Գործողությունների Ծրագրեր

2. Հանքարդյունաբերության թափանցիկության ապահովում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 10.2014 - 12.2016
Լիազոր մարմինը Վարչապետի աշխատակազմ
Լիազոր մարմնի պատասխանատու անձը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն /նախկին/
Պաշտոնը, վարչությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն /նախկին/
էլ. հասցեն aram.asatryan@gov.am
Հեռախոսահամար 515954

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

Կարգավորման ենթակա խնդիրը

Հանքարդյունաբերական ոլորտում առկա ներկայիս իրավիճակը չի բավարարում պետության և հասարակության կողմից ներկայացվող ժամանակակից պահանջներին. մասնավորապես՝ ծախսերի և եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների և պետության հաշվետվողականության մակարդակը բարելավման կարիք ունի:

Հիմնական նպատակը

Նախաձեռնությանը միանալը կբարձրացնի ոլորտի թափանցիկությունը, կնպաստի հաշվետվողականության բարձր մակարդակի ապահովմանը, ինչպես նաև ներդրումային միջավայր բարելավմանը:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Այս պարտավորությամբ ակնկալվում է դառնալ ԱՃԹՆ նախաձեռնության անդամ: Ակնկալվում է ստեղծել գործընթացը կարգավորող բաժին, կամ թիմ:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային վստահության բարելավում, Հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Թափանցիկություն,

Հաշվետվողականություն,

Մասնակցություն:

Հավակնություն

Սույն հանձնառությամբ ակնկալվում է անդամակցել ԱՃԹՆ գործըթացին:

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

9.գ Զգալիորեն մեծացնել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և ձգտել տրամադրել համացանցի համընդհանուր և մատչելի հասանելիություն առավել թույլ զարգացած երկրներին մինչև 2020 թ.

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Արդյունահանող արդյունաբերության թափանցիկության նախաձեռնությանը (EITI) անդամակցելու գործընթացի մեկնարկ, մասնավորապես՝ քննարկումների, բանակցությունների անցկացում և նախապատրաստական այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում:
10.2014
12.2016
կատարված