Գործողությունների պլաններ
-
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը 2011 թվականին և անդամակցությունից ի վեր իրականացրել է չորս ազգային գործողությունների ծրագրեր:
Գործողությունների ծրագրերը միտված էին բարելավելու կառավարության կողմից ստանձնված բարեփոխումների օրակարգը` դարձնելով դրանք ավելի թափանցիկ, հաշվետու, մասնակցային և նորարար։
ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. գործողությունների չորրորդ ծրագիրը գնահատվել է որպես առավել բարեփոխիչ ԲԿԳ Անկախ հաշվետվական մեխանիզմի (ԱՄՀ) զեկույցում։ Չորրորդ ծրագիրը աչքի էր ընկնում հանձնառությունների լավ կատարմամբ՝ չնայած համավարակի և պատերազմի մարտահրավերներին։ Չորրորդ ծրագիրը բավականին հավակնոտ էր, քանի որ ներառում էր օրենսդրական փոփոխություններ, և 11 հանձնառություններից առնվազն 6-ը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առաջարկներն էր: Ներդրվեցին մի շարք գործընթացներ, ինչպիսիք են` իրական շահառուների և հանրագրերի ինստիտուտը, նվազեցվեցին կոռուպցիոն ռիսկերը կրթության և առողջապահության ոլորտներում, բարելավվեց հանրային միջոցների թափանցիկությունը՝ պետական բյուջեի դրամաշնորհների մրցութային կարգի սահմանմամբ, հստակեցվեց և ընդլայնվեց հանրային պաշտոնյաների հայտարարագրերի շրջանակը, բարելավվեցին համայնքների կայքերի տեղեկատվության տրամադրման միասնականությունը և ծառայությունների մատուցման հնարավորությունը, ներդրվեց պետական ծառայությունների հետադարձ կապի ապահովման մեխանիզմը և այլն։ ԲԿԳ հանձնառությունները դարձան հասցեական և ժամանակին՝ հատկապես համավարակի և պատերազմի ժամանակ։ Հանձնառությունների իրականացման և ընթացքի վերաբերյալ իրազեկումը պայմանավորված էր համավարակով և պատերազմից հետո առաջացած խնդիրներով: Այնուամենայնիվ, կառավարությունը ՔՀԿ կազմակերպությունների հետ միասին կազմակերպեց և՛ առցանց, և՛ համայնքային հանդիպումներ՝ պահպանելով համավարակի կանոնները:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Հայաստանը «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամակցումից ի վեր բարելավել է իր գործողությունների ծրագրի մշակման, իրականացման, հանձնառությունների ստանձնման, ավելի հասցեական և հավակնոտ հանձնառությունների ստանձնման գործընթացները: ՀՀ կառավարությունն իրականացրել է 4 ազգային գործողությունների ծրագրեր, որոնք արտահայտվել են հետևյալ կերպ՝
- 2015 թվականին ստացել է ԲԿԳ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Չեմպիոնի կոչում՝ Տեղային մակարդակում «Խելացի համայնք» մասնակցայնության գործիքով
- ԲԿԳ գործընթացի միջոցով Հայաստանն ապահովեց «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության (EITI) պահանջները և դարձավ նախաձեռնության անդամ
- ԲԿԳ շրջանակներում ստեղծվեց E-draft իրավական ակտերի պորտալը: Սա որոշումների կայացման համար ուղիղ մասնակցության գործիք է բոլոր քաղաքացիների համար՝ առանց տարիքային, մասնագիտական և այլ խտրականությունների
- ԲԿԳ շրջանակներում կիրառվեց Crowdsourcing գործիքը: ԲԿԳ գլոբալ գործընթացում այս գործիքը դարձավ լավ օրինակ մյուս մասնակից կառավարությունների և տեղային իշխանությունների համար: Բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը և ներդրումն ունենալ ԲԿԳ գործողությունների մշակման փուլում՝ համաձայն ԲԿԳ կողմից սահմանված պահանջների
- Բարելավվեցին տեղային մակարդակում ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ: Ներդրվեցին ավագանու նիստերի հեռարձակում` հետադարձ կապի հնարավորությամբ և համայնքային ծառայությունների հասանելիություն և այլն:
- Պետական բյուջեի միջոցների հաշվին գործուղվող պաշտոնյաների հաշվետվությունների հրապարակում
- ՍտեղծվեցԻնտերակտիվ բյուջե Բաց տվյալների ձևաչափով:
- Հայաստանը դարձավ Իրական սեփականատերեր առաջնորդների թիմի անդամ: Ներդրվեց Իրական շահառուների բացահայտման ինստիտուտ՝ Պետական ռեգիստրի շրջանակներում: 2023 թվականից Հայաստանում գրանցված բոլոր կազմակերպությունները ներկայացնելու են իրենց կազմակերպության իրական շահառուներին: ՀՀ կառավարությունը ստորագրեց համագործակցության հուշագիր «Բաց շահառու» կազմակերպության հետ: Հայաստանն առաջին երկրներից էր, որ կիրառեց «Բաց շահառու» կազմակերպության կողմից մշակված չափորոշիչները
- Հայաստան այցելեց ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանը և ունեցավ հանդիպումներ ՀՀ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, ԲԿԳ աշխատանքները համակարգող խմբի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների և ՔՀԿ ներկայացուցիչների հետ: Անդրադարձ եղավ Հանրային հեռուստատեսության կողմից այցի վերաբերյալ:
- Հայաստանում ներդրվեց Հանրագրերի համակարգի ինստիտուտը
- Ներդրվեց քաղաքացիների հետադարձ կապի ապահովում պետական ծառայությունների վերաբերյալ՝ https://gnahatir.am/am/
- ՀՀ կառավարությունը ԲԿԳ-Հայաստան 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացրեց՝
- 24 և ավելի դեմ առ դեմ և Town hall հանդիպումներ ՀՀ բոլոր մարզերում: Հանդիպումները կայացել են քաղաքացիական հասարակության (ՔՀ) գործընկերների աջակցությամբ
- 10 և ավելի թեմատիկ հանրային քննարկումներ և հանդիպումներ ՔՀ կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
- Հանձնառությունների վերաբերյալ իրազեկում հանրային հեռուստատեսությամբ՝1, 2, 3, 4, 5
- Թեմատիկ հեռուստահաղորդումների ստեղծում ՔՀԿ գործընկերների հետ համատեղ՝ «Բաց կառավարում» հաղորդաշարներ Իրական շահառուների գործընթացի վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ
- 11 հանձնառություն՝ 6-ը քաղհասարակության առաջարկությամբ
- 5 օրենսդրական նախաձեռնություն և փոփոխություն
- ՀՀ կառավարության բարձր մակարդակի մասնակցությունը ԲԿԳ գագաթնաժողովին Կանադայում
- Համագործակցություն «Միջազգային բյուջեի նախաձեռնության» (International Budget Initiative) հետ՝ համագործակցության արդյունքում առաջին անգամ մշակվեց Հայաստանի «Բաց բյուջե» հետազոտությունը
- Կոռուպցիայի ընկալման համաթվի բարելավում
- 2020 թվականինԳյումրի-Վանաձոր համայնքները միացան Տեղային-ԲԿԳ-ին, 2022 թվականին էլ՝ Երևան քաղաքը և Արմավիր համայնքը դարձան ԲԿԳ նոր անդամներ
- Մեկնարկեց սերտ համագործակցություն Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ՝ տեղական ժողովրդավարության և բաց կառավարման գործընթացի սկզբունքների իրականացման հարցում
- ԲԿԳ-Հայաստան նախաձեռնությունը միացավ գործընկեր՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին՝ նպաստելու ՀՀ կողմից ստանձնված հանձնառությունների լավագույնս և ներառական իրականացմանը
- Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնում (USAID, UNDP, UN, ADB, GIZ, WB, EU, EC, UK Embassy)
- Մշակվեց ԲԿԳ-Հայաստան պաշտոնական կայքը՝ https://ogp.gov.am/hy/
- 2022 թվականի մայիսի 18-ին «Բաց շաբաթի ընթացքում» կայացավ «Բաց կառավարման կանայք» միջոցառումը:
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Չնայած մարտահրավերներին` ընդլայնվեց համագործակցության շրջանակը միջազգային գործընկերների հետ և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս: ՀՀ կառավարությունը, համաձայն ԲԿԳ կանոնների, պետք է մշակեր հաջորդ գործողությունների ծրագիրը 2020 թվականին, սակայն համավարակը, պատերազմը և արտահերթ խորհրդարանական ընտրությունները դարձան խոչընդոտ ծրագրի մշակման և հաստատման հարցում։
Կառավարությունը մեկնարկեց նոր ծրագրի մշակման փուլը 2021 թ. նոյեմբերին:
ԲԿԳ-Հայաստան 5-րդ գործողությունների ծրագրի մշակման համար ՀՀ կառավարությունը սահմանեց առաջնահերթ ուղղությունները, որոնք բխում են Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, ԲԿԳ (Վաշինգտոն) քաղաքական ուղղությունների և Հայաստանին ներկայացված առաջարկների, ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբ» գործընթացում ՀՀ-ին ներկայացրած առաջարկների և հանձնարարականների, ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբի նիստի ժամանակ ՔՀԿ գործընկերների առաջարկների տրամաբանությունից՝
- Տնտեսություն.
- Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
- Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում
- Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն
- Բարձր տեխնոլոգիաներ` թվայնացում
- Պետական ծառայություններ.
- Կրթություն
- Առողջապահություն
- Աշխատանքի և սոցիալական պաշտպանություն
- Բնական ռեսուրսների կառավարում (շրջակա միջավայրի պահպանություն, անտառներ, ընդերք և ջրային ոլորտ)
- Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ
- Պետական գույքի արդյունավետ կառավարում
- Իրավունք և արդարադատություն.
- Դատաիրավական բարեփոխումներ
- Ոստիկանության բարեփոխումներ
- Կոռուպցիայի դեմ պայքար՝ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ
- Պետական ծախսեր՝ պետական գնումներ, բյուջետային գործընթացում մասնակցային մեխանիզմների լրամշակում և ներդրում
- Բաց պայմանագրերի գործընթաց/բարեփոխումներ
- Բաց տվյալների քաղաքականություն
- Պետական կառավարման ինստիտուցիոնալ զարգացում.
- Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում
- Երիտասարդություն
- Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք
- Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում՝ ժողովրդավարության ամրապնդում, միգրացիա
- Մասնակցություն օրենսդրական դաշտում
Մեկնարկին զուգահեռ ՀՀ կառավարությունը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպեց հանրային քննարկումներ և հանդիպումներ, որոնք ուղղված էին ավելի թիրախային առաջարկներ և գաղափարներ հավաքագրելուն:
2021 թ. դեկտեմբերի 3-ին ՄԱԶԾ գրասենյակի աջակցությամբ կայացավ քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի հիմնական նպատակն էր ԲԿԳ-Հայաստան 2022-2024 թթ. ծրագրի համար նոր գաղափարների գեներացումը՝ միտված նոր գործողությունների մշակմանը` https://cutt.ly/8Klff31 :
Դեկտեմբերի 7-ին և 10-ին ԲԿԳ-Հայաստան քարտուղարությունը «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ իրականացրեց մարզային իրազեկվածության լայն արշավ: Հանդիպումներն իրականացվեցին առցանց ձևաչափով՝ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերից համայնքային և քաղաքացիական ծառայողները, քաղհասարակության ներկայացուցիչները, կրթական հաստատությունների ներկայացուցիչները քննարկեցին ԲԿԳ ազգային ծրագրերի միջոցով իրականացված բարեփոխումները, և քաղաքացիները բարձրաձայնեցին խնդիրներ և ոլորտներ, որոնք բարեփոխումների կարիք ունեն։
Հանդիպման ընթացքում մասնակիցները տեղեկացան ԲԿԳ գործընթացի համար կառավարության առաջնահերթությունների մասին ծրագրի պատասխանատուներից, առցանց ձևավորեցին առաջարկներ և ներկայացրեցին ԲԿԳ քարտուղարությանը:
Առաջարկների դասակարգման գործընթացի քննարկմանը ՔՀ կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկեցին կառավարությանը ընտրել ԲԿԳ սկզբունքներին և կառավարության առաջնահերթություններին առավել համապատասխան, ինչպես նաև այլ միջազգային գործընթացներում ՀՀ պարտավորությունների կատարմանը նպաստող առաջարկներ: Արդյունքում՝ ստացվեց 64 առաջարկ, որոնց մի մասը համապատասխանում էր սահմանված առաջնահերթություններին և ԲԿԳ սկզբունքներին, որոշները կամ չէին համապատասխանում ԲԿԳ սկզբունքներին կամ մասնակի էին համապատասխանում կամ ենթակա էին միավորման այլ առաջարկների հետ: Առաջարկներից հանրային քննարկման համար դիտարկվեցին ԲԿԳ սկզբունքներին և պահանջներին համապատասխան առաջարկները և գաղափարները, որոնք մասամբ համապատասխանում էին պահանջներին և կարիք ունեին լրացուցիչ քննարկման ոլորտի պատասխանատուների և առաջարկ ներկայացնողների հետ:
2022 թ. մարտին ԲԿԳ քարտուղարության և ՔՀ գործընկերների հետ համատեղ կազմակերպվեցին հանրային քննարկումներ, որոնց մասնակցում էին պետական կառավարման համակարգի, օրենքով ստեղծված մարմինների, ՔՀ կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝
մարտի 7-ին՝ քննարկվեց աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի ներդրում առաջարկը՝ https://cutt.ly/qKlbJAf
մարտի 9-ին ՝ քննարկվեցին գնումների, տեղական և պետական բյուջետային գործընթացների և կրթական համակարգում ոչ ֆինանսական ցուցանիշների առաջարկները՝ https://cutt.ly/eKlmpPy
մարտի 10-ին՝ քննարկվեցին էլեկտրոնային արդարադատության, բարեվարքության համակարգի կայացման, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նվերների և ռազմավարական հաղորդակցմանն ուղղված առաջարկները՝ https://cutt.ly/2KlYpfg
մարտի 14-ին՝ քննարկվեցին տվյալների քաղաքականության, ազգային տարածական տվյալների, բաց տեղեկատվական բազաների, հանրային գույքի օտարման և վարձակալության բաց պայմանագրեր, էլեկտրոնային աճուրդի միասնական հարթակի և պետական ռեգիստրի կողմից տրամադրվող տեղեկատվության վերաբերյալ առաջարկները՝ https://cutt.ly/vKlYQQK :
Քննարկումների արդյունքում որոշվեց միասնական մոտեցում ցուցաբերել տվյալների և բազաների հանրային հասանելիության առաջարկներին՝ ընդունելով, որ դրանց մասին նպատակահարմար է խոսել ՀՀ-ում տվյալների միասնական քաղաքականության հայեցակարգի փաստաթղթի մշակումից հետո: Հայեցակարգով կկարգավորվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները, կսահմանվեն ՀՀ-ում գոյություն ունեցող տվյալները, կսահմանվեն տվյալների հանրային հասանելիության և պետական տուրքի սկզբունքները, չափորոշիչները և այլն:
Մայիսի 19-ին կայացավ ԲԿԳ-Հայաստան աշխատանքային ընդլայնված նիստ, որին բացի աշխատանքային խմբի հիմնական անդամներից մասնակցում էին ԲԿԳ Աջակից կենտրոնի պատվիրակությունը և միջազգային կազմակերպությունների գործընկերները: Հանդիպմանը ԲԿԳ-Հայաստան քարտուղարությունը ներկայացրեց նոր գործողությունների ծրագրի նախագծում ներառված հանձնառությունները և դրանց ընտրության տրամաբանությունը: Ծրագրում ներառվել են այնպիսի հանձնառություններ, որոնք կլինեն հայեցակարգային և կկարգավորեն այդ ոլորտներում առկա բացերը և թերությունները: Այդպիսի հանձնառություններից են հանրային հաղորդակցման ճարտարապետության, տվյալների քաղաքականության հայեցակարգը, աշխատանքային իրավունքի հարաբերությունները, դատական համակարգի և հանրային ռեսուրսների գործընթացների թափանցիկությունը, կոռուպցիայի դեմ պայքարի կամ կոռուպցիան կանխարգելող գործողություններ:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Բաց կառավարման գործընկերությունը (այսուհետ՝ ԲԿԳ) բազմակողմ համագործակցություն ենթադրող նախաձեռնություն է, որն ունի հստակ ձևավորված օրակարգ և հանձնառություններ: Նախաձեռնությունը կոչված է համախմբելու կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միասին աշխատելու և ձևավորելու կառավարության ներառական զարգացման օրակարգը, կառավարման համակարգը թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային դարձնելու ուղղությամբ:
Բոլոր կառավարություններն ունեն մարտահրավերներ, որոնց լուծումների համար գոյություն ունեցող մեթոդները բավարար չեն և, ուրեմն, անհրաժեշտ է ներգրավել և կիրառել այլընտրանքային և արդյունավետ մեթոդներ և մոդելներ:
«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ոչ միայն ստեղծում է կարևոր երկխոսություն շահագրգիռ կողմերի միջև, այլ նաև ապահովում տարածաշրջանային հարցերի վերհանման և քննարկման գործընթաց՝ նախաձեռնության անդամ երկրների հետ:
Հայաստանի Հանրապետությունը միացել է ԲԿԳ նախաձեռնությանը 2011 թվականի հոկտեմբերի 17-ից և մինչ օրս իրականացրել է երեք գործողությունների ծրագիր: Հանձնառությունները, որոնք ներառվել են ԲԿԳ գործողությունների ծրագրերում, ընդգրկել են սոցիալական, իրավական, ֆինանսական, համայնքային, հանքարդյունաբերության և այլ ոլորտներ: Անկասկած, Հայաստանում այս գործընթացը կայացել է իր ամբողջ նշանակությամբ և դարձել առողջ ժողովրդավարության խթանիչ գործիք:
ԲԿԳ նախաձեռնությանն անդամակցելուց ի վեր վստահորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում բարելավվել են հանրային կառավարման համակարգի արդյունավետությունը, տեղեկատվության հասանելիությունը, բարձրացել հաշվետվողականության պատասխանատվությունը, և ձևավորվել է որոշումների կայացման գործընթացում ավելի պատասխանատու հասարակություն:
Կարևորելով ԲԿԳ համընդհանուր առաջընթացը՝ 2016 թվականին ԲԿԳ մասնակից երկրները, ինչպես նաև Հայաստանը, միացան Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանն ուղղված հռչակագրին:
2017 թվականից Հայաստանը մեկնարկեց Կայուն զարգացման նպատակներին ուղղված գործընթացը և 2018 թվականի հուլիսի 17-ին ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին ՀՀ առաջին փոխվարչապետը ներկայացրեց Հայաստանի ԿԶՆ առաջին կամավոր զեկույցը: Միանշանակ է, որ ԲԿԳ նախաձեռնությունը կայացած և աջակից մեխանիզմ է լավագույնս իրականացնելու ԿԶ 17 նպատակները: Այս երկու գործընթացներն էլ ավելի են ամրապնդում և համախմբում միջազգային հանրությանը՝ լուծելու 21-րդ դարի մարտահրավերներն էկոլոգիական, տնտեսական, սոցիալական և իրավահավասար ուղղություններում:
2018 թվականի ապրիլին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» շրջադար-ձային էր հայ ժողովրդի համար: Հայաստանում հաղթել է ժողովրդավարությունը, և այդ հաղթանակն անդառնալի է: Հայաստանի հասարակությունն ապացուցեց, որ կրողն է ժողովրդավարության և արդարության գաղափարական հենասյունային արժեքների: Այսօր մեր կառավարության առաջնային խնդիրներից են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության հաստատումը, կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդումը, տնտեսական և քաղաքական դերակատարների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծումը:
2018 թվականի հունիսին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ կառավարության ծրագիրը հաստատում է Հայաստանի զարգացման խոչընդոտները հաղթահարելու քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության և արդար մրցակցության բարձր հանձնառության միջոցով: Ծրագիրը նպատակաուղղված է նաև տնտեսական աճի զարգացմանը, արտահանման խթանմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և աղքատության հաղթահարմանը՝ տնտեսական և սոցիալական ոլորտների հավասարակշռված գործունեության, հանրային և շրջակա միջավայրի կառավարման կայուն բարելավումների միջոցով:
Հայաստանի կառավարությունը մեծ պատրաստակամությամբ պարտավորվում է կյանքի կոչելու ԲԿԳ սկզբունքները՝ էլ ավելի ամրապնդելու քաղաքացի-պետություն փոխգործակցության մշակույթը՝ ապահովելով քաղաքացու ակտիվ մասնակցությունը կառավարման համակարգի, որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
ՀՀ կառավությունն արդեն իսկ իրականացրել է երեք գործողությունների ծրագիր, որոնք էականորեն բարելավել են պետության և քաղաքացիների համար կարևոր ամենախոցելի և փակ ոլորտները՝ բարելավելով հանրային ծառայությունների մատուցումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը, հանրային վստահության խթանումը, ինչպես նաև ապահով համայնքների ստեղծումը: Անվիճելի է առաջընթացն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը, պետական գնումների բարեփոխումները, իրավաստեղծ գործունեությունը, տեղեկատվության մատչելիությունը, սոցիալական հասանելիությունը, պետական բյուջեն և այլն: ԲԿԳ գործողությունների երկրորդ և երրորդ ծրագրով ստանձնած և սահմանված վերջնաժամկետներում ավարտին չհասցրած հանձնառությունները շարունակվել են և հիմնականում ավարտին հասցվել՝ անգամ ծրագրերի ավարտից հետո: Նախաձեռնության առաջընթացը գնահատվել և արժևորվել է և տեղական, և միջազգային գործընկերների կողմից՝
2015 թվականի սեպտեմբերին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ կառավարության աշխատակազմն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակին՝ Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնության շրջանակում հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար:
2015 թվականի հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում ԲԿԳ նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակներում Հայաստանն արժանացավ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բարձր առաջին տեղի մրցանակին՝ ստանալով «Տարածաշրջանային չեմպիոն» կոչումը: Հայաստանը մրցանակաբաշխությանը ներկայացրել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում նախաձեռնությունը: Մրցույթում այն ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին ՏԻՄ-երի կողմից մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
2018 թվականի փետրվարի 19-ին ՀՀ կառավարության աշխատակազմում տեղի ունեցավ Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության-Հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Օրակարագային հարցերից էր ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի մեկնարկը և նոր գործողությունների ծրագրի մշակման ժամանակացույցը: ՀՀ կառավարությունը հրապարակել էր այն հիմնական չափորոշիչները, ուղեցույցը և ձևաչափը, որոնցով պետք էր առաջնորդվել գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս:
Բոլոր շահագրգիռ մարմինները, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիները կարող էին ԲԿԳ սկզբունքներից բխող հստակ առաջարկությունները ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ՝ ogp@gov.am էլ. փոստի միջոցով:
2018 թվականի մարտին կառավարությունը մեկնարկեց գործողությունների ծրագրի իրազեկման արշավը: ԲԿԳ հայաստանյան թիմն այցելեց Գյումրի, Արմավիր, Վանաձոր, Լեռնապատ համայնք և Իջևան: ԲԿԳ հայաստանյան թիմը հանդիպեց մարզային հասարակական կազմակերպությունների, ուսումնական և լրատվական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացրեց Բաց կառավարման գործընկերության առաքելությունն ու տարիների ձեռքբերումները:
ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվեց ԲԿԳ նոր գործողությունների ծրագրի մեկնարկի իրազեկման և առաջարկների հավաքագրման գործընթաց՝ պետական կառավարման մարմիններից: Արդյունքում հավաքագրվեց 42 առաջարկ:
2018 թվականի մայիսի 7-11-ը ԲԿԳ անդամ 75 երկիր նշում էր Բաց կառավարման շաբաթը, որի շրջանակներում իրականացվում էին բաց կառավարման, թափանցիկությանը, հաշվետվողականությանը, մասնակցային կառավարման խնդիրներին վերաբերող միջոցառումներ: Մայիսի 10-ին Բաց կառավարման շաբաթ միջազգային նախաձեռնության շրջանակներում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) հետ համատեղ կազմակերպվեց հանդիպում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպման նպատակն էր ապագա լրագրողներին ներկայացնել Բաց կառավարման գործընկերություն միջազգային նախաձեռնությանը Հայաստանի անդամակցության 7 տարիների փորձը, ձեռքբերումները և տեղեկացնել նոր գործողությունների ծրագրի մեկնարկի մասին: Իսկ հունիսի 22-ին կայացավ ԻԱԿ կողմից կազմակերպված աշխատանքային խմբի քննարկում, որի նպատակն էր համախմբել քաղհասարակության ուժերը ԲԿԳ հայաստանյան գործողությունների նոր՝ 4-րդ ծրագրի մշակման փուլում, ինչպես նաև քննարկել քաղհասարակություն-կառավարություն փոխգործակցության նոր ձևաչափերը:
Հունիսի 30-ին կայացավ ԲԿԳ աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ առաջին փոխվարչապետը (ԲԿԳ հայաստանյան համակարգող) և քաղհասարակության անդամները քննարկեցին և վերահաստատեցին ԲԿԳ-Հայաստան գործողությունների ընթացքը:
2018 թվականի հուլիսի 9-ին ԲԿԳ աշխատանքային խումբը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան այցելած ԲԿԳ նախաձեռնության տնօրենի տեղակալ Ջոզեֆ Փաուելի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասուի հետ և քննարկեցին ավելի արդյունավետ համագործակցության հասնելու մեխանիզմները՝ նոր ծրագրի կազմմանն ընդառաջ:
ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակության գործընկերների աջակցությամբ, հայտարարում է գաղափարների մրցույթ՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների չորրորդ ծրագիրը համալրելու նպատակով: «Crowdsourcing» գործիքի միջոցով բոլոր քաղաքացիները կարող էին ներկայացնել առաջարկություն՝ անկախ մասնագիտական և տարիքային սահմանափակումների: Պետական ծառայողների շրջանակներում գործընթացի տարածման և ավելի խորքային առաջարկների հավաքագրման համար ՀՀ վարչապետի աշխատակազմի նախաձեռնությամբ գործիքը նաև շրջանառվել և տարածվել է բոլոր պետական կառավարման մարմինների ստորաբաժանումների հանրային ծառայողների միջև:
Միաժամանակ կայացել են մարզային հանդիպումներ՝ կազմակերպված ՀՀ վարչապետի աշխատակազմի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ների աջակցությամբ:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ՝
Տավուշ, Լոռի, Արագածոտն և Աշտարակ - հանդիպումներ տեղային ՀԿ ներկայացուցիչների, մանկավարժների և ակտիվ քաղաքացիների հետ՝ ԲԿԳ գործընթացի ներկայացում:
2018 թ. սեպտեմբերի 17-18-ը Աղվերանում կայացավ արտագնա աշխատանքային նիստ՝ ԲԿԳ խմբի անդամների և միջազգային փորձագետների մասնակցությամբ:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ՝
Հանդիպումներ ՀՀ 10 մարզերում, ինչպես տեղային ՀԿ-ների և մտավորականների, այնպես էլ՝ 12 հանդիպում պետական հաստատությունների հանրային ծառայողների հետ: Հանրային լսումներ (Town hall) ՀՀ 4 մարզերում՝ Արմավիր, Արարատ, Արագածոտն, Կոտայք և մայրաքաղաք Երևան, որոնց մասնակիցների ընդհանուր թիվը 170-ն է: 4 ոլորտային քննարկված առաջարկ, որոնց արդյունքում հետադարձ կապի միջոցով ստացված խորհուրդ-առաջարկները բարելավեցին հանձնառությունների նպատակները:
Պետական կառավարման մարմինների (42) և «Crowdsourcing» գործիքի միջոցով ստացված առաջարկները (47) ամփոփելու համար կայացան հանդիպումներ, որոնց արդյունքում առաջարկները դասակարգվեցին ԲԿԳ արժեքներին՝
1. չհամապատասխանող
2. քիչ հավակնոտ
3. բարելավող
4. հավակնոտ
2018 թվականի հոկտեմբերի 17-ի աշխատանքային խմբի նիստում քննարկվեցին և հաստատվեցին ԲԿԳ-Հայաստան գործողությունների չորրորդ ծրագրի նախագծի հանձնառությունները: Գործողությունների ծրագրի 11 հանձնառություններից 6-ը հանդիսանում են քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները:
Հայաստանի Հանրապետության միանալը Բաց կառավարման գործընկերության (այսուհետ՝ ԲԿԳ) շարժմանն ազդարարվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի նամակով[1]՝ ողղված ԲԿԳ համակարգող խորհրդի համանախագահներին: 2011թ. հոկտեմբերի 17-ի իր նամակում նախարարը նշել էր, որ Հայաստանն ողջունում է Բաց կառավարման գործընկերության գաղափարը, որը պետությունների համար պետք է ձևավորի միասնական հարթակ՝ ստեղծելով իրենց ժողովուրդների կարիքներին առավել համապատասխանող կառավարություններ: Այդ նամակից հինգ տարի անց, 2016 թվականին վստահաբար կարող ենք փաստել, որ Բաց կառավարման գործընկերությունը այլևս կայացել, գաղափարից վերածվել է աշխարհի պետությունների շուրջ 1/3-ի համար ժողովրդավարությունը խթանող ամենաարդյունավետ գործիքներից մեկի: Այս հաջողությունն արժևորվում և գնահատվում է նաև մեր պետության կողմից, ինչի ապացույց է Հայաստանի ազգային` երրորդ Գործողությունների ծրագրի մշակումը:
ԲԿԳ գաղափարախոսությունն ու գործիքակազմը միանգամայն համահունչ են Հայաստանի պես ոչ մեծ, բայց բարեփոխումները վճռական և հետևողական իրականացնող երկրի նպատակներին, որը օրակարգային խնդիր է դրել բարձրացնել հանրային կառավարման համակարգի արդյունավետությունը: Չունենալով այդ խնդրին հսկայական ռեսուրսներ ուղղելու հնարավորություն՝ մենք որդեգրել ենք կառավարման համակարգի կատարելագործման այլ, առավել հիմնարար քաղաքականություն. այն է՝ կիրառել բաց կառավարման դոկտրինը: Վերջինս ենթադրում է, որ տեղեկատվության հասանելիությունը, հաշվետվողականության բարձրացումը, մասնակցային վարքագծի խթանումը կհանգեցնեն ավելի հասուն, բանիմաց, զարգացած և պատասխանատու հասարակությունների ձևավորմանը: Արդյունքում կբարձրանա կառավարման համակարգի արդյունավետությունը և անհանդուրժողականությունն այնպիսի արատավոր երևույթների հանդեպ, ինչպիսիք են կոռուպցիան, անարդարությունը և հանրային միջոցների անարդյունավետ օգտագործումը: Այս նպատակները բխում են թե՛ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից, թե՛ Կառավարության ծրագրից և թե՛ համընդհանուր և ոլորտային ռազմավարական փաստաթղթերից, որոնց կիրարկման համար ձեռնարկվում են թիրախային միջոցառումներ և ծրագրեր:
Բաց կառավարումն ինքնին չի նշանակում կառավարման արդյունավետության բարձրացում, սակայն դրա միջոցով հնարավոր է ներդնել վերահսկողական նոր գործիքակազմ, բարձրացնել հաշվետվողականությունը, թափանցիկ դարձնել պետական գերատեսչությունների աշխատանքը, դրանով իսկ հզորացնել ժողովրդի իշխանությունը, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արդյունավետ կառավարմանը: Այս ամենից ելնելով՝ Հայաստանը շարունակում է առավել մեծ պարտավորվածությամբ ԲԿԳ սկզբունքները կյանքի կոչելու ուղին, ինչը պատվաբեր է 21-րդ դարի յուրաքանչյուր ժողովրդավար պետության համար: Կարևոր է նաև, որ ամրապնդվում է քաղաքացի-պետություն փոխգործակցության նոր մշակույթը՝ ապահովելով քաղաքացու ակտիվ մասնակցությունն որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունը 2011-2016թթ. ընթացքում ԲԿԳ իր երկու ազգային ծրագրերի միջոցով շոշափելի բարեփոխումներ է իրականացրել այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են բյուջետային համակարգը (օրինակ` Ծրագրային բյուջետավորումը), հանքարդյունաբերությունը (օրինակ՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացը), առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը, պետական գնումների բարեփոխումները, իրավաստեղծ գործունեությունը, տեղեկատվության մատչելիությունը և այլն: Շուրջ 20-ից ավել հանձնառությունների միջոցով թիրախավորված գործողություններ են ձեռնարկվել ԲԿԳ հիմնական մարտահրավերների ուղղությամբ՝ բարելավելով հանրային ծառայությունների մատուցումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը, հանրային վստահության խթանումը, ինչպես նաև ապահով համայնքների ստեղծումը:
Հայաստանի կողմից արդեն իսկ որդեգրած մոտեցում է դարձել ԲԿԳ սկզբունքներին համահունչ գործելաոճը նաև ԲԿԳ գործողությունների ծրագրից դուրս: Դրա վառ օրինակն է նախորդ Գործողությունների ծրագրերով ստանձնած պարտավորությունների շարունակականությունը: Նախորդ Գործողությունների ծրագրերով ստանձնած հանձնառությունները շարունակականորեն իրականացվում են անկախ դրանց՝ հաջորդ ԲԿԳ ծրագրերում չընդգրկելու հանգամանքից: Այսպես օրինակ՝ արդեն իսկ ներդրվել է «Mail-Armenia» համակարգը, որը գործում է e-Citizen պորտալի ներքո և ՀՀ քաղաքացիներին ամրակցվում են անձնական էլեկտրոնային հասցեներ: Աշխատանքներ են տարվում պաշտոնական ծանուցումներն ուղարկել նաև այդ համակարգի միջոցով: Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկության ապահովում հանձնառությունը իրականացվելու է Հայաստանի 20000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների համար: Կշարունակվի նաև համայնքապետարանների գործունեության, տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ ՏԻՄ) (համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին) վերապահված լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացումը՝ քաղաքացիների սպասարկման նոր գրասենյակների բացման, ինչպես նաև համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների վերապատրաստման միջոցով: Հայաստանն ավարտին կհասցնի արդեն իսկ մեկնարկած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը միանալու գործընթացը:
Բացի այդ, երկրորդ Գործողությունների ծրագրով ստանձնած և, օբյեկտիվ հանգամանքներից ելնելով սահմանված վերջնաժամկետներում ավարտին չհասցրած հանձնառությունները ևս շարունակվելու են և ավարտին են հասցվելու՝ անկախ դրանց՝ երրորդ Գործողությունների ծրագրում չներառելու հանգամանքից:
Ի հավելումն վերոգրյալի՝ հարկ է նշել, որ Կառավարությունը հայտնել է և հաստատակամ է իր պատրաստակամության մեջ համատեղ աշխատել և աջակցել Գործողությունների ծրագրերի մշակման ընթացքում ստացված այն առաջարկների իրականացմանը, որոնք ԲԿԳ ձևաչափին չհամապատասխանելու պատճառով չեն ընդգրկվել Գործողությունների ծրագրերում, սակայն կարող են նպաստել կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Ոգեշնչող է, որ մեր երկրի ջանքերը նկատվում և գնահատվում են թե՛ հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից, և թե՛ միջազգային հանրության կողմից: Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնած 13-րդ «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը «Բաց կառավարման գործընկերություն» միջազգային նախաձեռնության շրջանակում հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունների լավագույն իրականացման համար ՀՀ կառավարության աշխատակազմն արժանացավ «Ոսկե բանալի» մրցանակին: 2015 թվականի հոկտեմբերին Մեքսիկայի Միացյալ Նահանգների Մեխիկո քաղաքում ԲԿԳ նախաձեռնության գլոբալ համաժողովի շրջանակներում ամփոփվել են նախաձեռնության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության արդյունքները, որին առաջին անգամ մասնակցելու հայտ ներկայացրած Հայաստանն արժանացել է բարձր մրցանակի՝ զբաղեցնելով տարածաշրջանում (Ասիա-Խաղաղօվկիանոսյան) առաջին տեղը, և ստանալով այսպես կոչված՝ «Տարածաշրջանային չեմպիոն» կոչումը: Մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ստեղծում և ներդրում ՀՀ համայնքապետարաններում» նախաձեռնությունը: Մրցույթում այն ներկայացվել է «Խելացի համայնք» (Smart Municipality) անվանմամբ: Ծրագրի նպատակն է Հայաստանի ՏԻՄ-երի գործունեության արդյունավետության բարձրացումը և բաց կառավարման միջոցով համայնքների բնակիչներին ՏԻՄ-երի կողմից մատուցվող հանրային ծառայությունների բարելավումը:
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Նախորդ երկու Գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի (այսուհետ՝ ԱՀՄ) առաջարկությունները հանդիսացան այն անկյունաքարը, որի հիման վրա ՀՀ կառավարությունը՝ քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ, նախաձեռնեց երրորդ Գործողությունների ծրագրի մշակման գործընթացը: Այժմ, առաջնորդվելով այն համոզմունքով, որ բազմակողմ համագործակցության և շահագրգիռ քննարկումների արդյունքում մշակված ծրագիրը հանգեցնում է որակապես բարձր և առավել շոշափելի արդյունքների, ԲԿԳ-Հայաստան երրորդ Գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվեց հենց այդ տրամաբանությամբ: Այսինքն, առաջնահերթ կարևորություն էր տրված ծրագրի՝ ԲԿԳ հիմնարար սկզբունքներին համապատասխան մշակման փուլ անցկացնելու խնդրին, որն իր շղթայական ազդեցությունը պետք է ունենա հաջորդող 2 տարիների իրականացման ողջ գործընթացի վրա:
Գաղափարների հրավեր և բաց մրցույթ
Ծրագրի մշակման փուլը սկսվեց դեռևս 2016 թվականի հունվարից, երբ նախապես կազմվեց ծրագրի նախագծման քայլերի հաջորդականությունն ու ժամանակացույցը: Այն ներկայացվեց և քննարկվեց նաև փետրվարի 15-ին նախաձեռնության հայաստանյան աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) ընդլայնված նիստի ժամանակ, որտեղ ՀՀ կառավարությունը հայտարարեց ծրագրի մշակման գործընթացի մեկնարկի մասին: Արդյունքում համաձայնեցված ժամանակացույցը հանդիպման հաջորդ օրն ուղարկվեց սույն գործընթացում ներգրավված կողմերին և միաժամանակ հրապարակվեց նաև www.ogp.am կայքում: Այնուհետև հրապարակվեցին հանձնառությունների ներկայացման համար սահմանված ձևաչափը և հայերեն ուղեցույցն այն հիմնական չափորոշիչների մասին, որոնցով պետք էր առաջնորդվել Գործողությունների ծրագրի հանձնառությունները մշակելիս: Ուղեցույցում տեղեկություն էր տրված ԲԿԳ 4 հիմնարար սկզբունքների և SMART չափանիշների մասին: Հայտարարվել էր նաև, որ ԲԿԳ սկզբունքներին համապատասխանելուց բացի Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան երրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս նախապատվությունը կտրվի այն առաջարկներին, որոնք, բացի նշված Բաց կառավարման գործընկերության չափանիշերի համապատասխանությունից, միաժամանակ միտված կլինեն Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հաստատված կայուն զարգացման նպատակների իրականացմանը և համահունչ կլինեն Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությանը: Նախապես ուղեցույցում նշվել էր, որ առաջարկությունները, որոնք ենթադրում են նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխությունների կատարման պահանջ (նշված պահանջի ապահովումը դուրս է ՀՀ կառավարության լիազորությունների շրջանակից), գործողությունների ծրագրում չեն ընդգրկվի: Բացի այդ, Ծրագիրը կազմելու նպատակով առաջարկություններ ներկայացնելու հրավերը էլեկտրոնային եղանակով ուղարկվել է աշխատանքային խմբի անդամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իսկ պետական գերատեսչություններին տրվել է համապատասխան հանձնարարական: Նախագիծը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը գործընթացում ակտիվ ներգրավված ՀԿ-ների կողմից շրջանառվել են նաև այլ գործընկեր ՀԿ-ների և քաղաքացիների միջև:
Քաղաքացիական նախաձեռնություններ
Հնարավորինս լայն շրջանակներին, այդ թվում անհատ քաղաքացիներին, գործարարներին, ընկերություններին՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, ԲԿԳ ծրագրի համար առաջարկներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու
նպատակով ՀՀ Կառավարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կոլբա» նորարարական լաբորատորիայի աջակցությամբ մշակեց crowdsourcing նոր առցանց գործիք: Արդյունքում հայտարարվեց գաղափարների մրցույթ, և այս գործիքի միջոցով ներկայացվեց 18 առաջարկ:
Կազմակերպվել են նաև հանդիպում-քննարկումներ տարբեր ոլորտի փորձագետների հետ, որոնց ընթացքում գեներացվել են նոր մտքեր հավակնոտ հանձնառությունների տեսքով:
Արդյունքում ստացվել և մշակվել է 70-ից ավելի առաջարկություն: ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից առաջարկների ամփոփ փաթեթը ներկայացվել է աշխատանքային խմբի անդամների քննարկմանը: Ստացված առաջարկություններն անցել են քննարկումների մի քանի փուլ: Նախ դրանց գերակշռող մեծամասնությունը շրջանառվել է պետական գերատեսչությունների միջև՝ մասնագիտական կարծիք ստանալու նպատակով: Այնուհետև ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից կազմակերպվել են մի շարք հանդիպում-քննարկումներ առաջարկների հեղինակների և համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Առանձին քննարկվել են նաև գերատեսչություններից ստացված առաջարկները:
Բազմաշահառու քննարկում
2016թ. հունիսի 11-12-ը Աղվերանում, ՄԱԿ-ի ԶԾ-ի աջակցությամբ, կայացավ աշխատանքային խմբի ընդլայնված արտագնա նիստը՝ ԲԿԳ 2016-2018թթ. Գործողությունների ծրագրի աշխատաժողով խորագրով: Առաջարկները քննարկելու նպատակով մասնակիցները բաժանվել էին քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներից կազմված երկու
ենթախմբերի: Յուրաքանչյուր խումբ առանձին քննարկեց առաջարկությունների փաթեթը: Ենթախմբերը պետք է գնահատեին առաջարկությունները և որոշեին դրանք ընդգրկել (եթե համապատասխանում է ԲԿԳ չափանիշներին և սկզբունքներին) կամ չընդգրկել (եթե չի համապատասխանում ԲԿԳ չափանիշներին և սկզբունքներին) ԲԿԳ ԱԾ-ում: Դրա հիման վրա ենթախմբերը կազմեցին իրենց համար ընդունելի կարճ ցուցակ: Այդ երկու կարճ ցուցակների համադրմամբ կազմվեց ընդհանուր միասնական կարճ ցուցակ: Այն առաջարկությունները, որոնք ընդգրկված էին միայն մեկ ենթախմբի կարճ ցուցակում, ևս քննարկվեցին և դրանցից որոշները նույնպես համալրեցին միասնական կարճ ցուցակը: Հարկ է նշել, որ բացի աշխատանքային խմբի անդամներից ենթախմբերի աշխատանքներին, ինչպես նաև ընդհանուր հանդիպմանը մասնակցում էին նաև այլհասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխատանքային խմբի անդամ չհանդիսացող պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք ոլորտներում բարձր համբավ ունեցող փորձագետներ:
Ծրագրի նախագծի վերջնական տարբերակը քննարկվել և հավանության է արժանացել հունիսի 20-ին կայացած աշխատանքային խմբի ընդլայնված նիստում:
Ընդհանուր առմամբ ներկայացվել էր շուրջ 70 առաջարկություն, որոնցից ընտրվեցին 8-ը, որոնք համապատասխանում էին ԲԿԳ սկզբունքներին և ձևաչափին: Ծրագրում ներառված յուրաքանչյուր պարտավորություն թիրախային է և ընտրված է համակողմանի քննարկումների արդյունքում:
ՀՀ կառավարությունը, իր ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս, առաջնորդվել է ԲԿԳ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համապատասխան պարտավորությունների ներգրավման սկզբունքով, ԲԿԳ սկզբունքներով և www.opengovpartnership.org կայքում առկա գործողությունների ծրագրի մշակման ձևաչափով, ինչպես նաև Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հաստատված կայուն զարգացման նպատակներով ու ազգային հակակոռուպցիոն ռազմավարությամբ:
Ստացված և Ծրագրում չներառված առաջարկությունների վերաբերյալ կազմվել է ամփոփաթերթ, որտեղ նշվել է դրանք ծրագրում չընդգրկելու հիմնավորումը և պարզաբանումը: Այդ ամփոփաթերթը ներկայացվել է աշխատանքային խմբի անդամներին և տեղադրվել www.ogp.am կայքում՝ ապահովելով դրա հասանելիությունը հանրության համար:
ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԲԿԳ երրորդ գործողությունների ծրագիրը մշակելու գործընթացում ներգրավված բոլոր կողմերի, մասնավորապես՝ պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, փորձագետների և անհատ քաղաքացիների ջանքերը: Նշված գործընթացում ներգրավված են եղել կազմակերպություններ և անձինք ըստ Ցանկ N1-ի:
ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի վերաբերյալ անկախ հաշվետվական մեխանիզմի (այսուհետ՝ ԱՀՄ) հետազոտողի զեկույցի առաջարկությունների հիման վրա ՀՀ կառավարությունը զգալի շտկումներ իրականացրեց ծրագրի մշակման գործընթացում: Այսպես, օրինակ մշակվեց և հրապարակվեց ծրագրի մշակման ժամանակացույցը և ծրագրում հանձնառությունների չափանիշների վերաբերյալ ուղեցույցը, ներգրավվեցին թվով ավելի շատ ՀԿ-ներ ու առաջին անգամ, անհատ քաղաքացիներ, իրականացվեցին մի շարք իրազեկման մարզային արշավներ և հանդիպումներ, կազմակերպվեցին բազմաթիվ շահագրգիռ քննարկումներ, ներգրավվեցին նաև տարբեր ոլորտների փորձագետներ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Ծրագրի մշակման գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով նկարահանվեց և հեռարձակվեց հեռուստահաղորդում: Թվարկված նյութերը տեղադրվել են և հասանելի են ogp.am կայքում:
"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությունում Հայաստանի գործողությունների երկրորդ ծրագիրը հավանության է արժանացել 2014թ.-ի հուլիսի 31-ի ՀՀ կառավարության նիստի N 32 արձանագրային որոշմամբ:
2013 թվականի վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Ծրագրում չեն ներառվել այն առաջարկությունները, որոնք չեն համապատասխանել ԲԿԳ արժեքներին և ձևաչափին: Նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջ ենթադրող առաջարկությունները նույնպես չեն ներառվել ծրագրում, քանի որ ՀՀ-ում օրենքներն ընդունվում են Ազգային ժողովի կողմից, և կառավարությունը չի կարող երաշխավորել դրանց ընդունումը: Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակության հետ քննարկել ծրագրում չընդգրկված առաջարկությունների իրականացման հնարավոր մեխանիզմները ԲԿԳ նախաձեռնությունից դուրս:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության երկրորդ գործողությունների ծրագիր (2014-2016 թվականներ)
Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ Սահմանադրությամբ հռչակվելով որպես ժողովրդավարական երկիր, մշտապես ձգտում է բարեփոխումների ճանապարհով հասնել գործուն ժողովրդավարության: Ժամանակակից աշխարհում հասարակություններն իրենց կառավարություններից պահանջում են լինել բաց, հաշվետու և արդյունավետ՝ ակնկալելով առավել ակտիվ քաղաքացիական մասնակցություն հանրային կառավարման գործընթացներում: Ելնելով այս հրամայականից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակում է իր ուշադրության կիզակետում պահել պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանի բարձրացումը: Ակներև է, որ մեր երկիրն այս ճանապարհին չէր կարող անմասն մնալ «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) գործընթացից: ԵՎ 2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետության որոշումը միանալու ԲԿԳ նախաձեռնությանը վկայում է Հայաստանի պատրաստակամության մասին՝ ապահովելու առավել բարձր մակարդակի թափանցիկություն և հաշվետվողականություն հանրային ծառայություններ մատուցելիս: ԲԿԳ գործընթացը կառավարության օրակարգի կարևորագույն մաս է կազմում՝ գտնվելով ՀՀ կառավարության աշխատակազմի անմիջական վերահսկողության ներքո: Նախաձեռնությունը հիանալի հնարավորություն է ընձեռում ունենալ այնպիսի ինստիտուտներ, որոնք կնպաստեն քաղաքացու ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման և քաղաքականության մշակման գործընթացներում: Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ կատարել է ԲԿԳ-Հայաստան 2012-2013 թվականների համար նախատեսված իր առաջին գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները: Դրանց հիմնական դրույթներն առավելապես նպատակաուղղված են եղել Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը, մասնավորապես՝ հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, էլեկտրոնային կառավարման զարգացմանը, ներքին աուդիտի համակարգի կատարելագործմանը, պետական գնումների գործընթացի կատարելագործմանը և թափանցիկության ապահովմանը, հանրային ծառայությունների որակի բարելավմանը, տեղեկատվության ազատության զարգացմանը, հարկային վարչարարության թափանցիկության բարձրացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և այլն: Այս համատեքստում վստահաբար պետք է փաստել, որ Հայաստանը թե´ իր պարտավորությունների ծավալով և թե´ դրանց իրականացման աստիճանով զբաղեցնում է բավական առաջատար դիրքեր: Այդ գործընթացում բարձր է գնահատվում, հատկապես, հայաստանյան պարտավորությունների կատարման շրջանակներում ներգրավված բոլոր գործընկերների ցուցաբերած աջակցությունը և ներդրած ջանքերը: Վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքներն ամփոփված են ԲԿԳՀայաստան ինքնագնահատման տարեկան զեկույցում, որը հրապարակվել է 2013 թվականի աշնանը: Նշենք, որ Հայաստանը այս 2 տարիների ընթացքում զգալիորեն բարելավել է իր դիրքերը մի շարք ցուցանիշներով: Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 29-ին հրապարակված «Կարգավորումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» զեկույցի համաձայն` գործարարությամբ զբաղվելու վարկանիշով Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ տեղը` նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքերը երեք կետով: 2013 թվականի օգոստոսին «Մուդիս» վարկանիշային կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է «կայուն» Ba2՝ նախորդ տարվա «բացասականի» փոխարեն:
ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ քաղաքացիների համար ավելի թափանցիկ և հաշվետվողական դառնալու իր հանձնառությանը՝ արդյունքում կառավարման համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով նրանց կարիքներին և ձգտումներին: Պետական ինստիտուտների և արդյունավետ կառավարման համակարգի ամրապնդումը պետության առաջնահերթություններից է, և վերջին տասնամյակում Հայաստանի իշխանություններն իրականացրել են մի շարք միջոցառումներ այդ ուղղությամբ, մասնավորապես. Մասնակցային և առավել թափանցիկ կառավարման ոլորտում կառավարության որոշումների նախագծերի տեղադրում ինտերնետային կայքում դեռևս քննարկման փուլում.
կառավարության նիստերի օնլայն հեռարձակում լրագրողների համար.
ՀՀ վերահսկիչ պալատի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների տեղադրում www.e-gov.am կայքում.
բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարագրերի հրապարակում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում (www.ethics.am).
կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերանայում (Կարգավորման «Guillotine» ծրագիր)՝ թեթևացնելով բիզնեսի և քաղաքացիների վրա ընկնող կարգավորումների բեռը՝ առնվազն երկու անգամ կրճատելով գործառնական ծախսերը: Պետական կառավարման համակարգում հաշվետվողականության ապահովմանն ուղղված նոր սկզբունքների և մոտեցումների ներդրման գործում
ցանկացած միջոցառում կամ միջոցառումների ծրագիր, որը ներկայացվում է որևէ պետական մարմնի կողմից, պետք է պարունակի ծրագրի արդյունքների հստակ ձևակերպում, ընդ որում այդ արդյունքները պետք է լինեն չափելի.
պետական կառավարման մարմինները պարբերաբար ներկայացնում են կատարողական հաշվետվություններ, որոնց հիման վրա գնահատվում է նրանց և ամեն մի աշխատակցի իրականացրած աշխատանքը:
Մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման ոլորտում
ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրում և փորձաքննության անցկացում. այժմ մինչև 2.5 տոննա գյուղատնտեսական մթերք արտահանող անձինք ներկայացնում են ընդամենը 4 փաստաթուղթ ևստանում հավաստագիր 1 աշխատանքային օրվա ընթացքում.
ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների, ինչպես նաև հարկերի առցանց վճարման հնարավորություն.
քաղաքաշինարարական թույլտվական ընթացակարգերի գումարային ժամկետի կրճատում, սահմանված դեպքերում բնակելի տուն կառուցելիս նախագծման առաջադրանքի, նախագծային փաստաթղթերի պատվերի և փորձաքննության պահանջի վերացում.
2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի կադաստրի վարման համար նախատեսված «Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգ» էլեկտրոնային համակարգի գործարկում (www.e-cadastre.am).
ճանապարհային ոստիկանության ոլորտում` բարեփոխումներ տրանսպորտային միջոցների գրանցման, վարորդական վկայականների տրամադրման, տուգանքների և վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ.
դեղերի, դեղանյութերի ներմուծման հավաստագրերի տրամադրման գործընթացը դյուրացնելու, քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը և օպերատիվությունն ապահովելու նպատակով ներդրվել է դեղերի ներմուծման և արտահանման հավաստագրերի տրամադրման մեկ պատուհանի սկզբունքով գործող համակարգը.
հարկային վարչարարության ոլորտում իրականացրած հիմնական բարեփոխումների արդյունքում՝ էլեկտրոնային ծառայությունների ընդլայնում, հարկ վճարողների սպասարկման բարելավում: Հատկանշական է, որ ԲԿԳ անկախ հաշվետվական մեխանիզմի (այսուհետ՝ ԱՀՄ) կողմից, հատկապես, բարձր են գնահատվել ծրագրային բյուջետավորման ներդրմանը, գնումների ընթացակարգերի բարելավմանը, գույքի և եկամուտների հայտարարագրման թափանցիկության ապահովմանը, պաշտոնական ինտերնետային կայքերի բովանդակության ստանդարտացմանը, տեղեկատվության ազատության վերաբերյալ պետական ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավմանը, հարկային վարչարարության գործընթացներում թափանցիկության և օբյեկտիվության խթանմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը:
Հիմք ընդունելով այդ քայլերը զարգացնելուն ուղղված ԱՀՄ-ի հորդորը և հաշվի առնելով առաջին ծրագրի մշակման և իրականացման արդյունքում ձեռք բերված աննախադեպ փորձը՝ ՀՀ կառավարությունը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ, մշակել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագիրը:
Հարկ է նշել, որ ծրագրի վերջնական ամփոփումը և ՀՀ կառավարության կողմից դրա հաստատումը համընկան ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման հետ: Ուստի, վերոնշյալ հանգամանքով է պայմանավորված ծրագրի՝ սահմանված ժամանակացույցից փոքր-ինչ շեղումով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելու և ներկայացնելու փաստը:
ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Շարունակելով պետական կառավարման համակարգի արդյունավետությանն ուղղված իր ջանքերը՝ 2013 թվականի վերջից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երկրորդ գործողությունների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով ԲԿԳ նախաձեռնության հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ԲԿԳ-Հայաստան առաջին գործողությունների ծրագրից քաղված դասերը: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային ծառայությունների բարելավումը, հանրային միջոցների արդյունավետ կառավարումը և հանրային վստահության խթանումը ԲԿԳ հիմնական մարտահրավերներից են, ՀՀ կառավարությունը իր ԲԿԳ երկրորդ գործողությունների ծրագիրը մշակելիս առաջնորդվել է վերոնշյալ մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համապատասխան պարտավորությունների ներգրավման սկզբունքով: Ծրագրում ներառված յուրաքանչյուր պարտավորություն թիրախային է և ընտրված է համակողմանի քննարկումների արդյունքում: Ծրագրի նախնական տարբերակը մշակվել է պետական մարմինների ներկայացրած առաջարկությունների հիման վրա: Այնուհետև հանրային իրազեկման և քաղաքացիական հասարակության առաջարկությունները ստանալու նպատակով նախագիծը տեղադրվել է www.ogp.am կաքում: Զուգահեռաբար նախագիծը մի քանի անգամ քննարկվել է համապատասխան աշխատանաքային խմբի նիստերի ժամանակ (մասնավորապես՝ 2013թ. սեպտեմբերի 9, 2013թ. նոյեմբերի 26): Հանրային քննարկումները շարունակելու նպատակով ՀՀ կառավարությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ 2014թ. ապրիլի 5-6-ը Աղվերանում կազմակերպել է «ԲԿԳ-Հայաստան. թափանցիկություն և հաշվետվողականություն. համագործակցություն կառավարության և քաղաքացիական հասարակության միջև» աշխատանքային քննարկումը: Միջոցառման ընթացքում քննարկվել է ինչպես ծրագրի նախագիծը, այնպես էլ վերջինիս առնչությամբ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացրած նոր առաջարկությունները: Միաժամանակ, ծրագրում նոր առաջարկություններ ընդգրկելու և հանրային իրազեկում ապահովելու նպատակով Գյումրու ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի գլխավորությամբ կազմակերպվել են մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում մի շարք հասարակական կազմակերպությունների տրամադրած առաջարկություններ ևս ներկայացվել են ՀՀ կառավարություն: Վերոնշյալ առաջարկությունները քննարկելու և լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով 2014թ. հունիսի 5-ին ՀՀ կառավարության աշխատակազմում կազմակերպվել է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում: Ծրագրի նախագծի վերջնական տարբերակը քննարկվել և հավանության է արժանացել 2014թ. հուլիսի 15-ին կայացած ՀՀ վարչապետի 2014թ. հուլիսի 15-ի N 656 - Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի նիստի ժամանակ: Նախագծի վերաբերյալ վերջնական հանրային քննարկումը տեղի է ունեցել 2014թ. հուլիսի 18- ին Երևանում ՀՀ կառավարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, ինչպես նաև ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված միջոցառման շրջանակներում: Աշխատաժողովին վերոնշյալ աշխատանքային խմբի անդամներից բացի մասնակցել են նաև մի շարք այլ քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրում չեն ներառվել այն առաջարկությունները, որոնք չեն համապատասխանել ԲԿԳ արժեքներին և ձևաչափին: Նոր օրենքների նախագծերի մշակման և ընդունման, ինչպես նաև գործող օրենքներում փոփոխություններ կատարելու պահանջ ենթադրող առաջարկությունները նույնպես չեն ներառվել ծրագրում, քանի որ ՀՀ-ում օրենքներն ընդունվում են Ազգային ժողովի կողմից, և կառավարությունը չի կարող երաշխավորել դրանց ընդունումը: Չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել քաղաքացիական հասարակության հետ քննարկել ծրագրում չընդգրկված առաջարկությունների իրականացման հնարավոր մեխանիզմները ԲԿԳ նախաձեռնությունից դուրս:
"Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը Հայաստանի գործողությունների ծրագիրը հաստատվել է 2012թ. ապրիլի 5-ին Մշտապես գործող նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում՝ "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին" ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ: Ծրագիրը մշակվել էր ՀՀ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբի կողմից, որը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Ծրագրի հիմնական դրույթները նպատակաուղղված են եղել Հայաստանում հանրային կառավարման համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:
Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների ծրագիրը պաշտոնապես ներկայացվել է միջազգային հանրությանը 2012թ. ապրիլի 17-18-ին Բրազիլիայում (մայրաքաղաք Բրազիլիայում) կայացած ԲԿԳ նախաձեռնության Բարձր մակարդակի տարեկան համաժողովի ժամանակ: Այն ներկայացրել են ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը Հարավային Կովկասի երկրներին նվիրված նստաշրջանում:
ԲԿԳ նախաձեռնության մասին
2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը (https://bit.ly/3uGUtSR ): Նախաձեռնության նպատակն է ստեղծել բարեփոխումների համերաշխության հարթակ՝ ուր կառավարությունները, քաղաքացիական հասարակության անդամները, միջազգային կազմակերպությունները և փորձագիտական հանրույթը կմեկտեղեն իրենց ջանքերը ավելի թափանցիկ, հաշվետու, նորարար, մասնակցային և քաղաքացիակենտրոն կառավարման համակարգ ձևավորելու համար: Նախաձեռնությունը մեկնարկել է 2011 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում՝ Ինդոնեզիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, Ֆիլիպինների, Հարավային Աֆրիկայի, Միացյան Թագավորության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Ներկայացվեց Հռչակագիրը (https://bit.ly/3ozjzSQ ), որին միացած երկրները երկրները պարտավորվում էինջանքեր գործադրել ԲԿԳ սկզբունքների կիրառման և միջկառավարական համերաշխության համար:
Նորություններ և թարմացումներ
Վիճակագրություն և գրաֆիկներ
Nullam tellus urna, elementum vitae iaculis volutpat, convallis vel magna. Duis eu maximus felis.