5. Ջրային ռեսուրսների միասնական տեղեկատվական համակարգի հասանելիություն
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 11.2018 - 08.2020 |
Լիազոր մարմինը | Շրջակա միջավայրի նախարարություն |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Արտյոմ Մխիթարյան |
Պաշտոնը, վարչությունը | Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի պաշտոնակատար |
էլ. հասցեն | a.mkhitaryan@env.am |
Հեռախոսահամար | +37411818548 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Կադաստրի կոմիտե, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
Համապատասխան քաղաքացիական հասարակության կազմակերպություններ
Կարգավորման ենթակա խնդիրը
-ջրային ռեսուրսների պետական կադաստրի ծրագրի թարմացում
- շահագրգիռ կազմակերպություններում առկա տվյալների բազաների և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության տվյալների շտեմարանի միջև կապի ստեղծում՝ ապահովելով ջրային ռեսուրսների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն
Հիմնական նպատակը
- Բարելավել ջրային ոլորտի կառավարման կարգավորման արդյունավետությունը՝ ապահովելով ջրային ռեսուրսների կայուն օգտագործումը բնապահպանական և տնտեսական առումներով, |
- բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը և մասնակցությունը ջրային բնագավառում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործընթացում:
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը վարում է ջրային ռեսուրսների պետական կադաստրը, ինչն իրենից ներկայացնում է տեղեկատվական համակարգ: Ներկա դրությամբ աշխատանքներ են տարվում ջրային ռեսուրսների պետական կադաստրի թարմացման ուղղությամբ, և թարմացումից հետո ջրային ռեսուրսների պետական կադաստրի ամբողջական տվյալները, բացառությամբ ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների կտեղադրվեն համապատասխան ինտերնետային կայքում, որից կարող են անվճար օգտվել բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձինք: Միաժամանակ, համապատասխան ծրագրի ապահովման դեպքում ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման գործառույթը ևս հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով:
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում, տեղեկատվության հասանելիություն:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
Ջրային ռեսուրսների վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի ստեղծումն և ներդրումը տեղեկատվության հասանելիության տեսանկյունից կարևոր խթան կհանդիսանան ոլորտի թափանցիկության և հանրային ծառայությունների մատուցման բարելավման տեսանկյունից։
Հավակնություն
|
- ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրների լուծման գործընթացում հանրային մասնակցության ապահովում:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
6. Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար