Լրատվություն

Ընդլայնվել է իրական շահառուին պարզելու գործիքակազմը

Ընդլայնվել է իրական շահառուին պարզելու գործիքակազմը
11.11.2021

2018 թվականին ՀՀ կառավարությունը «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) գործողությունների ծրագրում ստանձնեց Իրական շահառուների բացահայտման գործընթացը: Այս շրջանակներում ՀՀ կառավարությունը միացավ «Իրական շահառուներ» առաջնորդական թիմին և ստանձնեց այս ուղղությամբ քաղաքականությունների մշակման պարտականությունը՝ մյուս մասնակից երկրների հետ միասին: Ըստ ԲԿԳ-Հայաստան գործողությունների ծրագր իառաջին փուլի այն վերաբերելու էր մետաղական հանքերի իրական շահառուներին: Սակայն 2021թ. հունիսի 3-ին Ազգային ժողովը ընդունել է օրենքների փաթեթ, որով ընդլայնվում է իրական շահառուների բացահայտման պարտավորություն ունեցող կազմակերպությունների շրջանակը:

2021թ. սեպտեմբերի 1-ից ներկայումս իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց կմիանան hանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում գործունեություն իրականացնող, ինչպես նաև տեսալսողական մեդիածառայություն մատուցող իրավաբանական անձինք: Մյուս բոլոր իրավաբանական անձանց համար, բացառությամբ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխա­նատվությամբ ընկերությունների, պարտավորությունը կգործի 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ միայն ֆիզիկական անձ մասնակիցներ ունեցող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների համար՝ 2023 թվականի հունվարի 1-ից:

Դիտել տեսադարանը