6. Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում
Հանձնառության սկզբի և վերջի ամսաթիվ | 01.2019 - 12.2022 |
Լիազոր մարմինը | Կադաստրի կոմիտե |
Լիազոր մարմնի պատասխանատու անձը | Կարեն Գրիգորյան |
Պաշտոնը, վարչությունը | ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական տեխնո-լոգիաների կենտրոնի ստորաբաժանման ղեկավար |
էլ. հասցեն | karen.grigoryan@cadastre.am |
Հեռախոսահամար | +37460474237 |
Այլ շահագրգիռ մարմիններ
Այլ շահագրգիռ պետական մարմիններ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն և այլ հասարակական կազմակերպություններ
Կարգավորման ենթակա խնդիրը
Հայաստանի Հանրապետությունում հողային բազան փակ է, և որևէ տարածքի մասին տեղեկատվություն ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ կադաստրի կոմիտե կամ համապատասխան ՏԻՄ։ Հողօգտագործման սխեմաները, գոտևորման նախագծերը և այլ տարածական պլանավորման փաստաթղթեր, թեև օրենքով հանդիսանում են բաց փաստաթղթեր, հասանելի չեն կամ հասանելի են այնպիսի ձևաչափերով, որոնք ընկալելի չեն քաղաքացիների համար։ Արդյունքում` տարիներ շարունակ ՀՀ կադաստրի կոմիտեն և այլ գերատեսչություններ այդ տեղեկատվությունը տրամադրել են քաղաքացիներին առձեռն՝ միայն օրենքով սահմանված կարգով, իսկ համայնքների ղեկավարներն ունեցել են հողամասերը կամայական տնօրինելու հնարավորություն՝ առանց որևէ հանրային վերահսկողության հնարավորության։
Հիմնական նպատակը
Ապահովել հողային կադաստրի, հողօգտագործման սխեմաների, գոտևորման փաստաթղթերի թափանցիկությունն ու հասանելիությունը և, այդպիսով, համապատասխան կառույցների հանրային հաշվետվողականությունը։
Պարտավորության հակիրճ նկարագրությունը
Ապահովել հողային բազայի, հողօգտագործման սխեմաների գոտևորման փաստաթղթերի (տվյալների) ամբողջական հասանելիությունը հանրությանը՝ քարտեզի միջոցով, որոնման հնարավորությամբ` ապահովելով անձնական տվյալների պաշտպանության ռեժիմը։
ԲԿԳ ո՞ր մարտահրավերից է բխում պարտավորությունը
Հանրային ծառայությունների բարելավում, հանրային օրինավորության խթանում:
Համապատասխանությունը ԲԿԳ արժեքներին
Պետության և ՏԻՄ-երի կողմից տնօրինվող տեղեկատվության պրոակտիվ հրապարակումը կապահովի հողային ռեսուրսների մասին տեղեկատվության և դրանց վերաբերյալ որոշումների հանրային հասանելիությունը, կօգնի ապահովել հանրային հաշվետվողականություն, ինչի արդյունքում հնարավոր կդարձնի հանրային վերահսկողությունը հողօգտագործման սխեմաների ու գոտևորման փաստաթղթերի կիրարկման նկատմամբ։
Հավակնություն
ՀՀ կառավարության և ՏԻՄ-երի կողմից հողօգտագործման վերաբերյալ ընդունվող որոշումների թափանցիկության ապահովում, հանրային պատշաճ վերահսկողություն և վստահության բարձրացում այդ մարմինների նկատմամբ:
Պոտենցիալ ազդեցություն
Իրականացման կարգավիճակ
ՄԱԿ-ինպատակներ
11.3.1 Հողերի օգտագործման և բնակչության աճի ցուցանիշների հարաբերակցությունը