Գործողությունների Ծրագրեր

3. Առողջապահության ֆինանսավորման տեղեկատվության հանրային մատչելիության ապահովում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 09.2014 - 09.2015
Լիազոր մարմինը Առողջապահության նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը ՀՀ առողջապահության նախարարություն
Պաշտոնը, վարչությունը ՀՀ առողջապահության նախարարություն
էլ. հասցեն info@moh.am
Հեռախոսահամար 60808003

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Երևանի քաղաքապետարան

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

Կարգավորման ենթակա խնդիրը

Առկա է մեծ բաց առողջապահության ֆինանսավորման համակարգում գոյություն ունեցող զարգացումների վերաբերյալ, քաղաքացիները չգիտեն և չեն կարողանում կառավարել իրենց իրավունքները առողջապահության համակարգի մի շարք օղակներում՝ այդ թվում հիվանդանոցային բուժօգնություն ստանալիս և առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալու ընթացքում: Բուժօգնության կազմակերպման և ֆինանսավորման որոշ չափորոշիչներում նկարագրված են այդ գործընթացները, սակայն չկան այդ հարաբերությունների զարգացումները ցուցադրող դինամիկ և թափանցիկ համակարգեր:

Հիմնական նպատակը

Ստեղծել առողջապահության համակարգի ֆինանսական պորտալ, որտեղ բնակչությունը, մասնագետները և հանրությունը կարող են ստանալ տեղեկատվություն պետության կողմից երաշխավորված ծրագրերի ֆինանսավորման, հիմնական ծառայությունների փաթեթի վերաբերյալ, երբ պետք է պացիենտը վճարի մատուցված ծառայության դիմաց, իսկ երբ՝ ոչ, ինչպես նրանք կարող են ստանալ ռեցեպտներ, որոնք կարող են պետության կողմից երաշխավորված վճարման ենթակա լինել, ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվություններ և այլնի մասին:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Ստեղծել էլեկտրոնային հարթակ՝ առողջապահության ոլորտի պետական ծառայությունների ֆինանսական հասանելիության վերաբերյալ:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային ծառայությունների բարելավում, Հանրային միջոցների ավելի արդյունավետ կառավարում, Հանրային վստահության բարելավում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Հաշվետվողականություն,

Թափանցիկություն,

Իննովացիա:

Հավակնություն

Առողջապահական ֆինանսական հոսքերի և կարգավորումների մասին էլեկտրոնային հարթակ՝ մասնավորապես պետական պատվերի, համաֆինանսավորման և քաղաքացու կողմից լիարժեք ֆիանանսավորման մասին:

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

3.8 Հասնել առողջապահության համընդհանուր ընդգրկմանը, այդ թվում՝ պաշտպանություն ֆինանսական ռիսկերից, որակյալ էական առողջապահական ծառայություններ:

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Առողջապահության համակարգի ֆինանսական պորտալի ստեղծում  Հանրային օգտագործման համար ավելի քան 25 հաշվետվություններ  Մասնագիտական շրջաններ՝ շուրջ 1500 օգտվող  Հանրության մասով՝ բոլոր ինտերնետ օգտագործողները
09.2014
09.2015
կատարված