Գործողությունների Ծրագրեր
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 2012-2013ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Ակնարկ
"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը Հայաստանի գործողությունների ծրագիրը հաստատվել է 2012թ. ապրիլի 5-ին Մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում՝ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին" ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ: Ծրագիրը մշակվել էր ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբի կողմից, որը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ծրագրի հիմնական դրույթները նպատակաուղղված են եղել Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:
Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվել է միջազգային հանրությանը 2012թ. ապրիլի 17-18-ին Բրազիլիայում (մայրաքաղաք Բրազիլիայում) կայացած ԲԿԳ նախաձեռնության Բարձր մակարդակի տարեկան համաժողովի ժամանակ: Այն ներկայացրել են ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում:
Կցված ֆայլեր
- pdf Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան 2012-2013թթ.
- pdf Open Government Partnership-Armenia 2012-2013
- pdf ՀՀ կառավարության ինքնագնահատման զեկույց ԲԿԳ-Հայաստան 2012-2013թթ. ծրագրի
- pdf Government's OGP-Armenia 2012-2013 Self Assessment Repor
- pdf ԱՄՀ զեկույց ԲԿԳ-Հայաստան 2012-2013թթ. ծրագրի
- pdf IRM report on OGP-Armenia 2012-2013 NAP