Բարձրաստիճան պաշտոնյաների գույքի և եկամտի հայտարարագրերի թափանցիկությանն ուղղված քայլեր
Պաշտոնատար անձանց եկամուտների և գույքի հայտարարագրերի թափանցիկության ապահովման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով` ԲԿԳ հայաստանյան երկրորդ ծրագրում ներառված հանձնառություն իրականացման արդյունքում փոփոխություն կատարվեց ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի N 1835-Ն որոշման մեջ, և հանվեցին գույքի գործարքների համար սահմանված շեմերը: Օրինակ` անշարժ գույքի դեպքում վերացվեց 50 մլն ՀՀ դրամի, շարժական գույքի դեպքում` 7 մլն ՀՀ դրամի, ներդրումային գործարքների դեպքում` 5 մլն ՀՀ դրամի և փոխառնությունների դեպքում` 3 մլն ՀՀ դրամի շեմերը: Չնայած սրան, թե' ՀԿ-ները, թե' մամուլը կասկածի տակ են դնում հայտարարագրերում ներառված տեղեկատվության հուսալիությունն ու արժանահավատությունը: Առկա են բացեր, որոնք հրապարակելու դեպքում հայտարարագրերն առավել մատչելի և թափանցիկ կլինեին հանրության համար: Վերջիններս էլ նշում են . այդ տեղեկությունները պարտադիր հրապարակման կարիք ունեն: