Մարզային հանդիպումներ՝ «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նոր գործողությունների ծրագրի ձևավորման համար
10.12.2021
«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) նոր գործողությունների ծրագրի ձևավորման համար առաջարկների/գաղափարների հավաքագրման գործընթացի շրջանակներում 2021թ․ նոյեմբերի 29-ին, դեկտեմբերի 7-ին և 10-ին Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ քաղտուղարությունը «Արմավիրի զարգացման կոնտրոն» ՀԿ-ի հետ իրականանցրեց մարզային իրազեկվածության լայն արշավ՝ ՀՀ բոլոր մարզերում: Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացան ԲԿԳ գործընթացի համար կառավարության առաջնահերթությունների մասին, առցան առաջարկ ներկայացնելու գործիքի և հետագա գործողությունների մասին:
Հանդիպումներն իրականացվեցին առցանց ձևաչափով, որին մասնակցեցին համայնքային և քաղաքացիական ծառայողներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերից։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ԲԿԳ ազգային ծրագրերի միջոցով իրականացված բարեփոխումները և քաղաքացիները բարձրաձայնեցին խնդիրներ և ոլորտներ, որոնք բարեփոխումների կարիք ունեն։
ԲԿԳ-Հայաստան նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը, ներկայացրեց ԲԿԳ-Հայաստան նոր գործողությունների ծրագիրն ու կառավարության առաջնահերթությունները և մասնակիցների հետ համատեղ ձևավորեցին առաջարկներ և ներկայացրեցին կառավարության քննարկմանը։