Գործողությունների Ծրագրեր

4. Համայնքային կայքերի արդիականացում. տեղական մակարդակում հրապարակայնության, թափանցիկության և մասնակցայնության ամրապնդում

Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ 11.2018 - 08.2020
Լիազոր մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Լիազոր մարմնի պատասխանատու անձը Աշոտ Գիլոյան
Պաշտոնը, վարչությունը Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
էլ. հասցեն a.giloyan@mta.gov.am
Հեռախոսահամար +37410511342

Այլ շահագրգիռ մարմիններ


Այլ շահագրգիռ պետական մարմիններ

Արդարադատության նախարարություն

Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասա­րա­կա­կան կազմակերպություն,

Իրավաբանների հայկա­կան ասոցիացիայի կողմից իրակա­նաց­վող «Կառու­ցողական երկխոսության հանձնա­ռու­թյուն» ծրագիր,

«Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարա­կա­կան կազմակերպություն (համաձայ­նու­թյամբ)

Կարգավորման ենթակա խնդիրը

«Տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղե­կատվության ազատության մասին» ՀՀ օրենք­ներով սահմանված են այն տեղեկու­թյունները, որոնք ՏԻՄ-երը, որպես տեղեկատվու­թյուն տնօրինողներ, պարտավոր են հրապա­րակել: Մասնավորապես, «Տեղական ինքնա­կա­ռավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդ­վածի 5-րդ կետով սահմանվում է 3000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքի՝ պաշտոնական կայք ունենալու պարտավորությունը և այդ կայքում պարտադիր տեղադրման ենթակա փաստա­թղթերի ցանկը։

Կարգավորման ենթակա խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ՝ հրապա­րակման ենթակա տեղեկատվության կազմն ամբողջական չէ. այն չի ներառում բնակչի կողմից առավել պահանջարկված մի շարք տեղեկություն­ներ և կարիք ունի այնպիսի ընդլայն­ման, որը կնպաստի նաև տեղական մակար­դակում մաս­նակցայնության, թափանցիկության և հաշվետ­վո­ղականության բարձրացմանը:

Հիմնական նպատակը

Պարտավորության նպատակը հանրապետության 3000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնք­ներում ՏԻՄ-երի գործունեության թափանցիկու­թյան, հրապարակայնության,  բնակչությանը մա­տուց­վող համայնքային ծառայությունների որակի, հասանելիության ու մատչելիության բարելա­վումն է, ինչպես նաև մասնակցության ապահովումը:

Պարտավորության հակիրճ նկարագրությունը

Պարտավորության կատարման շրջանակներում նախատեսվում է քայլեր ձեռնարկել երկու ուղղու­թյամբ՝ օրենսդրական փոփոխությունների իրա­կանացում և համայնքային կայքերի գոր­ծառնա­կան հնարավորությունների բարելավում: 

Կատարվելիք օրենսդրական փոփոխություններով 3000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքները պարտավորություն կունենան հրապարակել նաև՝

  • - համայնքում առկա կառույցների (կրթական, մշակութային և այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ  և այլն) և (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում),
  • - համայանքապետարանի և դրա ենթակայու­թյամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների
  • - համայնքապետարանի կողմից տրված` գովազդի, առևտրի, շինարարության և այլ թույլտվություն­ների վերաբերյալ տեղեկատվությունը,

- համայնքում հանրային միջոցներով իրակա­նացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը,

Համայնքային կայքերի գործառնական հն­ա­րա­վորությունների ընդլայնման մասով նախա­տեսվում է՝

  • համայնքային գույքի կառավարման բաղադրիչի բարելավում, որը թույլ կտա համայնքային գույքի, դրա կառավարման վերաբերյալ տեղեկատվու­թյունը թափանցիկ և մատչելի  դարձնել  բնա­կիչների համար՝ միևնույն ժամանակ ապա­հովելով ներդրողներին հետաքրքրող տեղեկատվու­թյունների հասանելիությունը՝
  • համայնքային ենթակայության նախադպրո­ցական ուսումնական հաստատություններ երեխաներին առցանց հերթագրման ենթա­համակարգի ներդրում 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում,

- մատուցվող ծառայությունների ընթացա­կարգերի նկարագրությունները պարունակող տեղեկատվական քարտերի բաղադրիչի մշակում, որը, մատուցվող ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության տրամադրման  հետ մեկտեղ, հնարավորություն կտա բնակիչ­ներին ներկայացնելու  կարծիքներ և առա­ջար­կու­թյուններ մատուցվող ծառայությունների վերա­բերյալ՝ ՏԻՄ-երի կողմից քաղաքացիամետ ծառա­յությունների մատուցում ապահովելու նպատակով,

- 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնք­ների ՏԻՄ-երի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկման ապահովում Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական կայքում:

ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը

Հանրային վստահության բարելավում, հանրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարում:

Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին

Թափանցիկություն, հրապարակայնություն, մաս­նակցություն, տեխնոլոգիա և նորարարություն:

Հավակնություն

Բնակչին առավել հասանելի, տեղեկատվությամբ հագեցած, մասնակցային գործիքներով վերազին­ված համայնքային պաշտոնական կայքերի առկա­յություն և տեղական մակարդակում մասնակցո­ւ­թյան ընդլայնում:

Պոտենցիալ ազդեցություն

միջին

Իրականացման կարգավիճակ

ավարտված

ՄԱԿ-ինպատակներ

11.3 Մինչև 2030 թ. խթանել ներառական և կայուն քաղաքայնացումը և մարդկային բնակավայրերի մասնակցային, ինտեգրված և կայուն պլանավորումն ու կառավարումը բոլոր երկրներում

Ընթացիկ գործողություններ

 Գործողության Նկարագրություն
Սկզբի ամսաթիվ
Վերջի ամսաթիվ
Կարգավիճակ
Կառավարության մեկնաբանություն
1.1. 1. «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագծերի փաթեթի կազմում
11.2018
03.2019
կատարված
2.2. Օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում
04.2019
06.2019
կատարված
3.3. 3. «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ներկայացում ՀՀ Ազգային ժողով
04.2019
11.2019
կատարված
4.4. Համայնքների պաշտոնական կայքերի համապատասխանեցում օրենսդրական փոփոխություններին
12.2019
05.2020
կատարված
5.5. Տեղական ինքնակառավարման մարմիններին և ՔՀԿ-ներին ուղղված տեղեկատվական քարոզարշավ։ Նոր գործիքների և կայքերի հնարավորությունների ներկայացում համայնքի օգտատերերին
05.2020
08.2020
կատարված