Գործողությունների Ծրագրեր

5. Համայնքային որոշումների պորտալ. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների միասնական իրավական տեղեկատվական համակարգի ստեղծում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 09.2016 - 06.2018
Լիազոր մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Աշոտ Գիլոյան
Պաշտոնը, վարչությունը ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
էլ. հասցեն agiloyan@gmail.com
Հեռախոսահամար +37410511342

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Երևանի քաղաքապետարան

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)

Կարգավորման ենթակա խնդիրը

Ներկայումս Հայաստանի Հանրապետության համայնքների ավագանու և ղեկավարի որոշումներն էլետրոնային կերպով հրապարակվում են տարբեր պաշտոնական վեբ-կայքերում, մասնավորապես՝ ՀՀ համապատասխան մարզպետարանների վեբ-կայքերում՝ PDF ֆորմատով: Իրավական ակտին հղման անվանման մեջ հիմնականում նշվում են իրավական ակտի համարը և ընդունման ամսաթիվը, որը անհար է դարձնում այլ պարամետրերով օգտագործել «որոնել» գործիքը: Գոյություն չունի Հայաստանի Հանրապետու­թյան համայնքների ավագանու և ղեկավարի որոշումները էլետրոնային եղանակով հրապարակման մեկ միասնական հարթակ, ինչպես այլ իրավական ակտերի դեպքում է (www.arlis.am վեբ-կայքը): Սա օգտագործողի համար ստեղծում է դժվարություններ իրեն անհրաժեշտ իրավական ակտը գտնելու գործում:

Հիմնական նպատակը

Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների հասանելիության ապահովում, փնտրելու հնարավորության ստեղծում (պարզ և ընդլայնված որոնում), օգտագործման մատչելիության ապահովում, համայնքների գործունեության թափանցիկության բարելավում: 

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

«Բաց տվյալների» սկզբունքի հիման վրա համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների հրապարակման միասնական իրավական տեղեկատվական համակարգի ստեղծում:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների՝ «բաց տվյալների» սկզբունքի հիման վրա հրապարակումը տեղեկատվության հասանելիության առումով նոր որակ է հաղորդում հանրային հաշվետվողականության արժեքի ներդրման և հետևողական զարգացման հարցում:

Հավակնություն

Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների հասանելիության ապահովում, համայնքների գործունեության թափանցիկության բարելավում, հաշվետվողա­կանո­ւթյան և վստահության բարձրացում: 

Պոտենցիալ ազդեցություն

էական

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

11.3 Մինչև 2030 թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների հրապարակման մեկ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծում վերաբերյալ հնարավոր տեխնիկական լուծումների քննարկում քաղհասարակության և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
09.2016
11.2016
կատարված
2.2. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների հրապարակման մեկ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծում` որոնման հնարավորությամբ:
12.2016
06.2018
կատարված
3.3. Համայնքային ծառայողների ուսուցման կազմակերպում և անցկացում:
07.2017
12.2017
կատարված
4.4. Համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի նախկինում ընդունված որոշումների արխիվային բազայի ստեղծում:
01.2018
06.2018
կատարված