 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ, Վարչապետի աշխատակազմ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
«Հելիքս» ՍՊԸ (համաձայնությամբ),
«Կոմպասս» կրթական, հետազոտական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)
Կարգավորման ենթակա խնդիրը
Ներկայումս ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն ՀՀ կառավարության և ՀՀ ֆինանսների նախարարության վեբ-կայքերում տեղադրված առցանց էլեկտրոնային ինտերակտիվ բյուջեի միջոցով տեղեկանալ ՀՀ պետական բյուջեի կառուցվածքին, ըստ գործառական դասակարգման՝ ծախսերի պլանավորված և փաստացի մեծություններին:
Համակարգի թերությունը կայանում է նրանում, որ չնայած այն օգտագործողին տրամադրում է վերոնշյալ տեղեկատվությունը ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ, սակայն այն կառուցված չէ «բաց տվյալների» սկզբունքերի հիման վրա: Համակարգը օգտագործողին չի ընձեռում տեղեկատվությունը ներբեռնելու և այն՝ իր նպատակների համար մշակելու հնարավորություն:
Հիմնական նպատակը
Էլեկտրոնային ինտերակտիվ բյուջե համակարգի կատարելագործումը հնարավորություն կտա բացի ծախսային մասից ինտերակտիվ եղանակով ցույց տալ բյուջեի ոչ միայն պլանավորված, այլ նաև ըստ ձևավորման աղբյուրների փաստացի եկամուտները, համապատասխան կատարելագործված գործիքների կիրառմամբ հնարավոր դարձնել կոնկրետ տվյալների որոնումը (օրինակ բյուջեի ծախսերի բաշխումը ՀՀ պետական մարմինների ներսում և այլն), ինչպես նաև տեղեկատվությունը դարձնել մատչելի այն օգտագործողի կողմից հետագա մշակման համար (Machine readable): Այն կապահովի ՀՀ պետական բյուջեի մասին տեղեկատվության օգտագործման մատչելիությունը, կբարելավի ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերի և հավաքագրված եկամուտների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Պետական բյուջեի թափանցիկության մակարդակի բարելավում՝ «բաց տվյալների» սկզբունքի հիման վրա:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
«Բաց տվյալների» սկզբունքի կիրառմամբ՝ ինտերակտիվ ձևաչափով պետական բյուջեի ծախսային և եկամտային հոդվածների առցանց ներկայացումը նպաստում է նորարարության և տեխնոլոգիաների գործածմամբ հասանելիության և հաշվետվողականության բարձրացմանը:
Հավակնություն
«Բաց տվյալների» սկզբունքի կիրառումը թույլ կտա Հայաստանի պետական բյուջեն առավել հասանելի ու ընկալելի դարձնել վերլուծաբանների, լրագրողների ու քաղաքացիների համար: Համակարգը թույլ կտա իրականացնել բյուջեի ծախսերի համեմատական վերլուծություն, գտնել օրինաչափություններ և բացահայտել խնդիրները: Երկարաժամկետ հատվածում գործիքը թույլ կտա ավելի արդյունավետ պլանավորում իրականացնել՝ հիմնված փաստահեն վերլուծությունների վրա:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
10.3 Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, խթանելով պատշաճ օրենսդրության, քաղաքականությունների և գործողությունների ընդունումը: