2. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշ-վետվողականության ապահովում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 11.2018 - 08.2020 |
Լիազոր մարմինը | Ֆինանսների նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Սերգեյ Շահնազարյան |
Պաշտոնը, վարչությունը | Գնումների քաղաքականության վարչության պետ |
էլ. հասցեն | sergey.shahnazaryan@minfin.am |
Հեռախոսահամար | +37411800260 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Վարչապետի աշխատակազմ, Արդարադատության նախարարություն, Պետական կառավարման մարմիններ
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ (համաձայնությամբ)
Կարեն Սարգսյան (փորձագետ)
Կարգավորման ենթակա խնդիրը
ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման գործընթացները կանոնակարգվում են «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, «Գնումների մասին» ՀՀ օրենքով, «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2003 թ․ դեկտեմբերի 24 N 1937-Ն որոշմամբ։
ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց (այսուհետ՝ կազմակերպություններ) հատկացվող դրամաշնորհները (այսուհետ՝ ֆինանսական միջոցներ) կտրամադրվեն միայն մրցութային ընթացակարգերով:
Հստակ սահմանել լիազոր մարմնի կողմից մրցույթներում հաղթած կազմակերպությունների՝ ֆինանսական և ծրագրային հաշվետվությունների հրապարակման պարտավորությունը:
ԲԿԳ գործողությունների 3-րդ ծրագրում արդեն իսկ ներառվել էր «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից առաջարկված «Կառավարության դրամաշնորհների հաշվետվողականություն. ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհների հատկացման թափանցիկության և հաշվետվողականության ապահովում» հանձնառությունը։ Սակայն հանձնառության շրջանակներում մշակվել է միայն ԱՍՀՆ կողմից մրցութային կարգ, սակայն չի կիրառվել։ Հանձնառությունը կատարվել է մասամբ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կիրառում է պետական դրամաշնորհների տրամադրման առցանց համակարգ, որը թույլ է տալիս առավել թափանցիկ և հրապարակային դարձնել պետական աջակցությունը երիտասարդական կազմակերպություններին և բարձրացնել գործընթացի արդյունավետությունը:
Գրեթե բոլոր դրամաշնորհները տրամադրվում են չհամակարգված և առանց մրցույթի։
Սույն հանձնառությամբ պետք է պարտադիր դարձնել ՀՀ պետական բյուջեից կազմակերպություններին (այդ թվում` նաև ՔՀԿ-ներին) դրամաշնորհների տրամադրումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով իրականացնելը (բացառությամբ ՀՀ կառավարության կողմից սահմանված դեպքերի) և հաշվետվողականության միասնական մեխանիզմի կիրառումը։
Հիմնական նպատակը
Վերանայել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց դրամաշնորհների հատկացման մրցութային կարգը:
Տրամադրված ֆինանսական միջոցների շրջանակներում իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, հասցեականության, ոլորտի հաշվետվողականության և թափանցիկության բարելավում:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում, հանրային վստահության բարելավում, հանրային օրինավորության խթանում:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Հաշվետվողականություն և թափանցիկություն:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
ՀՀ պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարում, իրականացվող դրամաշնորհային ծրագրերի որակական փոփոխություն, հաշվետվողականության, թափանցիկության և վստահության բարձրացում:
Հավակնություն
ՀՀ պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհների մրցութային կարգի վերանայումը կնպաստի պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանը և հասցեական օգտագործմանը:
ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկի հրապարակումը հանգեցնելու է տեղեկատվության հասանելիության մակարդակի ընդլայնմանը:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
10.3 Ապահովել հավասար հնարավորություններ և կրճատել արդյունքների անհավասարությունները, խթանելով պատշաճ օրենսդրության, քաղաքականությունների և գործողությունների ընդունումը: