ՀՀ կառավարությունը ԲԿԳ ծրագրի մշակման մեկնարկը տալուց հետո նախաձեռնեց իրազեկման արշավներ
ՀՀ կառավարությունը ԲԿԳ ծրագրի մշակման մեկնարկը տալուց հետո նախաձեռնեց իրազեկման արշավներ: Հայտարարությունը տարածվեց և կառավարության պաշտոնական էջով և այլ գործընկերների կայքերով և սոցիալական էջերով:
Կառավարման համակարգն ավելի թափանցիկ նորարար դարձնելու նպատակով Հայաստանը տասը տարի առաջ միացավ ԲԿԳ (Բաց կառավարման գործընկերություն) նախաձեռնությանը: ԲԿԳ-ն հնարավորություն է տալիս քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին եւ միջազգային կառույցներին ներկայացնել առաջարկություններ, որոնք կնպաստեն կառավարման համակարգի բարելավմանը:
Արեւելյան գործընկերության երկրների խմբում 2011թ-ից Հայաստանը գործողությունների չորս ծրագիր է իրականացրել: 2021-2026թթ համար նախատեսված հինգերորդ ծրագրում, որը հետաձգվել էր համավարակի պատճառով, կան որոշակի փոփոխություններ: ԲԿԳ կառավարության նոր կայքէջում տեղադրվել է գործիք, որի միջոցով քաղաքացիներն ու ՔՀԿ-ները կարող են հանդես գալ իրենց առաջարկներով:
ԲԿԳ ծրագրի մոնիթորինգի եւ վերջերս կայացած հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանը խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ներկայացման առումով առաջընթաց է գրանցել:
ԲԿԳ գործողությունների հինգերորդ ծրագրում ներառված են հետեւյալ ոլորտները՝ տնտեսություն, պետական ծառայություններ, իրավունք եւ արդարադատություն պետական կառավարման բարեփոխումներ: Նշված ոլորտներին առընչվող առաջարկներն ընդունվում են ogp.gov կայքում մինչեւ դեկտեմբերի 15-ը:
Դեկտեմբերի 7-ին և 10-ին կայացավ Zoom հանդիպում մարզային գործընկերների հետ, որի ընթացքում առցանց լրացվեցին առաջարկներ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով: