ԲԿԳ Աջակցման բաժինն այցելեց Հայաստան

#OpenGovWeek-ի ընթացքում ԲԿԳ Աջակցության բաժինն այցելեց Հայաստան՝ աջակցելու Բաց կառավարման գործընկերության՝ ԲԿԳ-Հայաստանի 5-րդ գործողությունների ծրագրին և այն առաջնորդող բարեփոխողներին:
ԲԿԳ թիմը հանդիպել է Արայիկ Հարությունյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնակազմի ղեկավարին, եւ քննարկել է Հայաստանում Բաց կառավարման արժեքների հանձնառությունը, պետական կառավարման ոլորտում բարեփոխումների խորացումը, արդարություն, հակակոռուպցիոն, թվայնացում, բաց տվյալներ, քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ներգրավվածություն:
Այնուհետև թիմը հանդիպեց ՀՀ ԱՆ Երանուհի Թումանյանցին՝ շահառու սեփականության թափանցիկության և արդարադատության շարունակական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի առաջամարտիկ աշխատանքի շարունակման կարևորության մասին՝ հույս ունենալով տեսնել ամուր հանձնառություններ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ծրագրի համար:
Ամբողջական նյութը Twitter-ում՝ https://twitter.com/opengovpart/status/1529451046703091712