Գործողությունների Ծրագրեր

8. Մեկ պատուհան բանակում. ՀՀ զինկոմիսարիատներում «Մեկ պատուհանի» պիլոտային ծրագրի ներդրում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 09.2016 - 06.2018
Լիազոր մարմինը Պաշտպանության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Ալիկ Ավետիսյան
Պաշտոնը, վարչությունը ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական- ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության աջակցման կենտրոնի պետ
էլ. հասցեն alik.avetisyan@pims.org
Հեռախոսահամար +37410294519

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Պետական կառավարման մարմիններ

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ,

«Օգնություն և իրավունք» ՀԿ

Կարգավորման ենթակա խնդիրը

Զինկոմիսարիատների գործունեության շրջանակը բավականին բազմաբնույթ է, և որոշ հարցերում կա օրենսդրության կարգավորման հստակեցման անհրաժեշտու­թյուն: Այս փաստն անդրադառնում է զինկոմիսարիատների գործառույթների հստակության, մատուցվող հանրային ծառայությունների որակի, դրանց ժամկետների վրա՝ ազդելով հասարակության վստահության մակարդակի վրա։ Դրա հետևանքն է ավելորդ վարչարարությունը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի առկայությունը։

«Մեկ պատուհան» պիլոտային ծրագրի  ներդրումը 2-3 զինկոմիսարիատներում հնարավորություն կտա փորձարկել դրա արդյունավետությունը վերոնշյալ խնդիրների և արհեստական խոչընդոտների վերացման տեսանկյունից։

Հիմնական նպատակը

«Մեկ պատուհան» պիլոտային ծրագրի փորձարկման և հետագա ներդրման միջոցով՝ զինկոմիսարիատների աշխատանքում վարչարարության բարելավում և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, զինկոմիսարիատի անձնակազմի հետ քաղաքացիների շփումների շրջանակի սահմանափակում, հայցվող տեղեկատվության/փաստաթղթերի տրամադրման ժամկետների կրճատում:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

«Մեկ պատուհան» պիլոտային ծրագրի իրականացում 2-3 զինկոմիսարիատներում:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային ծառայությունների բարելավում,

հանրային օրինավորության խթանում

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Զինկոմիսարիատներում «մեկ պատուհանի» ներդրմամբ՝ կբարձրանա տեղեկատվության հասանելիությունը և արժանահավատությունը,  կնվազեն ծառայությունների տրամադրման հետ կապված ծախսերը և միաժամանակ կբարելավվի հանրային ծառայությունների որակը:

Հավակնություն

Վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, գործընթացների պարզեցում և հստակեցում, հանրային վստահության բարձրացում:

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ogp.commitment.view.implementation.status.title.not_started

ՄԱԿ-ինպատակներ

16.7 Ապահովել որոշումների կայացման արձագանքող, ներառական, մասնակցային և ներկայացուցչական գործընթացը բոլոր մակարդակներում

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Հաշվի առնելով զինկոմիսարատներում սկիզբ առած բարեփոխումների ընդհանուր տրամաբանությունը, դիտարկվում է 1-թ զինկոմսիարաիտում Մեկ պատուհանի ներդրման փոխարեն մշակել Միասնականացված համակարգի մոդել /ՔԿԱԳ անալոգիայով/, որի շրջանակում անհրաժեշտ գործառույթները և ծառայությունները կմատուցվեն Հայփոստի միջոցով:
09.2016
11.2017
նոր
2.2. Զինկոմիսարիատների կարողությունների գնահատում և ընտրություն:
12.2016
02.2017
նոր
3.3. «Մեկ պատուհանի» ներդրում:
05.2017
06.2018
նոր
4.4. Հասարակական վստահության փոփոխության վերաբերյալ հետազոտություն (ըստ անհրաժեշտության):
01.2018
06.2018
նոր
5.Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններիվերաբերյալ առաջարկությունների ներկայացում (ըստ անհրաժեշտության):
03.2018
06.2018
նոր
Հաշվի առնելով զինկոմիսարատներում սկիզբ առած բարեփոխումների ընդհանուր տրամաբանությունը, դիտարկվում է 1-թ զինկոմսիարաիտում Մեկ պատուհանի ներդրման փոխարեն մշակել Միասնականացված համակարգի մոդել /ՔԿԱԳ անալոգիայով/, որի շրջանակում անհրաժեշտ գործառույթները և ծառայությունները կմատուցվեն Հայփոստի միջոցով: