1. «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա տվյալների թվայնացում և հրապարակում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 12.2014 - 08.2016 |
Լիազոր մարմինը | Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Վարդան Գևորգյան |
Պաշտոնը, վարչությունը | Փոխնախարար |
էլ. հասցեն | mta@mta.gov.am |
Հեռախոսահամար | 37410511362 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Վարչապետի աշխատակազմ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
Կարգավորման ենթակա խնդիրը
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում հավաքագրվող հանրապետության տարածքում կատարված ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունները, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում ստացված երկրաբանական և այլ տեղեկատվությունը` համապատասխան փաստաթղթերի (տեղեկանքների, հաշվետվությունների, գծագրական նյութերի և այլն) տեսքով պահվում է թղթային կրիչների միջոցով, ինչը սահմանափակում է երկրաբանական տեղեկատվության հասանելիությունը հանրության համար:
Հիմնական նպատակը
Նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել ֆոնդում առկա տեղեկատվական բազան` միաժամանակ ապահովելով նոր ստացվող նյութերի (քարտեզներ, ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվություններ, այլ փաստաթղթեր) թվայնացումը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է թվայնացնել օգտակար հանածոների մոտ 750 հանքավայրերի և 600 հանքերևակումների վերաբերյալ կազմված շուրջ 12,000 երկրաբանական հաշվետվություններ և 8,000 միավոր քարտեզագրական և գծագրական փաթեթներ, ստեղծել ինտերնետ կայք, որում զետեղված կլինի ամբողջ նյութը (PDF, JPG, EXEL և այլ ֆորմատներով), գործածելով տեղեկատվության որոնելիության դյուրինության սկզբունքը, ընդ որում կայքում տեղադրվող նյութերի ուսումնասիրության դյուրինությունն ապահովելու համար կստեղծվի ՀՀ ինտերակտիվ քարտեզ և համապատասխան նյութերը կամրակցվեն ՀՀ համապատասխան տարածքներին: Վերոնշյալ ինտերնետ կայքում նաև կհրապարակվի հետևյալ տեղեկատվություն` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին, ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին և մետաղային օգտակար հանածոների քարտեզը, որն այժմ հրապարակվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում (http://www.minenergy.am): Այսպիսով բարելավվելու է տեղեկատվության դյուրին հասանելիությունը հանրությանը:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Երկրաբանական ֆոնդի բազաների թվայնացում՝ բացառությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը: Երկրաբանական ֆոնդի տվյալները թղթային տարբերակում հավաքագրվել են դեռևս 1932 թվականից, ուստի անհրաժեշտ է դրանք թվայնացնել և ձևավորել արխիվ:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Հանրային ծառայությունների բարելավում, Հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
Թափանցիկություն,
Հաշվետվողականություն,
Նորարարություն:
Հավակնություն
Երկրաբանական ուսումնասիրությունները և այլ տեղեկատվությունը` համապատասխան փաստաթղթերի (տեղեկանքների, հաշվետվությունների, գծագրական նյութերի և այլն) հասանելիությունը էլեկտրոնային հարթակի միջոցով:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
9.գ Զգալիորեն մեծացնել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և ձգտել տրամադրել համացանցի համընդհանուր և մատչելի հասանելիություն առավել թույլ զարգացած երկրներին մինչև 2020 թ.