Գործողությունների Ծրագրեր

7. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ռեեստր

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 09.2022 - 09.2024
Լիազոր մարմինը Արդարադատության նախարարություն, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Արդարադատության նախարարություն
Պաշտոնը, վարչությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, Արդարադատության նախարարություն
էլ. հասցեն mg.cpcarmenia@gmail.com
Հեռախոսահամար +37412777730

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Վարչապետի աշխատակազմ, Պետական կառավարման մարմիններ

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ

Այլ ՀԿ-ներ եւ կազմակերպություններ, որոնք կմիանան հանձնառությանը

Ազգային ժողով

Կարգավորման ենթակա խնդիրը

Ո՞ր խնդրին է ուղղված հանձնառությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանվում է հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու արգելքը, նույն օրենքի 30-րդ հոդվածով սահմանվում է, որ նվերների հաշվառումը եւ հանձնումն իրականացվում են Կառավարության սահմանված կարգով, որը սակայն չի գործում, ինչի հետեւանքով հանրային ծառայության ոլորտում հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների կատարման ընթացքում ստացած նվերների հաշվառում եւ հանձնում գրեթե չեն կատարվում, այլ կերպ ասած՝ այս ինստիտուտի նկատմամբ որեւէ վերահսկողական գործառույթ չի իրականացվում: Հաշվի առնելով հանրային ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անհրաժեշտ է կատարելագործել նվերներ ընդունելու արգելքի ինստիտուտը, սահմանել նվերների ընդունման արգելքը պահպանող մարմին, ինչպես նաեւ նվերների հաշվառման եւ հանձնման կարգի առնչությամբ սահմանելով անհրաժեշտ կարգավորումներ, որոնք ոլորտը կդարձնեն առավել վերահսկելի եւ թափանցիկ:

Հիմնական նպատակը

Հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների կատարման ընթացքում ստացած նվերների ընդունման եւ հանձնման գործընթացները հիմնականում պատշաճ չեն իրականացվել օրենսդրական բացերի, վերահսկողական մարմնի եւ հանրային ծառայության ոլորտում միասնական քաղաքականության իրականացման բացակայության պատճառով: Պատշաճ ձեւակերպված չեն եղել «Նվեր», «Հյուրասիրություն», «Թույլատրելի նվեր» եզրույթները, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով ամրագրված՝ նվերների հաշվառման եւ հանձնման համար հիմք հանդիսացող Կառավարության կողմից սահմանված կարգը չի գործել: Միեւնույն ժամանակ սահմանված չեն նվերների ընդունման արգելքի պահանջի կատարման, թույլատրելի նվերների ընդունման եւ դրանց հաշվառման պահանջների կատարման նկատմամբ հսկողության կարգավորումները եւ այդ գործառույթն իրականացնող լիազոր մարմինը: Նման պայմաններում հանրային ծառայության տարբեր տեսակների համար տարբերակված մոտեցում է իրականացվել, ինչի հետեւանքով խաթարվել է միասնական քաղաքականության իրականացումը: Բացի այդ, առկա չէ նվերների ռեեստր։

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Բարեվարքության համակարգի բաղադրիչ հանդիսացող նվերների ինստիտուտի կարգավորման նպատակով, հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու արգելքի պահպանման համար պատասխանատու մարմնի սահմանում, ինչպես նաեւ նվերների հաշվառման եւ հանձնման կարգի առնչությամբ անհրաժեշտ կարգա- վորումների նախատեսում, մասնավորապես՝ նվերների հայտարարագրման թվայնացված ռեեստրի ստեղծում, որը կապահովի նվերների հայտարարագրման, դրանց գնահատման, ինչպես նաեւ տեղեկատվության հրապարակման ավտոմատացված լուծումներ:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Գնումների համակարգի թափանցիկության եւ արդյունավետության աստիճանի բարձրացում, համակարգի օգտագործում բոլոր պատվիրատուների կողմից, էլեկտրոնային գնումների ժամանակակից, լիարժեք, բոլոր բիզնես գործընթացները ներառող եւ գնումների համակարգին առնչվող այլ համակարգերի հետ ինտեգրված նոր ազգային համակարգի առկայություն:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իրականացնելու Իրական շահառուների ինստիտուտի ներդրում, ուստի համապարփակությունն ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել փոխգործելիությունը տվյալները նույնականացնելու համար:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

1. Ինչպե՞ս է հանձնառությունը խթանելու թափանցիկությունը:

Պարտավորության իրականացմամբ ակնկալվում է առավել համապարփակ ձեւով սահմանել նվերներ ընդունելու արգելքը՝ բացառելով հնարավոր տարընկալումները եւ դրանք շրջանցելու հնարավորությունները, ապահովել հայտարարագրված նվերների հրապարակայնությունը, ներդնել հաշվետվությունների հրապարակման համակարգ, ինչպես նաեւ ստեղծել բաց տվյալների ներբեռնման հնարավորություն:

2. Ինչպե՞ս հանձնառությունը կօգնի խթանել հաշվետվողականությունը:

Կարեւորագույն պայման է նվերների թվայնացված ռեեստրի ստեղծումը, որը կապահովի նվերների պարտադիր հայտարարագրման, դրանց գնահատման, տեղեկատվության հրապարակման ավտոմատացված լուծումներ: Նվերների ռեեստրը լինելու է հանրության համար հասանելի, ինչպես օգտագործման, այնպես էլ տեղեկատվության ստացման տեսանկյունից, ինչպես օրինակ գույքի, եկամուտների հայտարարագրման համակարգը:

