7. Open &Social. ինտեգրված սոցիալական ծառայությունների մատչելիություն և իրազեկվածության բարձրացում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 11.2016 - 06.2018 |
Լիազոր մարմինը | Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Արման Սարգսյան |
Պաշտոնը, վարչությունը | Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն |
էլ. հասցեն | ceo.arman.sargsyan@nilsr.am |
Հեռախոսահամար | +37410208344 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Առողջապահության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ֆինանսների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
«Վորլդ Վիժն Հայաստան» ՀԿ (համաձայնությամբ),
«Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա (համաձայնությամբ),
«Ապավեն» ՀԿ (համաձայնությամբ),
«Առաքելություն Հայաստան» ՀԿ (համաձայնությամբ),
«Լիարժեք կյանք» ՀԿ (համաձայնությամբ),
«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ (համաձայնությամբ),
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ (համաձայնությամբ),
«Հույսի Կամուրջ» ՀԿ (համաձայնությամբ),
«Փյունիկ» ՀԿ (համաձայնությամբ),
«Հայկական կարիտաս» ՀԿ (համաձայնությամբ),
«Հաշմանդամների հայկական ասոցիացիա» ՀԿ (համաձայնությամբ),
««ՍՕՍ» մանկական գյուղեր» ՀԲՀ (համաձայնությամբ),
«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ),
«ՀՕՖ» (համաձայնությամբ),
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)
Կարգավորման ենթակա խնդիրը
ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվում են ավելի քան 80 պետական ծրագրեր, որոնց ապահովման ընթացակարգերը բազմազան են: Այս առումով կա սոցիալական ծառայությունների բիզնես գործընթացներն առավել մատչելի ձևով ու գործիքներով հանրությանն իրազեկելու և սոցիալական ծառայություններն առավել հասանելի դարձնելու անհրաժեշտություն, ինչը կապահովի նաև պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության և փոխվստահության բարձրացման միջոցով:
Հիմնական նպատակը
Open&Social» հանձնառության շրջանակներում մշակված ինովացիոն գործիքների՝ միջոցով կապահովվի հանրության առցանց մասնակցությամբ սոցիալական ծառայությությունների մանրամասնորեն դասակարգված և ինքնաշխատ ներկայացվող տեղեկատվության հասանելիությունը, սոցիալական ծառայությունների գնահատման գործընթացում հանրության մասնակցությունը, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ռեյտինգավորումը՝ ապահովելով սոցիալական ծառայությունների մատչելիության և իրազեկվածության բարձրացումը հանրության համար:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
«Open&Social» տվյալների հավաքագրման, համակարգման, վերլուծության և հասանելիության ապահովման վրա հիմնված գործիքի ներդրում , ինչպես նաև «114 թեժ գիծ» ծառայության զանգի կենտրոն ծառայության վերափոխում:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Հանրային ծառայությունների բարելավում,
հանրային օրինավորության խթանում
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
Սույն հանձնառությամբ հանրային մասնակցությունն ապահովող գործընթացների շնորհիվ կբարձրանա պետության կողմից տրամադրվող ծառայությունների որակը, ինչպես նաև կմեծանա տեղեկատվության հասանելիությունը և կբարելավվի հանրային հաշվետվողականության մակարդակը:
Հավակնություն
Սոցիալական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի շնորհիվ դրանց արդյունավետության բարձրացում, տեղեկատվության մատչելիության և հանրային մասնակցության ապահովում:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
1.3 Զարգացնել և ընդլայնել համապատասխան սոցիալական պաշտպանության համակարգեր և միջոցառումներ բոլորի համար: 1.բ.1 ՀՀ պետական բյուջեի ընթացիկ ու կապիտալ այն ծախսերի մասնաբաժինը, որոնցից կանայք, աղքատներն ու խոցելի խմբերն օգտվում են անհամաչափորեն։