Առանցքային է հանրության կողմից վերահսկողական մեխանիզմի ներդրումը. ցանկացած անձ հնարավորություն կունենա նվերների հայտարարագրման, հաշվառման առերեւույթ խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնա- ժողով:

3. Ինչպե՞ս կբարելավի հանձնառությունը քաղաքացիների մասնակցությունը լուծումների սահմանմանը, իրականացմանը եւ մոնիթորինգին:

Հանձնառության կարեւորագույն բաղադրիչ է ներառականությունը: Հանրության սեփականատիրության բարձրացումը իրականացվող գործընթացների նկատմամբ: Պատշաճ հանրային վերահսկողություն եւ պահանջատիրություն միջոցառման իրականացման պատասխանատուների եւ հատկացվող ռեսուրսների նկատմամբ:

Հավակնություն

Ազգային ժողովի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել հանրային ծառայողների եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների կատարման ընթացքում ստացած նվերների վերահսկողություն, ինչպես նաեւ կենտրոնական մարմնի սահմանում, որը կիրականացնի պատշաճ եւ միասնական քաղաքականություն նվերների ընդունման արգելքի
իրավական նորմերի կիրառման ոլորտում, ապահովել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվեր ընդունելու արգելքի վերաբերյալ սահմանափակում նախատեսող իրավակարգավորումների միասնականություն՝ դրանք զետեղելով միայն
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում եւ տարածելով հանրային ծառայության բոլոր ոլորտների եւ տեսակների վրա, սահմանել օրենսդրական առավել հստակ եւ հասցեական կարգավորումներ, որոնք թույլ կտան կոռուպցիոն ռիսկերի պատշաճ զսպում իրականացնել,
նվերների թվայնացված ռեեստրի ստեղծումը, որը կապահովի նվերների հայտարարագրման, դրանց գնահատման, տեղեկատվության հրապարակման ավտոմատացված լուծումներ, ինչպես նաեւ կապահովի համակարգի փոխգործելիությունը հայտարարագրերի թվային համակարգի հետ։

Հանրային պաշտոն զբաղեցնող անձը եւ հանրային ծառայողը պարտավոր կլինեն իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում: Համաձայն նախագծի՝ նվերների հաշվառման, հանձնման եւ գնահատման, Ռեեստրի վարման
կարգերը, Ռեեստրում լրացման եւ հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման, խորհրդատվական կարծիքի տրամադրման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ
տեղեկությունների տրամադրման կարգերը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Օրենքի նախագծով սահմանված կարգով, Հանձնաժողովը վարելու է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների նվերների հաշվառման ռեեստրները, բացի այդ՝ քննելու եւ լուծելու է նվերներ ընդունելու սահմանափակումներին առնչվող խախտումների
վերաբերյալ գործեր:

Տվյալներում փոփոխությունների կատարման, խորհրդատվական կարծիքի տրամադրման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգերը համաձայն նախագծի սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միեւնույն ժամանակ, նվերներին առնչվող օրենսդրական ակտերի պահանջների չպահպանման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կիրառելու է պատասխանատվության միջոցներ։

Պոտենցիալ ազդեցություն

էական

Իրականացման կարգավիճակ

ogp.commitment.view.implementation.status.title.substantial

ՄԱԿ-ինպատակներ

«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.Օրենսդրական կարգավորումների նախագծի մշակում: Սահմանել օրենքով սահմանված դեպքերում պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման վերաբերյալ կարգավորումներ՝ նախատեսելով նվերների տնօրինման եղանակները, տնօրինման եղանակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու վերաբերյալ կարգավորումներ:
09.2022
04.2024
ընթացիկ
1. Հանրային ծառայողների կողմից նվերների ընդունման արգելքի հայեցակարգի նախագծի մշակում՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: 2. Օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակում: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվառման ենթակա նվերների շրջանակը, Հանձնաժողովի՝ որպես պատասխանատու մարմնի գործառույթները, կսահմանվեն պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման հստակ և կանխատեսելի կարգավորումներ:
2.Էլեկտրոնային ռեեստրի ստեղծում. Փոխգործելիության ապահովում, և ներդրում
03.2024
09.2024
նոր
1. Նվերների էլեկտրոնային ռեեստրի տեխնիկական բնութագրերի մշակում և էլեկտրոնային հարթակի մրցույթի անցկացում: Ռեեստրի նախագծում Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի հիման վրա: Փոխգործելիության ապահովում ոչ միայն Հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի բոլոր հարթակների հետ, այլև՝ պետական կառավարման համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրների հետ՝ պահանջվող տեղեկատվության ստացման նպատակով: 2. Էլեկտրոնային ռեեստրի ներդրում և գործարկում (իրազեկում պետական կառավարման համակարգի համար): Հանձնաժողովի կողմից նախնական իրազեկման անցկա-ցում պետական կառավարման և տեղական ինքնա-կառավարման մար-մինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար՝ բարեվարքության տարրերի՝ այդ թվում՝ նվերների ընդունման սահմանափակումների, օրենսդրական փոփոխությունների, գործող կարգավորումների, նվերների ընդունման արգելքի պահպանման առնչությամբ Հանձնաժողովի լիազորությունների, նվերների հաշվառ-ման ռեեստրի ներդրման ընդհանրական տեղեկության ներկայացում: Նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, Ռեեստրի վարման կարգերի, Օրենքով սահմանված ենթա-օրենսդրական այլ ակտերի, ինչպես նաև Ռեեստրի գործարկումից հետո Հանձնաժողովի կողմից կիրականացվեն լայնածավալ վերապատրաս-տումներ՝ նշված գործընթացների շուրջ իրազեկվա-ծության բարձրացման նպատակով: